ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
Հարգելի քաղաքացիներ,
Սնանկության գործով կառավարչի ինստիտուտը ստեղծվեց ժամանակի հրամայականով` տնտեսական նոր հարաբերությունների թևակոխման պայմաններում:
Անցած տարիները ցույց տվեցին,որ այս ինստիտուտը պահանջված է հասարակության կողմից, մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտների,ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անհատ քաղաքացիների շահերի պաշտպանության, և ընդհանրապես, երկրի տնտեսության առողջացման և զարգացման ռազմավարական ծրագրերի, տնտեսական նոր հարաբերությունների ձևավորման խնդիրներում:
Թույլ տվեք հույս հայտնել, որ սնանկության գործերով կառավարիչների ինքնակարգավորվող նորաստեղծ կազմակերպությունը հավատարիմ մնալով նախանշված սկզբունքներին և նպատակներին` իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը, հասարակության շահերի պաշտպանությանը:
Շնորհակալություն համագործակցության համար:
Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա
2024-11-13 -
Վերապատրաստման հեռավար դասընթացների մասին
Վերապատրաստման հեռավար դասընթացների դասացուցակ ըստ խմբերի |
||