1. ԸՆՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1.«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպությունը (այսուհետ նաև՝ «ՍԳԿԿ» ԻԿ), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություն է, որը ստեղծվել է 28.06.2005թ. հիմնադիրների թիվ 1 որոշմամբ` ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ այլ իրավական ակտերի, սույն կանոնադրության և «ՍԳԿԿ» ԻԿ ներքին իրավական ակտերի համաձայն և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 30.06.2005 թվականին տրվել է վկայական (վկայական 03 Ա 069148, գրանցման թիվ 211.152.03.405):
1.2.«ՍԳԿԿ» ԻԿ-ն համարվում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն:
1.3.«ՍԳԿԿ» ԻԿ-ի կազմակերպաիրավական ձևը ոչ առևտրային կազմակերպությունն է:
1.4 . Կազմակերպության անվանումն է՝
հայերեն լրիվ` «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող Կազմակերպություն
հայերեն հապավում՝ «ՍԳԿԿ» ԻԿ
ռուսերեն լրիվ` Саморегулируемая Органзация “Колегия Управляющих по Делам о Банкротстве”
ռուսերեն հապավում ` СО “КУДБ”
անգլերեն լրիվ՝ Self-governing Organization “Board of Managers for bankruptcy cases”
անգլերեն հապավում ՝ SO “BMBC”
1.5.Կազմակերպության իրավաբանական հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 5 , փոստային դասիչ 0023, փաստացի գործունեության հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 5, փոստային դասիչ 0023:
1.6.«ՍԳԿԿ» ԻԿ-ն բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր կազմակերպության անվանումը միայն սահմանված կարգով պետական գրանցում իրականացնելուց հետո: «ՍԳԿԿ» ԻԿ-ի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու ընթացքում անհատույց և առանց դրա օգտագործման համար հատուկ թույլտվության պայմանագիր կնքելու՝ օգտագործել «ՍԳԿԿ» ԻԿ-ի ամբողջական և կրճատ անվանումը:
1.7.«ՍԳԿԿ» ԻԿ-ն իր գործունեությունն իրականացնում է անժամկետ:
1.8.«ՍԳԿԿ» ԻԿ-ն իրավունք ունի կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ: Առանձնացված ստորաբաժանումներն իրենց գործունեությունը իրականացնում են սույն կանոնադրության համաձայն: «ՍԳԿԿ» ԻԿ-ի առանձնացված ստորաբաժանումները չեն համարվում իրավաբանական անձինք և օժտված են «ՍԳԿԿ» ԻԿ-ի գույքը օգտագործելու և տիրապետելու իրավասությամբ:
Առանձնացված ստորաբաժանման ղեկավարն իրականացնում է վերջինիս կառավարման գործունեությունը և գործում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի Դիտորդ խորհրդի նախագահի կողմից տրված լիազորագրի հիման վրա: Առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները նշանակվում են «ՍԳԿԿ» ԻԿ-ի Դիտորդ խորհրդի նախագահի կողմից:
2. «ՍԳԿԿ» ԻԿ-ի ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
2.1. «ՍԳԿԿ» ԻԿ-ն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Պետական գրանցման պահից «ՍԳԿԿ» ԻԿ-ն ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
2.2.«ՍԳԿԿ» ԻԿ-ն ունի առանձնացված գույք և այդ գույքով պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների համար, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:
2.3.«ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամները պատասխանատվություն չեն կրում «ՍԳԿԿ» ԻԿ-ի պարտավորությունների համար, իսկ «ՍԳԿԿ» ԻԿ-ն պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար:
2.4.«ՍԳԿԿ» ԻԿ-ն ունի իր անվամբ կլոր կնիք՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, կարող է ունենալ ձևաթղթեր, դրոշմ և նույնականացման այլ միջոցներ:
2.5.«ՍԳԿԿ» ԻԿ-ն ունի խորհրդանիշ:
2.6.«ՍԳԿԿ» ԻԿ-ի կողմից իր անդամներին փոխանցված գույքը հանդիսանում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի
սեփականությունը:
2.7. «ՍԳԿԿ» ԻԿ-ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հաշվապահական
հաշվառում և վիճակագրության վարում, ունի իր սեփական հաշվեկշիռը, իրավունք ունի բացել
հաշվարկային, արժութային ու այլ հաշիվներ ՀՀ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում:
2.8. Իր նպատակների իրականացման համար «ՍԳԿԿ» ԻԿ-ն կարող է սույն կանոնադրության
համաձայն ստեղծել նաև այլ կազմակերպություններ և անդամակցել այլ միավորումների ու
ընկերությունների՝ պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը:
2.9. Պետական, հասարակական կամ այլ մարմինների միջամտությունը «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործունեությանը
չի թույլատրվում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
3. «ՍԳԿԿ» ԻԿ-ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ
3.1.Կազմակերպության գործունեության նպատակն է իր անդամների համար մշակել ու հաստատել մասնագիտական գործունեության չափանիշներ ու կանոններ, իրականացնել հավաքական շահերի պաշտպանություն, աջակցել իր անդամների գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը, իրականացնել նրանց գործունեության վերահսկողությունը, հաստատել «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների մասնագիտական վարքագծի կանոնները և հետևել դրանց կիրառմանը, իրականացնել «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների գործունեության վերաբերյալ բողոքների քննումը և նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը, իրականացնել «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների հավաքական շահերի պաշտպանությունը:
3.2. «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործառույթներն են՝
- պաշտպանել իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում,
- մշակել ու հաստատել «ՍԳԿԿ» ԻԿ-ին անդամակցության պահանջները,
- վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից ՀՀ օրենսդրության, սույն կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ,
- մշակել և հաստատել «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների մասնագիտական վարքագծի կանոնները և հետևել դրանց կիրառմանը,
- հարուցել կարգապահական վարույթ իր անդամների նկատմամբ՝ սույն կանոնադրության, «ՍԳԿԿ» ԻԿ-ի կարգերի և կանոնների խախտման պայմաններում,
- աջակցել իր անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը,
- ապահովել իր անդամների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունը, հրապարակել տեղեկատվություն նրանց գործունեության վերաբերյալ համաձայն ՀՀ օրենսդրության և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին փաստաթղթերի:
«ՍԳԿԿ» ԻԿ-ն իր անդամների նկատմամբ կարող է իրականացնել նաև ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ գործառույթներ:
3.3. «ՍԳԿԿ» ԻԿ-ն իրավունք ունի՝
- պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում,
- դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ և այդ հաստատություններից ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամներին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների ցանկացած ակտեր, որոշումներ և /կամ/ գործողություններ, և /կամ/ անգործություն, որը կարող է վնաս հասցնել «ՍԳԿԿ» ԻԿ-ի ու նրա անդամների իրավունքներին ու օրինական շահերին,
- պահանջել «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամներից պատշաճ կարգով պահպանել մասնագիտական վարքագծի կանոնները և հետևել դրանց կիրառմանը,
- կիրառել «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ, որոնք նախատեսված են սույն կանոնադրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերով, այդ թվում նաև «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամակցության դադարեցում,
- Հայաստանի Հանրապետության դատական ատյաններ միջնորդություն ներկայացնել՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ ներքին իրավական փաստաթղթերով նախատեսված դեպքերում «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամներին սնանկության վարույթներից հեռացնելու վերաբերյալ,
- «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների համար իրականացնել գիտական և գործնական սեմինարներ, խորհրդակցություններ, հանդիպումներ ու կոնֆերանսներ,
- «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների մասնագիտական հմտությունները բարձրացնելու համար իրականացնել փորձի փոխանակում,
- նպաստել արտերկրի կառավարիչների, սնանկության ոլորտն ուսումնասիրող գիտնականների, փորձագետների և կազմակերպությունների հետ կապերի հաստատմանը,
- կառավարման խնդիրների մեթոդական աջակցման նպատակով ընդհանրացնել «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործնական փորձը, իրականացնել մարքեթինգային, փորձագիտական և անալիտիկ հետազոտություններ,
- «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների մասնագիտական գործունեության խրախուսման նպատակով հրատարակել տեղեկատվական նյութեր,
- միջոցներ ձեռնարկել «ՍԳԿԿ» ԻԿ-ի հեղինակության բարձրացման ուղղությամբ,
- վերահսկելու իր անդամների գործունեությունը` սույն կանոնադրությանն ու ինքնակարգավորվող կազմակերպության կանոններին համապատասխանեցնելու նպատակով,
- ընդունելու կարգեր և կանոններ` իր անդամների որակավորումը, մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու համար,
- իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և տույժեր կիրառելու նքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության և կանոնների խախտման համար,
- իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված, սույն կանոնադրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերով նախատեսված այլ գործառնություններ և գործունեություն:
3.4. «ՍԳԿԿ» ԻԿ-ն պարտավոր է՝
- միջոցներ ձեռնարկել «ՍԳԿԿ» ԻԿ-ի հեղինակության բարձրացման ուղղությամբ,
- հետևել «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների կողմից ՀՀ օրենսդրության, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, սույն կանոնադրության, մասնագիտական վարքագծի կանոնների, «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերի պահանջների կատարմանը,
- իրականացնել սնանկության վարույթն իրականացնող անդամի նկատմամբ վերաբերյալ ստացված դիմումների ու բողոքների քննարկում,
- դիմումների և բողոքների քննարկման արդյունքում՝ «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ՝ տույժեր (այդ թվում` անդամակցության դադարեցում)՝ համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, սույն կանոնադրության և մասնագիտական վարքագծի կանոնների,
- Հայաստանի Հանրապետության դատական ատյաններ միջնորդություն ներկայացնել «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամներին այն դատական վարույթներից հեռացնելու վերաբերյալ, որոնք նախատեսված են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ ներքին իրավական փաստաթղթերով,
- մշակել և հաստատել ՀՀ քաղաքացիների «ՍԳԿԿ» ԻԿ-ին անդամակցության կարգը և պահանջները,
- հավաքագրել, լրամշակել և պահպանել «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, համաձայն սույն կանոնադրության և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերի,
- վարել անդամների գրանցամատյանը և ապահովել ազատ տեղեկատվության գործող սնանկության գործերով կառավարիչների վերաբերյալ, համաձայն ՀՀ օրենսդրության և սույն կանոնադրության,
- իր գործունեության վերաբերյալ՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի մեկը վիճակագրական բնույթի տարեկան հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, որը պետք է ներառի տեղեկություններ կազմակերպության կողմից հարուցված կարգապահական վարույթների, անցկացվող վերապատրաստումների, անդամների թվի և անդամների տվյալների վերաբերյալ:
4. «ՍԳԿԿ» ԻԿ-ին ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ԵՎ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
4.1. «ՍԳԿԿ» ԻԿ-ին անդամագրվելը կատարվում է կամավորության սկզբունքով:
4.2. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամ կարող են դառնալ 65 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին.
- ունեն բարձրագույն կրթություն,
- ունեն պետական լիազոր մարմնի կողմից տրված որակավորման վկայական,
- ներկայացրել են տեղեկանք՝ դիտավորյալ հանցագործություն կատարելու բացակայության վերաբերյալ,
- կատարել են համապատասխան վճարները, որոնք նախատեսված են գործող օրենսդրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերով,
- կատարել են այն պահանջները, որոնք սահմանված են «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին փաստաթղթերով,
- անդամակցության գրավոր դիմում են ներկայացրել՝ կցելով օրենքով և սույն կանոնադրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերը,
- անդամակցության դիմում ներկայացնելիս դիմորդները հայտնում են իրենց համաձայնությունը՝ «ՍԳԿԿ» ԻԿ-ի կանոնադրության, գործող կանոնների և կանոնակարգերի, ինչպես նաև վարքագծի կանոնների դրույթների վերաբերյալ:
4.3. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամակցելու հիմքը համարվում է կառավարչի թեկնածուի կողմից սույն
կանոնադրությամբ սահմանված կարգով դիմումի և կից փաստաթղթերի ներկայացումը:
4.4. Կառավարչի թեկնածուի կողմից համապատասխան կարգով անդամակցության դիմումի ներկայացումից հետո Դիտորդ խորհուրդը եռօրյա ժամկետում քննարկելով դիմումները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝
- թեկնածուին «ՍԳԿԿ» ԻԿ ընդունելու մասին, եթե անդամակցության դիմումը համապատասխանում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով սահմանված պահանջներին,
- թեկնածուի անդամակցության մերժելու մասին, եթե անդամակցության դիմումը չի համապատասխանում «ՍԳԿԿ» ԻԿ-ի կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով սահմանված պահանջներին:
4.5. Թեկնածուի անդամակցությունը մերժելու վերաբերյալ որոշումը ուղարկվում է դիմող անձին՝ տաս աշխատանքային օրվա ընթացքում և կարող է բողոքարկվել դատական կարգով:
Կառավարչի թեկնածուին՝ «ՍԳԿԿ» ԻԿ ընդունելու վերաբերյալ որոշումը ուժի մեջ է մտնում կայցման պահից:
4.6. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամն իրավունք ունի իր հայեցողությամբ դուրս գալ «ՍԳԿԿ» ԻԿ-ից: Անդամակցությունից հրաժարվելու դիմումը պետք է ներկայացվի «ՍԳԿԿ» ԻԿ-ի Դիտորդ խորհրդի նախագահին և ենթակա է քննության «ՍԳԿԿ» ԻԿ-ի «Կազմակերպությանն անդամակցության կարգի» համաձայն:
4.7. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամի կողմից անդամակցությունից հրաժարվելու դիմումը խոչընդոտ չէ,
որպեսզի անդամը հեռացվի «ՍԳԿԿ» ԻԿ-ից իր կողմից թույլ տրված խախտումների հայտնաբերման հիմքով:
4.8. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամի անդամակցության դադարեցման կամ «ՍԳԿԿ» ԻԿ-ից հեռացնելու դեպքում
նրա կողմից կատարված մուտքի և այլ վճարները վերադարձման ենթական չեն:
4.9. Այն դեպքերում, երբ «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամը ներկայացրել է անդամակցության դադարեցման դիմում և նրա նկատմամբ իրականացվում են վերահսկողության գործառույթներ և /կամ/ նրա նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, Դիտորդ խորհուրդը անդամակցության դադարեցման որոշում է կայացնում միայն վերահսկողության գործառույթների, և /կամ/ նրա նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ավարտից հետո:
4.10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կառավարչի որակավորումը դադարեցվելու դեպքում՝ «ՍԳԿԿ» ԻԿ-ի Դիտորդ խորհրդի որոշմամբ դադարեցվում է նաև վերջինիս անդամակցությունը «ՍԳԿԿ» ԻԿ-ին: Որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով որոշումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում:
4.11. Լիազորությունները դադարեցված կառավարիչը պարտավոր է ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում իր մոտ պահպանվող` ընթացիկ սնանկության գործերով փաստաթղթերը և նյութերը հանձնել նոր կառավարչին:
4.12. Կառավարչի 65 տարին լրանալուց վերջինիս անդամակցությունը դադաեցվում է, բացառությամբ այն դեպքի, երբ կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ կառավարչի ներկայացրած դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից թույլատրում է կառավարչին մինչև հինգ տարի ժամկետով շարունակել զբաղվել կառավարչի գործունեությամբ:
4.13. Եթե կառավարիչը պատշաճ ծանուցված է եղել և չի մասնակցում Դիտորդ խորհրդի նիստին, որտեղ քննարկվում է նրա անդամակցության դադարեցման հարցը, ապա դա արգելք չէ, որպեսզի վերջինիս նկատմամբ կայացվի անդամակցության դադարեցման վերջնական որոշում:
4.14. Կառավարչի անդամակցության դադարեցման հարցը քննարկելու համար հրավիրված Դիտորդ խորհրդի նիստը իրավազոր է, եթե դրան մասնակցում են Դիտորդ խորհրդի անդամներից առնվազն հինգ անդամ:
4.15. Կառավարչի անդամակցության դադարեցման վերաբերյալ որոշումը կայացվում է Դիտորդ խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
4.16. Անդամակցության դադարեցումը կառավարիչներին չի ազատում «ՍԳԿԿ» ԻԿ-ի հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելուց:
4.17. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամակցությունից կամավոր հրաժարվելը արգելք չի կարող հանդիսանալ հետագայում «ՍԳԿԿ» ԻԿ-ի կրկին անդամակցելու համար:
4.18. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամի մահվան դեպքում, երբ առկա են հավաստի տեղեկություններ այդ մասին, Դիտորդ խորհուրդը որոշում է կայացնում մահացած անձի անդամակցության դադարեցման վերաբերյալ:
4.19. Դիտորդ խորհրդի կողմից կայացված անդամակցության դադարեցման վերաբերյալ որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ 15 օրյա ժամկետում:
4.20. Կառավարչի անդամակցության դադարեցման վերաբերյալ որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է կառավարչին:
5. «ՍԳԿԿ» ԻԿ-ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5.1. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամներն իրավունք ունեն՝
5.1.1. մասնակցել «ՍԳԿԿ» ԻԿ-ի կառավարմանը և իրականացվող աշխատանքներին:
Կառավարման իրավունքն իրականացվում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի Ընդհանուր ժողովին մասնակցության միջոցով: Կառավարման իրավունքը լիազորագրի հիման վրա կարող է փոխանցվել «ՍԳԿԿ» ԻԿ-ի մեկ այլ անդամի: Տրված լիազորագրերը վավերացվում են Դիտորդ խորհրդի նախագահի ստորագրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի կնիքով:
5.1.2. Սույն կանոնադրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին փաստաթղթերով սահմանված կարգով ստանալ տեղեկատվություն «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործունեության վերաբերյալ:
5.1.3. Կամովին հրաժարվել «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամակցությունից:
5.1.4. «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործունեությանն առնչվող ցանկացած հարցով դիմել ղեկավար մարմիններին:
5.1.5. Իրենց գույքը որպես սեփականություն հանձնել «ՍԳԿԿ» ԻԿ-ի տիրապետմանը:
5.1.6. ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով վիճարկել իրենց իրավունքների ու օրինական շահերի խախտումների վերաբերյալ «ՍԳԿԿ» ԻԿ-ի ղեկավար մարմինների կողմից կայացված որոշումները:
5.2. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամները պարտավոր են՝
5.2.1. Իրենց գործունեությունն իրականացնելիս պահպանել ՀՀ օրենսդրությամբ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները:
5.2.2. Պահպանել սույն կանոնադրությամբ, մասնագիտական վարքագծի կանոններով և «ՍԳԿԿ» ԻԿ-ի այլ ներքին իրավական փաստաթղթերով սահմանված դրույթները:
5.2.3. Ժամանակին կատարել «ՍԳԿԿ» ԻԿ-ի կողմից հաստատված անդամակցության և այլ վճարները:
5.2.4. «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործունեությունը պատշաճ իրականացնելու և գրանցամատյան վարելու համար տրամադրել տեղեկատվություն, այդ թվում կոնտակտային հեռախոսահամարներ, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և բնակության վայրի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև
- տրամադրել տեղեկատվություն կառավարիչ նշանակվելու, սնանկության վարույթի գործառույթները ավարտելու, տվյալ վարույթից հեռացվելու կամ կառավարչի պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ,
- տրամադրել տեղեկատվություն կառավարչի գործունեության կապակցությամբ ստացված բողոքների, կոնֆլիկտային իրավիճակների, կառավարչի նկատմամբ հարուցված քրեական գործի, ինչպես նաև պարտականությունների պատշաճ կատարմանը խոչընդոտող փաստերի վերաբերյալ:
5.2.5. Սնանկության գործեր ստանձնելու հայտ ներկայացնելու դեպքում՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կնքել պատասխանատվության ապահովագրության պայմանագիր:
5.2.6. «ՍԳԿԿ» ԻԿ-ին եռօրյա ժամկետում տեղեկացնել կառավարչի գործունեության վերաբերյալ դատարան մուտքագրված բողոքների, ինչպես նաև վնասի փոխհատուցման հայցերի վերաբերյալ, կցելով համապատասխան փաստաթղթերի պատճենները:
5.2.7. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել վարույթի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը (այդ թվում այնպիսի տվյալներ, որոնք պարունակում են ծառայողական կամ առևտրային գաղտնիք):
5.2.8. Չհրապարակել այնպիսի տեղեկություններ, որոնք վնաս կպատճառեն «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործարար համբավին:
5.2.9. Իրենց իրավասությունների շրջանակներում կատարել «ՍԳԿԿ» ԻԿ-ի մարմինների կողմից կայացված որոշումների պահանջները:
5.2.10. Կատարել սույն կանոնադրությամբ, «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերով հաստատված այլ պարտավորությունները:
6. «ՍԳԿԿ» ԻԿ-ի ԳՈՒՅՔԸ
6.1. «ՍԳԿԿ» ԻԿ-ի գույքի ձևավորման աղբյուրներ են հանդիսանում՝
- «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների կողմից կանոնավոր վճարվող մուտքի, ամսեկան և այլ վճարները,
- կամավոր գույքային վճարումները և նվիրատվությունները,
- «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների կողմից կրթության ոլորտում իրենց մասնագիտական գիտելիքների և գործունեության շրջանակներում մատուցված ծառայություններից ստացված միջոցները,
- «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների մասնագիտական գիտելիքների և գործունեության վերաբերյալ տեղեկատվական, ուսումնական նյութերի վաճառքից ստացված միջոցները,
- «ՍԳԿԿ» ԻԿ-ի համապատասխան մարմինների կողմից ընկերության դրամական միջոցները ավանդային հաշվեհամարներին տեղաբաշխելու արդյունքում ստացված հասույթը,
- ՀՀ օրենսդրությամբ չարգելված եկամտի այլ աղբյուրներ:
6.2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են սահմանափակվել «ՍԳԿԿ» ԻԿ-ի եկամտի աղբյուրները:
6.3. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների կողմից կանոնավոր վճարվող մուտքային, ամսեկան և այլ վճարների կարգը սահմանվում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերով:
6.4. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների կողմից վճարումները կատարվում են կանխիկ կամ բանկային փոխանցման միջոցով:
6.5. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վարձավճարների, նվիրատվության, ֆինանսական աջակցության կամ կտակի միջոցով փոխանցված գույքի կամ դրամական միջոցների սեփականության իրավունքը պատկանում է «ՍԳԿԿ» ԻԿ-ին:
6.6. ՀՀ օրեսնդրությամբ սահմանված կարգով «ՍԳԿԿ» ԻԿ-ն իրավասու է ստանալ լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կատարված նպատակային վճարներ, որոնք կարող են արտահայտված լինել նաև արտարժույթի և արժեթղթերի տեսքով:
6.7. «ՍԳԿԿ» ԻԿ-ն կարող է ունենալ սեփական շենքեր, շինություններ, կառույցներ, բնակարանային ֆոնդ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ ՀՀ դրամով և արտարժույթով, արժեթղթեր, այլ շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը արտացոլվում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի հաշվեկշռում:
7. «ՍԳԿԿ» ԻԿ-ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
7.1. «ՍԳԿԿ» ԻԿ-ի կառավարման մարմիններն են հանդիսանում՝
- Ընդհանուր ժողովը,
- Դիտորդ խորհուրդը,
- Գործադիր տնօրենը:
7.2. «ՍԳԿԿ» ԻԿ-ի աշխատանքներն իրականացնելու և ընդունված որոշումների կատարումն ապահովելու համար անհրաժեշտ գործունեությունը իրականացնում է Գործադիր տնօրենը:
7.3. «ՍԳԿԿ» ԻԿ-ն ունի նաև հետևյալ մասնագիտացված մարմինները՝
- Կարգապահական հանձնաժողով,
- Վերահսկիչ ծառայություն,
- Հաշվիչ հանձնաժողով:
8.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
8.1. «ՍԳԿԿ» ԻԿ-ի բարձրագույն մարմինը հանդիսանում է նրա անդամների ընդհանուր ժողովը (այսուհետ` Ընդհանուր ժողով):
8.2. «ՍԳԿԿ» ԻԿ-ի Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների երկու երրորդը և պայմանով, որ «ՍԳԿԿ» ԻԿ-ի բոլոր անդամները պատշաճ ծանուցված են եղել ժողովի անցկացման վերաբերյալ:
Քվորումի բացակայության դեպքում կրկին հրավիրվում է Ընդհանուր ժողով:
8.3. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են՝
8.3.1. «ՍԳԿԿ» ԻԿ-ի կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը:
8.3.2. «ՍԳԿԿ» ԻԿ-ին անդամակցելու և նրա անդամների գործունեությունը դադարեցնելու կարգի հաստատումը:
8.3.3.Դիտորդ խորհրդի անդամների ընտրությունը, Դիտորդ խորհրդի գործունեության դադարեցման կամ այդ մարմնի առանձին անդամների պարտականությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ որոշումների կայացումը:
8.3.4.Կարգապահական հանձնաժողովի անդամների ընտրությունը:
8.3.5. Վերահսկիչ ծառայության անդամների ընտրությունը:
8.3.6. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամակցությունից զրկելը:
8.3.7. «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը:
8.3.8. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի հաստատումը և դրանում համապատասխան փոփոխությունների կատարումը:
8.3.9. «ՍԳԿԿ» ԻԿ-ի կամավոր լուծարման և լուծարային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշումների ընդունումը:
8.3.10. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամավճարների և այլ վճարների չափերի և վճարման կարգի հաստատումը:
8.3.11. ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների կատարումը և որոշումների կայացումը:
Ընդհանուր ժողովի որոշումները ընդունվում են ժողովին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերի, որոնք ընդունվում են ձայների 2/3-ով, բացառությամբ կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:
8.4. «ՍԳԿԿ» ԻԿ-ի հերթական ընդհանուր ժողովը հրավիրում է տարին մեկ անգամ, սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով:
Արտահերթ Ընդհանուր ժողով կարող է գումարվել «ՍԳԿԿ» ԻԿ-ի Դիտորդ խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, Դիտորդ խորհրդի կողմից կայացրած որոշման կամ «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների առնվազն երկու հինգերորդի պահանջով:
Արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու որոշման մեջ պետք է նշվեն օրակարգում ընդգրկված հարցերը և նշվեն դրանց քննարկման նպատակահարմարության հիմնավորումները:
Դիտորդ խորհրդի կողմից արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու կամ այն մերժելու որոշումը պետք է կայացվի այդպիսի պահանջը ներկայացվելու պահից երեսուն օրվա ընթացքում:
Արտահերթ Ընդհանուր ժողովի հրավիրելու և դրա օրակարգի վերաբերյալ մասնակիցները ծանուցվում են սույն կանոնադրությամբ նախատեսված եղանակով` Ընդհանուր ժողովի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ:
Դիտորդ խորհուրդը կազմում և հաստատում է Ընդհանուր ժողովի օրակարգը: «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամներն իրավասու են Դիտորդ խորհրդին ներկայացնել առաջարկություններ և լրացումներ քննարկվելիք հարցերի վերաբերյալ:
8.5. «ՍԳԿԿ» ԻԿ-ի Ընդհանուր ժողով հրավիրելու վերաբերյալ Դիտորդ խորհրդի նախագահի հանձնարարականի համաձայն Գործադիր տնօրենն իրականացնում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի բոլոր անդամների ծանուցումը: Գործադիր տնօրենը «ՍԳԿԿ» ԻԿ-ի բոլոր անդամներին պետք է ծանուցի ժողովի անցկացման ժամանակի և վայրի, օրակարգում ընդգրկված հարցերի, դրանց ծանոթանալու և առաջարկություններ, լրացումներ ներկայացնելու կարգի, ինչպես նաև այլ անհրաժեշտ տվյալների մասին:
Ընդհանուր ժողով հրավիրելու վերաբերյալ ծանուցումը տեղադրվում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի ինտերնետային կայքում դրա անցկացումից մեկ ամիս առաջ: Գործադիր տնօրենը պարտավոր է «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամներին ժողովի անցկացման մասին լրացուցիչ տեղեկացնել էլեկտրոնային փոստի, փոստային ծառայության, հեռագրակապի, հաղորդագրության, հեռախոսակապի և օրենքով նախատեսված կապի այլ միջոցների օգտագործմամբ:
8.6. Ընդհանուր ժողովը սկսելուց առաջ Հաշվիչ հանձնաժողովի կողմից կատարվում է ներկա մասնակիցների գրանցում:
8.7. Ընդհանուր ժողովի նախագահը հանդիսանում է Դիտորդ խորհրդի նախագահը:
Ընդհանուր ժողովի նախագահողը իրականացնում է հետևյալ գործառույթները՝
- բացում և փակում է ժողովի նիստը,
- հայտարարում է ելույթների և զեկույցների համար հանդես եկող մասնակիցներին,
- կազմակերպում է օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը,
- քվեարկության է դնում որոշումների նախագծերը,
- ապահովում է ժողովի իրականացման կարգը:
8.8. «ՍԳԿԿ» ԻԿ-ի յուրաքանչյուր անդամ Ընդհանուր ժողովի հարցերի քննարկման ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք:
8.9 Ընդհանուր ժողովի որոշումները ընդունվում են բաց քվեարկության միջոցով, ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ օրենքով, սույն Կանոնադրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերով նախատեսված դեպքերի:
8.10. Ընդհանուր ժողովի որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
Կանոնադրության և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերին վերաբերվող բոլոր փոփոխությունները և լրացումները պետք է գրավոր ձևով ներկայացվեն Գործադիր տնօրենին՝ Ընդհանուր ժողովը հրավիրելուց առնվազն մեկ ամիս առաջ:
8.11. Քվեարկության արդյունքները հրապարակում է հաշվիչ հանձնաժողովի նախագահը կամ հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ՝ մեկ այլ անդամ:
8.12. Ընդհանուր ժողովի որոշումները հրապարակվում են «ՍԳԿԿ» ԻԿ-ի պաշտոնական կայքէջում:
8.13. Ընդհանուր ժողովի արձանագրությունները պահպանվում են 15.1. կետով սահմանված կարգով՝ անժամկետ:
8.14. Քվորումի բացակայության դեպքում սույն կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակվում է նոր Ընդհանուր ժողով հրավիրելու վայրը և ժամանակը:
Նոր Ընդհանուր ժողովը պետք է հրավիրվի տվյալ Ընդհանուր ժողովի չկայանալու օրվանից առնվազն իննսուն օր անց: Նոր կայանալիք Ընդհանուր ժողովում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում:
9.ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
9.1. Դիտորդ խորհրդի, Կարգապահական հանձնաժողովի և Վերահսկիչ ծառայության անդամների (այսուհետ նաև` թեկնածուներ) գրանցելու, ինչպես նաև Ընդհանուր ժողովի կողմից «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական ակտերի քվեարկությունները կազմակերպելու և քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելու նպատակով Դիտորդ խորհրդի կողմից կազմավորվում է Հաշվիչ հանձնաժողով` սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով` երեք տարի ժամկետով, ընտրված 3 անդամից:
9.2. Հաշվիչ հանձնաժողովը Ընդհանուր ժողովի կողմից «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական ակտերի ընդունումը և թեկնածուների ընտրությունները կազմակերպող (անցկացնող) և այդ գործընթացի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողով է, որը չի հանդիսանում «ՍԳԿԿ» ԻԿ-ի մարմին:
9.3. Հաշվիչ հանձնաժողովի անդամներին ընտրում է Դիտորդ խորհուրդը` «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների կազմից` Դիտորդ խորհրդի նախագահի առաջադրմամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
9.4. Հաշվիչ հանձնաժողովը կազմավորվում է գործող Հաշվիչ հանձնաժողովի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 20 օր առաջ: Հաշվիչ հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքում, Դիտորդ խորհրդի նախագահը նախաձեռնում է նոր անդամի ընտրության գործընթացը նախորդ անդամի լիազորությունների դադարեցման պահից քսանհինգ օրվա ընթացքում: Նոր անդամի լիազորությունները դադարում են Հաշվիչ հանձնաժողովի գործող կազմի լիազորությունների ժամկետի ավարտին:
9.5. Հաշվիչ հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Դիտորդ խորհրդի նախագահը, «ՍԳԿԿ» ԻԿ-ի մարմինների անդամները և թեկնածուները:
9.6. Հաշվիչ հանձնաժողովը գործում է օրինականության, հավասարության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
9.7. Հաշվիչ հանձնաժողովը`
- սահմանում է քվեարկության ձևը, քվեաթերթիկների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը,
- սահմանում է թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը,
- կազմակերպում է թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը,
- հաստատում է քվեատուփի նմուշը (չափսերը),
- վերահսկողություն է իրականացնում ընտրության տարածքում սույն կանոնադրության պահանջների կատարման նկատմամբ,
- կազմակերպում և ամփոփում է քվեարկության արդյունքները,
- կազմում է քվեարկության արդյունքների արձանագրություն,
- իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
9.8. Հաշվիչ հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է Դիտորդ խորհրդի նախագահից և «ՍԳԿԿ» ԻԿ-ի մարմիններից:
9.9. Հաշվիչ հանձնաժողովի նիստը կարող է լինել հերթական կամ արտահերթ:
9.10. Հաշվիչ հանձնաժողովի նիստին Հաշվիչ հանձնաժողովի անդամի մասնակցությունը պարտադիր է:
9.11. Հաշվիչ հանձնաժողովի հերթական նիստը հրավիրում է Հաշվիչ հանձնաժողովի նախագահը` իր կողմից հաստատված օրակարգով:
9.12. Հաշվիչ հանձնաժողովի անդամները Հաշվիչ հանձնաժողովի նիստի օրակարգի, նրա աշխատանքը սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին ստանում են ծանուցում` էլեկտրոնային փոստով կամ հեռախոսակապի միջոցով ոչ ուշ, քան ժողովի անցկացման օրվանից 3 օր առաջ:
9.13. Հաշվիչ հանձնաժողովն իրավազոր է, եթե` հրավիրվել է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով և Հաշվիչ հանձնաժողովի նիստին ներկա են բոլոր անդամները:
9.14. Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած Հաշվիչ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ:
9.15. Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման պահից:
9.16. Հաշվիչ հանձնաժողովի` ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումները հրապարակվում են «ՍԳԿԿ» ԻԿ-ի պաշտոնական կայքում:
9.17. Հաշվիչ հանձնաժողովի` իր լիազորությունների շրջանակում ընդունված իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման «ՍԳԿԿ» ԻԿ-ի մարմինների և անդամների կողմից:
9.18. Հաշվիչ հանձնաժողովի որոշումների ու արձանագրությունների պատճենները և քաղվածքները կնքում և ստորագրում են Հաշվիչ հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
9.19. Հաշվիչ հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահպանվում են առնվազն հինգ տարի:
9.20. Ընտրությունների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև Հաշվիչ հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի բյուջեի միջոցների հաշվին: Այդ ծախսերը նախատեսվում են տարեկան բյուջեում:
9.21. Հաշվիչ հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն`
- նախապես ծանոթանալու Հաշվիչ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին,
- ելույթներ ունենալու Հաշվիչ հանձնաժողովի նիստերում,
- ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն,
- նիստի մասնակիցներին տալու հարցեր և ստանալու պատասխաններ:
9.22. Հաշվիչ հանձնաժողովի անդամները պարտավոր են`
- մասնակցել քվեարկությանը,
- կատարել Հաշվիչ հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները,
- մասնակցել Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, այդ թվում նաև նիստերին և կատարել իրենց լիազորությունները:
9.23. Հաշվիչ հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե`
1) նա մեկ տարվա ընթացքում առանց հարգելի պատճառների առնվազն երեք անգամ չի ներկայացել նիստերին,
2) նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը կամ որպես պատիժ կիրառվել է կալանք կամ ազատազրկում,
3) Դիտորդ խորհրդին ներկայացրել է Հաշվիչ հանձնաժողովի անդամի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում,
4) նա զորակոչվել է,
5) կասեցվել կամ դադարեցվել է լիազոր մարմնի կողմից տրված որակավորման վկայականի գործողությունը,
6) առաջադրվել է որպես «ՍԳԿԿ» ԻԿ-ի որևէ մարմնի անդամի թեկնածու:
9.24. Սույն կանոնադրության 9.23.-րդ կետի 1-րդ, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նախատեսված դեպքերում Հաշվիչ հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են դադարած՝ Դիտորդ խորհրդի որոշման կայացման պահից, իսկ նույն կետի 3-րդ կամ 6-րդ ենթակետում նշված դեպքում՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելու կամ թեկնածու գրանցվելու հաջորդ օրվանից:
9.25. Հաշվիչ հանձնաժողովի նախագահին և քարտուղարին ընտրում է Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից:
9.26. Հաշվիչ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Հաշվիչ հանձնաժողովի անդամներին:
9.27. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը և քարտուղարն ընտրվում են բաց քվեարկությամբ:
9.28. Եթե Հաշվիչ հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնների համար առաջադրվել են մեկական թեկնածուներ, ապա նրանք ընտրված են համարվում, եթե ստացել են քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե Հաշվիչ հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնների համար առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա ընտրված են համարվում առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուները:
9.29. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը կազմակերպում և վերահսկում է քվեարկության կազմակերպումն ու անցկացումը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահը սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը:
9.30. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի քարտուղարը կարող են փոխվել Հաշվիչ հանձնաժողովի անդամների երկու երրորդի կողմից ընդունված որոշմամբ, եթե իրենց վերապահված լիազորություններն իրականացնում են սույն կանոնադրության պահանջների խախտմամբ:
9.31. Հաշվիչ հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի բացակայության դեպքում Հաշվիչ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ այդ լիազորությունները իրականացնում է Հաշվիչ հանձնաժողովի մեկ այլ անդամ:
10. ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՈՒՐԴԸ
10.1. Դիտորդ խորհուրդը հանդիսանում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի ղեկավարման մշտապես գործող կոլեգիալ մարմին:
10.2. Դիտորդ խորհուրդը իրականացնում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործունեության ղեկավարումը, բացառությամբ այնպիսի հարցերի, որոնք վերաբերվում են Ընդհանուր ժողովի իրավասությանը:
10.3. Դիտորդ խորհրդի իրավասություններն են՝
1) «ՍԳԿԿ» ԻԿ-ի ֆինանսական գործունեությունը և հաշվապահական հաշվառումը վերահսկելու համար աուդիտորական ծառայություններից օգտվելու առաջարկության ներկայացումը,
2) Գործադիր տնօրենի ընտրությունը,
3) Հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը,
4) Գործադիր տնօրենի հաշվետվությունների հաստատումը,
5) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունների վերաբերյալ որոշումների ընդունումը,
6) «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների կողմից իրենց գործունեության վերաբերյալ ներկայացված տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և պահպանումը,
7) «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներկայացուցչությունների և այլ ստորաբաժանումների հիմնադրումը,
8) «ՍԳԿԿ» ԻԿ-ի տնտեսական գործունեության կամ ցանկացած հարցի վերաբերյալ որոշման հաստատումը, բացառությամբ Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերի,
9) «ՍԳԿԿ» ԻԿ-ի տարեկան բյուջեի հաստատումը, դրանում փոփոխությունների կատարումը, տարեկան հաշվետվությունների հաստատումը,
10) կառավարչին կամ այլ անձի «ՍԳԿԿ» ԻԿ-ի պատվավոր անդամի կոչում շնորհելը,
11) սույն կանոնադրությամբ նախատեսված իր իրավասությունների շրջանակներում այլ հարցերի քննարկումը և լուծումը:
10.4. Դիտորդ խորհրդի անդամներն ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից 5 տարի ժամկետով, փակ գաղտնի քվեարկության միջոցով: Դիտորդ խորհրդի անդամները կարող են անընդմեջ վերընտրվել անսահմանափակ անգամ:
10.5. «ՍԳԿԿ» ԻԿ-ի Դիտորդ խորհուրդը բաղկացած է 7 անդամից:
10.6. Որոշումներ կայացնելիս Դիտորդ խորհրդում յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
Դիտորդ խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերի:
10.7. Դիտորդ խորհուրդը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են առնվազն հինգ անդամ կամ նրանց ներկայացուցիչները:
10.8. Դիտորդ խորհրդի անդամը լիազորագրի հիման վրա կարող է իր ձայնի իրավունքը փոխանցել մեկ այլ անդամի: Տրված լիազորագիրը վավերացվում է Դիտորդ խորհրդի նախագահի ստորագրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի կնիքով:
10.9. Դիտորդ խորհրդի անդամների ընտրությունը կատարվում է հետևյալ կարգով.
«ՍԳԿԿ» ԻԿ-ի ցանկացած անդամ իրավունք ունի առաջադրել իր կամ «ՍԳԿԿ» ԻԿ-ի մեկ այլ անդամի թեկնածությունը: Թեկնածությունները առաջադրվում են Ընդհանուր ժողովի մասնակիցների կողմից՝ Ընդհանուր ժողովի նիստի անցկացման ժամանակ:
Առաջադրված թեկնածուն իրավունք ունի ինքնաբացարկ հայտնել:
10.10. Դիտորդ խորհրդի անդամները ընտրվելուց հետո իրենց կազմից ընտրում են Դիտորդ խորհրդի նախագահին:
Դիտորդ խորհրդի նախագահ ընտրվելու համար Խորհրդի անդամներից յուրաքանչյուրը իրավունք ունի առաջադրելու իր թեկնածությունը, ինչպես նաև իր նախընտրած անդամի թեկնածությունը:
Դիտորդ խորհրդի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով, Դիտորդ խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կարող է անընդմեջ վերընտրվել անսահմանափակ անգամ:
Դիտորդ խորհրդի նախագահի ընտրությունը կատարվում է բաց քվեարկության եղանակով, Դիտորդ խորհրդի նիստում:
Դիտորդ խորհրդի նախահագի թեկնածուին առաջադրվող պահանջներն են՝
- բարձրագույն կրթություն,
- ինքնակարգավորվող կազմակերպությունում որպես կառավարչի առնվազն տաս տարվա աշխատանքային փորձ և որպես կառավարիչ մասնակցություն ոչ պակաս, քան տաս սնանկության վարույթների,
- թեկնածուն չպետք է լինի որակավորումը դադարեցված, տնտեսական բնույթի հանցագործությունների, ինչպես նաև առանձնապես ծանր, ծանր և միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված և դատվածությունը չմարված:
10.11. Դիտորդ խորհրդի նախագահն իրականացնում է հետևյալ գործառույթները.
- հրավիրում է Դիտորդ խորհրդի նիստերը և նախագահում է դրանք,
- սահմանում է նիստերի անցկացման կարգը և օրակարգի հարցերը,
- կազմակերպում է Դիտորդ խորհրդի նիստում առաջադրված հարցերի քննարկումը, «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների միջև տեղեկատվության փոխանակումը,
- առաջադրում է Գործադիր տնօրենի թեկնածությունը, սահմանում է Դիտորդ խորհրդի անդամների իրավասությունների շրջանակը,
- վերահսկում է Ընդհանուր ժողովի և Դիտորդ խորհրդի կողմից կայացված որոշումների կատարումը,
- իրականացնում է այլ գործառույթներ, որոնք նախատեսված են Ընդհանուր ժողովի, Դիտորդ խորհրդի որոշումներով, սույն կանոնադրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերով:
10.12. Դիտորդ խորհրդի անդամը կարող է կամավոր հրաժարվել իր պարտականությունների կատարումից, այդ մասին գրավոր տեղեկացնելով Դիտորդ խորհրդի նախագահին:
10.13. Դիտորդ խորհրդի նախագահի առաջարկով Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել՝
- եթե վերջինս անհարգելի պատճառներով բացակայել է Խորհրդի մի քանի նիստերից,
- իր գործողություններով կամ անգործությամբ կոպտորեն խախտել է «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների իրավունքներն ու օրինական շահերը:
10.14. Դիտորդ խորհրդի նախագահը և անդամները պաշտոնավարում են մինչև Ընդհանուր ժողովի կողմից նոր Դիտորդ խորհրդի անդամների ընտրությունը:
10.15. Դիտորդ խորհրդի բոլոր անդամների կամ նրա առանձին անդամների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել արտահերթ Ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ընդունվում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի բոլոր անդամների ձայների 3/4-ով:
10.16. Դիտորդ խորհրդի անդամի կամավոր հրաժարվելու, լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու կամ վերջինիս մահվան դեպքում, նրա տեղը զբաղեցնում է Դիտորդ խորհրդի անդամների ընտությունների ժամանակ չընտրված թեկնածուներից ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն:
10.17. Դիտորդ խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:
Դիտորդ խորհրդի նիստերը հրավիրվում են Դիտորդ խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների առնվազն 2/5-ի պահանջով:
10.18. Դիտորդ խորհրդի նախագահը, ով հանդիսանում է նաև «ՍԳԿԿ» ԻԿ-ի նախագահ, նախագահում է խորհրդի նիստերը, իսկ նախագահի բացակայության դեպքում նրա լիազորությունները փոխանցվում են խորհրդի ամենատարեց անդամին:
Դիտորդ խորհրդի նիստերի անցկացման կարգը նախագահի կողմից սահմանվում է ինքնուրույն, համաձայն «ՍԳԿԿ» ԻԿ-ի կողմից հաստատված ներքին իրավական փաստաթղթերի:
10.19.Դիտորդ խորհրդի նախագահը հաշվետու է Ընդհանուր ժողովին:
11. «ՍԳԿԿ» ԻԿ-ի ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
11.1. «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործունեությունը պատշաճ իրականացնելու համար ստեղծվում են մասնագիտացված մարմիններ՝ Վերահսկիչ ծառայությունը և Կարգապահական հանձնաժողովը: Սույն կանոնադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել նաև այլ մասնագիտացված մարմիններ: «ՍԳԿԿ» ԻԿ-ի մասնագիտացված մարմիններն իրենց գործառույթներն իրականացնում են ինքնուրույն:
11.2. Բացի մասնագիտացված մարմիններից, «ՍԳԿԿ» ԻԿ-ն իրավասու է կազմավորել նաև աշխատակազմ:
11.3. Աշխատակազմը հանդիսանում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի մշտապես գործող մարմին, որն իրականացնում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի նպատակներն ու գործառույթները, կատարում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի ղեկավար մարմինների կողմից ընդունված որոշումները, իրականացնում է սույն կանոնադրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերով հաստատված այլ գործառույթներ:
11.4. «ՍԳԿԿ» ԻԿ-ի աշխատակազմի նկատմամբ իրականացվում են հետևյալ վերահսկիչ գործառույթները՝
- մշտական մոնիտորինգ,
- պլանային ստուգումներ,
- արտահերթ ստուգումներ:
11.5. Վերահսկիչ ծառայությունը, Կարգապահական հանձնաժողովը և ձևավորված աշխատակազմը «ՍԳԿԿ» ԻԿ-ի ղեկավար մարմիններ չեն հանդիսանում:
11.6. Վերահսկիչ ծառայության գործունեության և «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգերը հաստատվում են Ընդհանուր ժողովի կողմից:
11.7. Վերը նշված մասնագիտացված մարմիններից բացի, ժամանակավոր կամ անժամկետ հիմունքներով կարող են ստեղծվել նաև այլ մասնագիտացված մարմիններ:
11.8. «ՍԳԿԿ» ԻԿ-ի մասնագիտացված մարմինները գործում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, սույն կանոնադրությամբ և Դիտորդ խորհրդի կողմից հաստատված փաստաթղթերի հիման վրա:
12. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
12.1. Կարգապահական հանձնաժողովը «ՍԳԿԿ» ԻԿ-ի մասնագիտացված մարմիններից է, որը ՀՀ օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերով սահմանված կարգով հարուցում է կարգապահական վարույթ և Դիտորդ խորհրդին է ներկայացնում համապատասխան եզրակացություն՝ «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ:
Կագապահական վարույթի հարուցման հիմքը հանդիսանում է կառավարչի կողմից կատարված այն արարքը, որը «ՍԳԿԿ» ԻԿ-ի Կանոնագրքով նախատեսված կարգով առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
12.2. «ՍԳԿԿ» ԻԿ-ի կարգապահական հանձնաժողովի անդամները ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից 5 տարի ժամկետով: Կարգապահական հանձնաժողովի կազմը բաղկացած է 5 անդամից և իր գործունեությունն իրականացնում է Ընդհանուր ժողովի կողմից հաստատված կարգի համաձայն:
12.3. Կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածության առաջադրումը և ընտրությունը կատարվում է սույն կանոնադրության 10.9 կետով սահմանված կարգով:
12.4. Կարգապահական հանձնաժողովը «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դիտորդ խորհրդին է ներկայացնում հիմնավորված եզրակացություն՝
1) կարգապահական վարույթը կարճելու մասին,
2) հայտնաբերված կարգապահական խախտումը վերացնելու համար ժամկետ սահմանելու մասին,
3) նախազգուշացում տալու մասին,
4) նկատողություն տալու մասին:
12.5. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունները կազմվում են հանձնաժողովի նախագահի կողմից՝ հաշվի առնելով անդամների կարծիքները:
12.6. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունները Կարգապահական հանձնաժողովի նախագահը՝ նիստի հաջորդ օրը ներկայացնում է Դիտորդ խորհրդի նախագահին, և վերջինս սույն կանոնադրությամբ սահմանված կարգով հարցը ներկայացնում է Դիտորդ խորհրդի քննարկմանը:
12.7. Գործադիր տնօրենը կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Դիտորդ խորհրդի որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկում է կողմերին:
13. Վերահսկիչ ծառայություն
13.1. Վերահսկիչ ծառայությունը «ՍԳԿԿ» ԻԿ-ի այն մասնագիտացված մարմինն է, որը ՀՀ օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործունեության նկատմամբ:
13.2. Վերահսկիչ ծառայության անդամները ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից 5 տարի ժամկետով:
Վերահսկիչ ծառայության անդամների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Ընդհանուր ժողովի որոշմամբ: Ծառայության նոր անդամի թեկնածությունը ներկայացվում է Դիտորդ խորհրդի քննարկմանը, այնուհետև հաստատվում է հերթական Ընդհանուր ժողովի որոշմամբ:
Վերահսկիչ ծառայության անդամներ չեն կարող հանդիսանալ «ՍԳԿԿ» ԻԿ-ի ղեկավար մարմինների անդամները, Դիտորդ խորհրդի անդամների մերձավոր ազգականները, «ՍԳԿԿ» ԻԿ-ի աշխատակազմի և ներկայացուցչությունների ղեկավարները:
13.3. «ՍԳԿԿ» ԻԿ-ի Վերահսկիչ ծառայության կազմը բաղկացած է երեք անդամներից: Ծառայության աշխատանքները կոորդինացնում է ղեկավարը, որը ընտրվում է Վերահսկիչ ծառայության անդամների կազմից՝ առաջին նիստի ընթացքում: Վերահսկիչ ծառայությունը իր գործունեությունը իրականացնում է Ընդհանուր ժողովի կողմից հաստատված կարգի համաձայն:
Վերահսկիչ ծառայությունը գործում է Ընդհանուր ժողովում նրա անդամների հաստատման պահից: Թույլատրվում է Ընդհանուր ժողովի կողմից «ՍԳԿԿ» ԻԿ-ի Վերահսկիչ ծառայության նոր անդամների ընտրությունների հետաձգում վեց ամսից ոչ ավել ժամկետով: Այդպիսի դեպքերում ծառայությունն իրականացնում է իր գործունեությունը, մինչև ծառայության նոր կազմի ընտրությունը:
13.4. Ծառայության նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ:
13.5. Վերահսկիչ ծառայության գործառույթներն են՝
- վերահսկողություն իրականացնել «ՍԳԿԿ» ԻԿ-ի ֆինանսատնտեսական և ընթացիկ գործունեության նկատմամբ,
- վերահսկողություն իրականացնել «ՍԳԿԿ» ԻԿ-ի դրամական միջոցների ծախսերի ու նյութական միջոցների շարժերի նկատմամբ,
- վերահսկողություն իրականացնել «ՍԳԿԿ» ԻԿ-ի եկամուտների ու ծախսերի կատարման հաշվետվությունների նկատմամբ,
- վերահսկողություն իրականացնել «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների կողմից սույն կանոնադրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերով հաստատված կանոնների կատարման նկատմամբ:
«ՍԳԿԿ» ԻԿ-ի Գործադիր տնօրենը, ինչպես նաև «ՍԳԿԿ» ԻԿ-ի բոլոր անդամները պարտավոր են տրամադրել Վերահսկիչ ծառայության անդամների կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը:
14. «ՍԳԿԿ» ԻԿ-ի Գործադիր տնօրենը
14.1. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անմիջական ղեկավարումը իրականացնում է Գործադիր տնօրենը:
14.2. Գործադիր տնօրենը հանդիսանում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործադիր մարմիններից մեկը:
14.3. Գործադիր տնօրենը վերահսկողություն է իրականացնում աշխատակազմի գործունեության և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ընթացիկ գործառույթների նկատմամբ:
14.4. Գործադիր տնօրենի թեկնածությունն առաջադրում է Դիտորդ խորհրդի նախագահը:
14.5. Գործադիր տնօրենը ընտրվում է Դիտորդ խորհրդի կողմից, Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
14.6. Գործադիր տնօրենն առանց լիազորագրի գործում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի անունից, այդ թվում ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, երրորդ անձանց հետ համաձայնագրեր, գույքի ընդունման-հանձնման ակտեր, տալիս է լիազորագրեր, ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի գույքը:
Գործադիր տնօրենն ունի «ՍԳԿԿ» ԻԿ-ի ընթացիկ, տնտեսական և այլ գործունեության հետ կապված իրավասություններ, բացառությամբ Ընդհանուր ժողովի, Դիտորդ խորհրդի և Դիտորդ խորհրդի նախագահի իրավասությունների:
14.7. Գործադիր տնօրենը իր իրավասությունների շրջանակներում ներկայացնում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի շահերը դատարաններում, պետական մարմիններում, արձակում է հրամաններ և տալիս հանձնարարականներ, որոնք պարտադիր են «ՍԳԿԿ» ԻԿ-ի աշխատակազմի համար:
14.9. Գործադիր տնօրենը իր գործունեության վերաբերյալ հաշվետու է Դիտորդ խորհրդին:
14.10. Գործադիր տնօրենը կարող է վաղաժամկետ դադարեցնել իր իրավասությունները:
Իր իրավասությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Գործադիր տնօրենը գրավոր դիմում է ներկայացնում Դիտորդ խորհրդի նախագահին, դիմումը քննարկվում է Դիտորդ խորհրդի նիստում և լուծվում քվեարկության միջոցով:
14.11. Դիտորդ խորհրդի նախագահի առաջարկությամբ Խորհուրդը կարող է իր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշում կայացնել Գործադիր տնօրենի պարտականությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:
14.12. Գործադիր տնօրենի պարտականությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում վերջինս շարունակում է կատարել իր գործառույթները մինչև նոր Գործադիր տնօրենի նշանակումը:
15. «ՍԳԿԿ» ԻԿ-ի վերաբերյալ տեղեկատվության ապահովումը
15.1. «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործունեության վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը ապահովելու համար «ՍԳԿԿ» ԻԿ-ն պարտավոր է ստեղծել ինտերնետային կայք (այսուհետ՝ Պաշտոնական կայք), որի էլեկտրոնային հասցեում ընդգրկվում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի դոմեյնի անվանումը, և դրա իրավունքը պատկանում է միայն «ՍԳԿԿ» ԻԿ-ին:
15.2. Պաշտոնական կայքում տեղադրվող փաստաթղթերի ցանկը և տեղեկատվությունը, ինչպես նաև նյութերի հրապարակման ժամկետները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, սույն կանոնադրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերով:
Պաշտոնական կայքում հրապարակվող փաստաթղթերը և տեղեկատվությունը պարտադիր կարգով պետք է համապատասխանեն ինֆորմացիոն տեխնոլոգիական, ծրագրային, լեզվական և տեղեկատվության անվտանգության պահպանման համար օրենսդրությամբ կարգավորվող պահանջներին:
Պաշտոնական կայքում պարտադիր հրապարակվող տեղեկատվությունից բացի «ՍԳԿԿ» ԻԿ-ն իրավասու է տեղադրել նաև իր և «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների գործունեությանն առնչվող այլ տեղեկատվություն:
15.3. «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների գործունեության տեղեկատվության մատչելիությունը ապահովելու համար ընկերությունը պարտավոր է վարել գրանցամատյան, որտեղ հրապարակվում է ինչպես գործող անդամների, այնպես էլ գործունեությունը դադարեցրած անդամների վերաբերյալ տեղեկատվություն:
16. «ՍԳԿԿ» ԻԿ-ի վերակազմակերպումը և լուծարումը
16.1. «ՍԳԿԿ» ԻԿ-ի վերակազմակերպումը կատարվում է Ընդհանուր ժողովի որոշման հիման վրա:
16.2. «ՍԳԿԿ» ԻԿ-ն կարող է լուծարվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Ընդհանուր ժողովի որոշման հիման վրա:
16.3. «ՍԳԿԿ» ԻԿ-ի Ընդհանուր ժողովը լուծարման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո նշանակում է լուծարային հանձնաժողով, որը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով սահմանում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի լուծարման կարգը և ժամկետները:
16.4. «ՍԳԿԿ» ԻԿ-ի լուծարման վերաբերյալ որոշում կայացնելու պահից լուծարային հանձնաժողովը ստանձնում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի կառավարումը:
16.5. Պարտատերերի համապատասխան դիմումները սահմանված կարգով ու ժամկետներում գրանցելուց հետո լուծարային հանձնաժողովը www.azdarar.am միջոցներով հրապարակումներ է կատարում «ՍԳԿԿ» ԻԿ-ի լուծարման և պարտատերերի պահանջներ ներկայացնելու ժամկետի վերաբերյալ:
16.6. Պարտատերերի համապատասխան պահանջների ներկայացման վերջնաժամկետը ավարտվելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռ, որը հաստատվում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի Ընդհանուր ժողովի կողմից:
16.7. Պարտատերերի հետ համապատասխան հաշվարկներ իրականացնելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարային հաշվեկշիռ, որը հաստատվում է Ընդհանուր ժողովի կողմից:
16.8. «ՍԳԿԿ» ԻԿ-ի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին «ՍԳԿԿ» ԻԿ չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է «ՍԳԿԿ» ԻԿ-ի Կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի :
17. «ՍԳԿԿ» ԻԿ-ի փաստաթղթերը
17.1. «ՍԳԿԿ» ԻԿ-ն պարտավոր է պահպանել հետևյալ փաստաթղթերը՝
- սույն կանոնադրությունը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրանում կատարված փոփոխությունները և լրացումները,
- «ՍԳԿԿ» ԻԿ-ի հիմնադրման որոշումը,
- «ՍԳԿԿ» ԻԿ-ի պետական գրանցման վկայականը,
- «ՍԳԿԿ» ԻԿ-ի հաշվեկշռին առկա գույքի սեփականության իրավունքը սահմանող փաստաթղթերը,
- «ՍԳԿԿ» ԻԿ-ի անդամների Ընդհանուր ժողովի, Դիտորդ խորհրդի նիստերի արձանագրությունները,
- «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական փաստաթղթերը,
- աուդիտորական եզրակացությունները,
- «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներկայացուցչությունների վերաբերյալ կարգը,
- հաշվապահական հաշվառման փաստաթղթերը,
- հաշվապահական հաշվետվությունները,
- այլ փաստաթղթեր, որոնք սահմանված են ՀՀ օրենսդրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական ակտերով:
Վերը թվարկված փաստաթղթերը պահպանվում են «ՍԳԿԿ» ԻԿ-ի գտնվելու վայրում:
17.2. «ՍԳԿԿ» ԻԿ-ի վերակազմակերպման դեպքում բոլոր փաստաթղթերը փոխանցվում են փոխանցման ակտով կամ բաժանիչ հաշվեկշռի համաձայն:
17.3. «ՍԳԿԿ» ԻԿ-ի լուծարման դեպքում արխիվացման ենթակա փաստաթղթերը հանձնվում են ՀՀ Ազգային արխիվ:
18.Եզրափակիչ դրույթներ
18.1. Սույն կանոնադրությունը կազմված է հայերեն լեզվով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:
18.2. Այն բոլոր իրավակարգավորումները, որոնք նախատեսված չեն սույն կանոնադրությամբ մեջ, սակայն առնչվում են «ՍԳԿԿ» ԻԿ-ի գործունեությանը, նրա անդամների և երրորդ անձանց փոխհարաբերություններին, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և «ՍԳԿԿ» ԻԿ-ի ներքին իրավական ակտերով:
18.3. Այն դեպքերում, երբ սույն կանոնադրության առանձին դրույթներ հակասում են ՀՀ օրենսդրության նոր փոփոխություններին, ապա գործում են օրենքի համապատասխան նորմերը՝ մինչև սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելը:
18.4. Նախկինում՝ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված մարմինները գործում են մինչև՝ 05.06.2017 թվականին գրանցված կանոնադրությամբ սահմանված պաշտոնավարման ժամկետի ավարտը, սակայն սույն կանոնադրության ուժի մեջ մտնելու պահից իրենց գործառույթները իրականացնում են սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
18.5. Սույն կանոնադրությունը հաստատելու համար հրավիրված Ընդհանուր ժողովը անցկացվում է 05.06.2017 թվականին գրանցված կանոնադրության փոփոխությամբ սահմանված վարման կարգով:
18.6. Սույն կանոնադրությունը ուժի մեջ է մտնում պետական գրանցման պահից:
18.6. Սույն կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից՝ 05.06.2017 թվականին գրանցված կանոնադրությունը, ինչպես նաև դրանում կատարված բոլոր լրացումները և փոփոխությունները համարվում են ուժը կորցրած:
18.7. Սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարվում են բացառապես Ընդհանուր ժողովի կողմից:
Նոր փոփոխությունները և լրացումները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
27.59 ՄԲ | pg_1896105840__2023_._.pdf |