08.05.2012

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N1
ՙՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ»
ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի

 08.05.2012թ. կայացած նիստի

 

ք.Երևան

Նախագահությամբ  Հ.Ղամբարյանի

քարտուղարությամբ Գ.Հովսեփյանի

 

Մասնակցում էին. 

Դիտորդ խորհրդի անդամներ՝

1.         Լևոն Պետրոսյան

2.         Ռուբեն Խալաթյան

3.         Խաչիկ Նազարյան

4.         Արսեն Չիտչյան

5.         Վահագն      Ավագյան

6.         Գևորգ Ավագյան

 

Օրակարգ.

 

1.         ՙՍնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի կազմակերպման և անցկացման  մասին

2.         ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ ընդհանուր ժողովի օրակարգի   հաստատման մասին

 

1.ՙՍԳԿԿ» ԻԿԿ 01.01..2011թ-ից առ 01.05.2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը

2.ՙՍԳԿԿ»ԻԿԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն

3.ՙՍԳԿԿ» ԻԿԿ-ի կարգապահական հանձնաժողովի հաշվետվությունը

4.ՙՍԳԿԿ» ԻԿԿ որոշ անդամների անդամավճարների պարբերաբար չվճարման հետ կապված անդամությունիը դադարեցնելու հարցը

5.ՙՍնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջով կառավարիչների ստաժավորման կարգի հետ կապված հարցեր

6.ՙՍԳԿԿ» ԻԿԿ մուտքի վճարների վերաբերյալ հարցի քննարկում

7.Ընթացիկ հարցեր:

 

3.         Հարություն Ղարիբյանի և Սուրեն Վարդանյանի  ՙՍԳԿԿ» ԻԿԿ անդամագրվելու հարցը:

 

 

1. Արտահայտվեցին.

Հ.Ղամբարյանը, Ա.Չիտչյանը, Ռ.Խալաթյանը, որոնք առաջարկեցին դիմել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, որպեսզի դահլիճ  տրամադրի ՙՍԳԿԿ» ԻԿԿ ընդհանուր ժողովը անցկացնելու համար:

 

        Որոշեցին.

 

Հանձնարարել ՙՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր տնօրենին սահմանված ձևով կազմակերպել ժողովի անցկացման վայրի և կազմակերպման հարցերը:

 

 

 

2. Արտահայտվեցին.

Հ.Ղամբարյանը, Վ.Ավագյանը, Խ.Նազարյանը, Գ.Ավագյանը որոնք առաջարկեցին հաստատել  ՙՍԳԿԿ» ԻԿԿ ընդհանուր ժողովի օրակարգի հարցերը

 

        Որոշեցին.

 

Հաստատել   ՙՍԳԿԿ» ԻԿԿ ընդհանուր ժողովի օրակարգի հարցերը

 

          Կողմ –7

          Դեմ- 0

          Ձեռնպահ-0

 

  Որոշումն ընդունվեց միաձայն:

 

 

   3. Արտահայտվեցին.

Դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը ներկայացրեց,  որ խնդրանքով  իրեն են դիմել Հարություն Ղարիբյանը և Սուրեն Վարդանյանը ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ անդամագրվելու համար: Նա ներկայացրեց, որ մանրակրկիտ ուսումնասիրել է երկու դիմորդների անձնական գործերը և եկել այն եզրակացության, որ երկուսն էլ համապատասխանում են ՙՍԳԿԿ՚ ԻԻԿ անդամագրվելու համար:

 

   Որոշեցին.

Հարություն Ղարիբյանին և Սուրեն Վարդանյանին անդամագրել ՙՍԳԿԿ՚ ԻԿ կազմակերպությունում:

 

          Կողմ –7

          Դեմ- 0

          Ձեռնպահ-0

 

Որոշումն ընդունվեց միաձայն: