ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է՝
Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Դիտորդ խորհրդի
____թ. թիվ 1 արձանագրությամբ
«ՍԳԿԿ» ԻԿԿ Դիտորդ խորհրդի նախագահԱ. Չիտչյան _____________________
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝
«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Ընդհանուր ժողովի
____թ. թիվ 1 որոշմամբ
«ՍԳԿԿ» ԻԿԿ նախագահԱ. Չիտչյան _____________________
ՎԵՐԱՀՍԿԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետությունքաղաք Երևան
2017թ.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1«Վերահսկիչ ծառայության գործունեության» կարգը (այսուհետ նաև՝ Կարգ) ՀՀ օրենսդրությանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքին, Կազմակերպության կանոնադրությանը և ներքին իրավական փաստաթղթերին համապատասխան, սահմանում է «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) մասնագիտացված մարմնի՝ Վերահսկիչ ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն) գործունեության կազմակերպման ընթացակարգը: 1.2.Սույն Կարգը սահմանում է Ծառայության կարգավիճակը, նրա գործառույթները և անդամների իրավասությունները, Ծառայության նիստերի նախապատրաստման, հրավիրման և անցկացման ընթացակարգերը:1.3.Վերահսկիչ ծառայությունը հանդիսանում է Կազմակերպության մասնագիտացված մարմին և իր գործունեությունը իրականացնելիս առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ՝ մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, Կազմակերպության կանոնադրությամբ, մասնագիտական վարքագծի կանոնագրքով և կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով:
2.ՎԵՐԱՀՍԿԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ և ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
2.1.Վերահսկիչ ծառայությունը վերահսկողություն է իրականացնում Կազմակերպության ֆինանսատնտեսական և ընթացիկ գործունեության նկատմամբ:2.2.Ծառայության նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ:2.3.Ծառայության անդամներ կարող են դառնալ միայն Կազմակերպությանն անդամակցող անձինք: Վերահսկիչ ծառայության անդամներ չեն կարող հանդիսանալ Կազմակերպության ղեկավար մարմինների անդամները, Կազմակերպության Գործադիր տնօրենը և ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականները:2.4.Վերահսկիչ ծառայությունը գործում է Ընդհանուր ժողովի կողմից Ծառայության անդամների ընտրվելու պահից: Թույլատրվում է Ընդհանուր ժողովի կողմից Կազմակերպության Ծառայության նոր անդամների ընտրությունների հետաձգում վեց ամսից ոչ ավել ժամկետով: Այդպիսի դեպքերում Ծառայությունն իրականացնում է իր գործունեությունը, մինչև Վերահսկիչ ծառայության նոր կազմի ընտրությունը:2.5.Վերահսկիչ ծառայության անդամները իրենց գործունեությունն իրականացնում են անվճար, ինչպես նաև իրավասու են իրենց պաշտոնեական գործառույթները իրականացնելու համար կատարված ծախսերի դիմաց Կազմակերպության կողմից ստանալ փոխհատուցում:
3. ՎԵՐԱՀՍԿԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ և ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Վերահսկիչ ծառայության գործառույթներն են.• վերահսկողություն իրականացնել Կազմակերպության ֆինանսատնտեսական և ընթացիկ գործունեության նկատմամբ, համեմատելով փաստաթղթերը Կազմակերպության առաջնային հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հետ, • վերահսկողություն իրականացնել Կազմակերպության դրամական միջոցների ծախսերի ու նյութական միջոցների շարժերի նկատմամբ,• վերահսկողություն իրականացնել Կազմակերպության եկամուտների ու ծախսերի կատարման հաշվետվությունների նկատմամբ,• վերահսկողություն իրականացնել Կազմակերպության անդամների կողմից կանոնադրությամբ և Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով հաստատված պահանջերի պահպանման նկատմամբ,• վերահսկողություն իրականացնել հաշվապահական և վիճակագրական հաշվառման փաստաթղթերի՝ գործող կանոնակարգերով հաստատված պահանջերի պահպանման նկատմամբ,• վերահսկողություն իրականացնել Կազմակերպության ֆինանսական նորմատիվ ակտերի դրույթների պահպանման նկատամբ, • վերահսկողություն իրականացնել Կազմակերպության տարեկան հաշվետվությունների, հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների և վիճակագրական վարչությանը տրամադրվող տվյալների ճշմարտացիության նկատմամբ,• վերահսկողություն իրականացնել նվիրատվությունների և այլ ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ,• իրականացնել Կազմակերպության կանոնադրությամբ, վարքագծի կանոնագրքով և ներքին իրավական փաստաթղթերով սահմանված այլ գործառույթներ:3.2.Ստուգումների իրականացման ժամանակ Վերահսկիչ ծառայության անդամները պարտավոր են պատշաճ կերպով ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը և նյութերը: Ոչ ճիշտ եզրակացություն տրամադրելու դեպքում Ծառայության անդամները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ, Կազմակերպության կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով սահմանված կարգով: 3.3.Վերահսկիչ ծառայությունը պարտավոր է պատշաճ կարգով և ժամանակին Դիտորդ խորհրդին ներկայացնել գրավոր հաշվետվության և եզրակացություն՝ իր կողմից իրականացված ստուգումների արդյունքների վերաբերյալ: 3.4.Վերահսկիչ ծառայության անդամները պարտավոր են չհրապարակել գաղտնի տեղեկությունները, որոնք նրանց հասանելի են դարձել իրենց մասնագիտական գործառույթները իրականացնելիս:3.5.Վերահսկիչ ծառայությունը պարտավոր է անցկացնել Կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվության և հաշվապահական հաշվեկշռի ստուգումներ և տրամադրել եզրակացություն:3.6.Վերստուգիչ ծառայությունը պարտավոր է Ընդհանուր ժողովի հրավիրումից առնվազն մեկ ամիս առաջ Դիտորդ խորհրդին ներկայացնել Կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվության և հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ եզրակացություն:Ընդհանուր ժողովը իրավասու չէ հաստատել տարեկան ֆինանսական հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռը, եթե դրա վերաբերյալ չեն ներկայացվել Վերստուգիչ ծառայության համապատասխան եզրակացությունները:
4. ՎԵՐԱՀՍԿԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ և ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1.Իր գործառույթները պատշաճ իրականացնելու նպատակով Վերստուգիչ ծառայությունը իրավունք ունի Կազմակերպության ղեկավար մարմիններից, Գործադիր տնօրենից, ինչպես նաև Կազմակերպության բոլոր անդամներից պահանջել և ստանալ իր գործունեության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ նյութերը և փաստաթղթերը: Պահանջված փաստաթղթերը պետք է տրամադրվեն Ծառայության անդամների գրավոր հարցումը ստանալուց հետո 10 օրյա ժամկետում: 5. ՊԼԱՆԱՅԻՆ և ԱՐՏԱՀԵՐԹ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
5.1.Կազմակերպության ֆինանսատնտեսական և ընթացիկ գործունեության նկատմամբ պլանային ստուգումը (աուդիտ) իրականացվում է առնվազն երեք տարին մեկ անգամ:5.2.Կազմակերպության ֆինանսատնտեսական և ընթացիկ գործունեության նկատմամբ արտահերթ ստուգումը (աուդիտ) իրականացվում է ցանկացած պահի՝ Ընդհանուր ժողովի և Դիտորդ խորհրդի կողմից կայացրած որոշումների հիման վրա կամ Վերահսկիչ ծառայության նախաձեռնությամբ:
6. ՎԵՐԱՀՍԿԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
6.1.Վերահսկիչ ծառայության անդամներ կարող են դառնալ միայն Կազմակերպությանն անդամակցող անձինք: Ծառայության անդամները ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից հինգ տարի ժամկետով, Ժողովին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:6.2.Կազմակերպության Վերահսկիչ ծառայության կազմը բաղկացած է երեք անդամներից:
7. ՎԵՐԱՀՍԿԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
7.1.Ծառայության անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե վերջինս կամավոր գրավոր դիմում է ներկայացրել Ծառայության ղեկավարին:7.2.Վերստուգիչ ծառայության անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Ընդհանուր ժողովի որոշմամբ՝• եթե վերջինս անհարգելի պատճառներով բացակայել է Ծառայության մեկից ավել նիստերից, • եթե ստուգումների ժամանակ վերջինս պատշաճ չի ուսումնասիրել գործին առնչվող բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որը հանգեցրել է Ծառայության կողմից սխալ եզրակացության տրամադրմանը,• եթե վերջինիս կողմից կատարվել են Կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվության և հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու ժամկետների կոպիտ կամ պարբերական խախտումներ, • իր գործողություններով կամ անգործությամբ վերջինս կոպտորեն խախտել է Կազմակերպության անդամների իրավունքներն ու օրինական շահերը:7.3.Վերստուգիչ ծառայության մեկից ավելի անդամների լիազորությունները դադարեցվելու դեպքում Դիտորդ խորհուրդը իրավասու է հրավիրել արտահերթ Ընդհանուր ժողով և անցկացնել Վերստուգիչ ծառայության նոր անդամների ընտրություն:7.4.Թույլատրվում է Ընդհանուր ժողովի կողմից Կազմակերպության Վերստուգիչ ծառայության նոր անդամների ընտրությունների հետաձգում վեց ամսից ոչ ավել ժամկետով: Այդպիսի դեպքերում Վերստուգիչ ծառայությունն իրականացնում է իր գործունեությունը մինչև Ծառայության նոր կազմի ընտրությունը:7.5.Արտահերթ Ընդհանուր ժողովը իրավասու է իր որոշմամբ դադարեցնել Վերստուգիչ ծառայության բոլոր անդամների լիազորությունները և ընտրել Ծառայության նոր կազմ: 7.6.Արտահերթ Ընդհանուր ժողովը իրավասու է իր որոշմամբ դադարեցնել Վերստուգիչ ծառայության առանձին անդամների լիազորությունները և ընտրել Ծառայության նոր անդամ:
8. ՎԵՐԱՀՍԿԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԸ
8.1.Վերահսկիչ ծառայության աշխատանքները կոորդինացնում է Ծառայության ղեկավարը, որը ընտրվում է ծառայության անդամների կազմից՝ առաջին նիստի ընթացքում, ձայների պարզ մեծամասնությամբ: 8.2.Վերահսկիչ ծառայության անդամները կարող են ցանկացած ժամանակ վերընտրվել: 8.3.Վերահսկիչ ծառայության ղեկավարը հրավիրում և անցկացնում է ծառայության նիստերը, կազմակերպում է Ծառայության ընթացիկ աշխատանքները, իրականացրած ստուգումների արդյունքները ներկայացնում է Դիտորդ խորհրդին և Ընդհանուր ժողովին, ստորագրում է նիստերի արձանագրությունները և Ծառայության կողմից տրամադրվող այլ փաստաթղթեր:8.4.Վերահսկիչ ծառայությունը բոլոր հարցերը կարգավորում է իր նիստերի ընթացքում: Ծառայության նիստերը նախագահում է ծառայության ղեկավարը: Քարտուղարը ծառայության նիստերի վերաբերյալ կազմում է արձանագրություն: Ծառայության նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ: Այնպիսի խախտումների հայտնաբերման դեպքում, որոնք պահանջում են հրատապ կարգավորումներ ու որոշումներ, Վերահսկիչ ծառայության ղեկավարը կարող է հրավիրել արտահերթ նիստ:8.5.Վերահսկիչ ծառայության նիստը կարող է անցկացվել, եթե դրան մասնակցում են ծառայության բոլոր անդամները:8.6.Որոշումների ընդունման ժամանակ Ծառայության յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Որոշումները, ակտերը և եզրակացությունները ստորագրվում են Ծառայության ղեկավարի կողմից:8.7.Ծառայության անդամները, ովքեր անհամաձայնություն են հայտնում ընդունվող որոշումների վերաբերյալ, իրավունք ունեն արտահայտել իրենց հատուկ կարծիքը, որը պարտադիր կերպով պետք է նշվի արձանագրության մեջ: 8.8.Ծառայության նիստերի ընթացքում արձանագրություն կազմելու աշխատանքները կոորդինացնում է Ծառայության ղեկավարը:8.9.Կազմակերպության ֆինանսատնտեսական և ընթացիկ գործունեության նկատմամբ պլանային ստուգում (աուդիտ) իրականացնելու վերաբերյալ կազմվում է ակտ, որտեղ նշվում են հաշվետվություններում առկա ֆինանսական փաստաթղթերի ու տվյալների հավաստիությունը, ՀՀ օրենսդրության և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտումների փաստերի վերաբերյալ տեղեկատվություն, հաշվապահական հաշվառման փաստաթղթերում տեղ գտած անճշտություններ և ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հայտնաբերված այլ խախտումները: Ակտը ստորագրում են Ծառայության բոլոր անդամները, ինչպես նաև այն մասնագետները, ովքեր ներգրավված են եղել աուդիտի անցկացման աշխատանքներին: 8.10.Աուդիտը համարվում է իրականացված և վավեր, եթե այն ստորագրված է Ծառայության բոլոր անդամների կողմից, ովքեր իրավասու են այն ստորագրել: 8.11.Աուդիտի արդյունքները ներկայացվում են Դիտորդ խորհրդի նախագահին և Ընդհանուր ժողովին:8.12.Կազմակերպության գործունեության մեջ հայտնաբերված թերությունները վերացնելու վերաբերյալ Վերահսկիչ ծառայության կողմից ներկայացված առաջարկները պետք է քննարկվեն Կազմակերպության Դիտորդ խորհրդի նիստում:
9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
9.1.Այնպիսի դեպքերում, երբ բոլոր հարցերը չեն կարգավորվում սույն Կարգի դրույթներով, ապա գործում են ՀՀ օրենսդրությամբ, Կազմակերպության կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով սահմանված դրույթները:9.2.Սույն Կարգը ուժի մեջ է մտնում Ընդհանուր ժողովի կողմից հաստատման պահից և գործում է անորոշ ժամանակով:9.3.Սույն Կարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարվում են բացառապես Ընդհանուր ժողովի կողմից: