12.05.2012

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N 1
ՙՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ   ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ»
ինքնակարգավորվող կազմակերպության 12.05.2012թ. կայացած ընդհանուր ժողովի

 

Նախագահությամբ Հ.Ղամբարյանի

քարտուղարությամբ Գ.Հովսեփյանի

 

Կազմակերպության 71 անդամներից ներկա էին 55 -ը.

 

1.         Աբրահամյան Ստեփան    29. Հասրաթյան Գրիշա

2.         Ադամյան Արմենակ           30.       Հարոյան Կամո

3.         Ալեքսանյան Սաղաթել     31.       Հարությունյան Արտակ

4.         Ախոյան Կարեն      32.       Հարությունյան Սերյոժա

5.         Ամիրխանյան Լևոն            33.       Հարությունյան Տիգրան

6.         Անդրեասյան Բենիամին  34.       Հովհաննիսյան Թելման

7.         Առաքելյան Արարատ        35.       Հովհաննիսյան Սեյրան

8.         Ասատրյան Կարեն 36.       Ղազարյան Մանվել

9.         Ասլանյան Սուսաննա       37.       Ղահրամանյան Խաչատուր

10.       Ասոյան Հակոբ        38.       Ղամբարյան Հրանտ

11.       Ավագյան Գևորգ     39.       Մանուկյան Գագիկ

12.       Ավագյան Վահագն 40.       Մարտիկյան Հենրիկ

13.       Արաբյան Ժիրայր   41.       Մկրտչյան Գարիկ

14.       Արսենյան Աղասի  42.       Նազարյան Խաչիկ

15.       Աֆյան Ջիվանշիր   43.       Նազարյան Մանվել

16.       Բաղդասարյան Աշոտ        44.       Շահվերդյան Գևորգ

17.       Բարխուդարյան Գագիկ    45.       Ոսկանյան Արտակ

18.       Գևորգյան Ալիկ       46.       Չիտչյան Արսեն

19        Դավթյան Ջանիբեկ            47.       Պապոյան Խաչատուր

20        Դավթյան Սոֆյա     48.       Պետրոսյան Լևոն

21        Դոյդոյան Սերգեյ    49.       Պետրոսյան Մուրադ

22        Ելինյան Անդրանիկ           50.       Սարգսյան Արթուր

23        Եղյան Հովհաննես  51.       Սարգսյան Արման

24        Խալաթյան Ռուբեն 52.       Սարգսյան Գարեգին

25        Խաչատրյան Աշոտ 53.       Վարդանյան Սուրեն

26        Կոշեցյան Հայկ        54.       Տեր-Վարդանյան Աշոտ

27        Հակոբյան Բելլա     55.       Օհանյան Յուրիկ

28        Հակոբյան Սեյրան             

 

 Համաձայն ՙՍԳԿԿ» ԻԿԿ կանոնադրության 9.6.8. կետի դրույթների ապահովված է անդամների ընդհանուր թվի 2/3-ը, որի պայմաններում ընդհանուր ժողովը իրավազոր է իրականացնելու աշխատանքներ և ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով կայացնել որոշումներ:

Օրակարգ.

1.ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ 01.01..2011թ-ից առ 01.05.2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը

2.ՙՍԳԿԿ՚ԻԿԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը

3.ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ-ի կարգապահական հանձնաժողովի հաշվետվությունը

4.ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ որոշ անդամների անդամավճարների պարբերաբար չվճարման հետ կապված անդամությունը դադարեցնելու հարցը

5.ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի պահանջով կառավարիչների ստաժավորման կարգի հետ կապված հարցեր

6.ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ մուտքի վճարների վերաբերյալ հարցի քննարկում

7.Ընթացիկ հարցեր:

Մինչ օրակարգի խնդիրների քննարկմանն անցնելը` ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և համառոտ ներկայցրեց ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ նպատակների, գործունեության և կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ:

Այնուհետև Հ.Ղամբարյանը անցավ ժողովի օրակարգում ընդգրկված խնդիրների ներկայացմանը.

 

1.Հ.Ղամբարյանը ներկայացրեց ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ 01.01.2011թ-ից մինչև 01.05.2012թ. գործունեության ֆինանսական հաշվետվությունը /ֆինանսական հաշվետվությունը կցվում է սույն արձանագրությանը/:

2. ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ ելույթ ունեցավ հանձնաժողովի նախագահ Ջիվանշիր Աֆյանը: Նա նշեց,որ վերստուգիչ հանձնաժողովը կատարել է կազմակերպության ֆինանսական փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրություն և ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  կազմակերպության հաշվապահությունը վարվում է օրենքով սահմանված կարգով և չի հայտնաբերվել ոչ մի տեսակի խախտում, ինչպես նաև ոչ մի թերություն:

Ջ.Աֆյանը փաստեց ֆինանսական հաշվետվության հավաստիությունը:

 

 

Հ Ղամբարյանը առաջարկեց ֆինանսական հաշվետվության հաստատման  հարցը դնել քվեարկության հետևյալ ձևակերպմամբ.

Հաստատել ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ 01.01.2011թ-ից մինչև 01.05.2012թ գործունեության վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունը:

 

Որոշեցին.

 

Հաստատել՝ ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ 01.01.2011թ-ից մինչև 01.15.2012թ գործունեության վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունը:

 Կողմ-55

Դեմ-0

Ձեռնպահ-0

Որոշումն ընդունվեց միաձայն:

 

3.ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ կարգապահական հանձնաժողովի կատարած աշխատանքների  վերաբերյալ ելույթ ունեցավ հանձնաժողովի նախագահ Խ.Ղահրամանյանը: Նա ներկայցրեց, որ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ստացվել են դիմում բողոքներ դատարաններից և անհատ քաղաքացիներից սնանկության գործերով կառավարիչներ Ռոբերտ  Մարգարյանի, Անդրանիկ  Ելինյանի, Սաղաթել Ալեքսանյանի, Թելման Հովհաննիսյանի դեմ: Այդ գործերը մանրակրկիտ ուսումնասիրվել են, քննարկվել կարգապահական հանձնաժողովի նիստում և ներկայացվել դիտորդ խորհրդի քննարկմանը, որի արդյունքում  Ռոբերտ Մրգարյանի, Անդրանիկ Ելինյանի, Սաղաթել Ալեքսանյանի գործերում առանձնապես  խախտումներ չեն նկատվել, իսկ Թելման Հովհաննիսյանի նկատմամբ առայժմ վերջնական որոշում չի կայացվել :

 

4.Օրակարգի 4-րդ հարցի՝ ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ որոշ անդամների անդամավճարների պարբերաբար չվճարման հետ կապված անդամությունից զրկելու հարցի վերաբերյալ Հ.Ղամբարյանը ներկայացրեց անդամավճարների հավաքագրման հետ կապված իրավիճակը:

ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ կանոնադրության 8.2 և 8.3 կետերի համաձայն՝

 

8.2. Յուրաքանչյուր ամսվա անդամավճարի գումարը անդամների կողմից պետք է մուծվի մինչև տվյալ       

       ամսվան հաջորդող ամսվա 10-ը, իսկ լրացուցիչ անդամավճարը՝ անդամի կողմից վարձատրությունը

       ստանալուց հետո 5-օրյա ընթացքում:

8.3 Երկու ամսվա ամսեկան անդամավճար և սահմանված ժամկետում լրացուցիչ անդամավճարը չմուծելու

     դեպքում կազմակերպության անդամի անդամությունը դադարեցնելու հարցը սահմանված կարգով       

     ներկայցվում է ընդհանուր ժողովին՝ վերջնական որոշում կայցնելու նպատակով:

 

Նշվեց, որ ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ-ում առկա են բազմաթիվ անդամների կողմից անդամավճարների չվճարման դեպքեր: Համաձայն ԻԿԿ կանոնադրության անդամավճարներ չվճարողների   անդամության դադարեցման հարցը պետք է դրվի կոնկրետ քննարկման, սակայն դիտորդ խորհուրդը քննարկել է այդ խնդիրը և որպեսզի էթիկայի կանոնների շրջանակներում նպատակ չունենալով այս պահին հնչեցնել բոլոր անդամավճարներ չվճարողների անունները, ինչպես նաև հնարավորություն տալ տարաժամկետելու անդամավճարների վճարումը, օրակարգի 4-րդ հարցը քվեարկության ներկայացնել հետևյալ բովանդակությամբ՝

 

-ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ անդամությունից հեռացնել  այն անդամներին ովքեր 2012թ. հունիսի 1-ի դրությամբ վճարած չեն լինի ՝ մինչև 2012թ. ապրիլի 1-ի անդամավճարները:

 

Որոշեցին.

 

-ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ անդամությունից հեռացնել  այն անդամներին ովքեր 2012թ. հունիսի 1-ի դրությամբ վճարած չեն լինի  մինչև 2012թ. ապրիլի 1-ի անդամավճարները:

Կողմ-55

Դեմ-0

Ձեռնպահ-0

        Որոշումն ընդունվեց միաձայն:

 

5.Օրակարգի 5-րդ հարցի վերաբերյալ Հ.Ղամբարյանը ներկայացրեց,որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջներով ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ անդամ դառնալու համար դիմումատուն պետք է դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի վարած լինի որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ, կամ անցած լինի համապատասխան ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում, ուստի այդ աշխատանքները կազմակերպելու և կատարելու համար անհրաժեշտ է  ստեղծել աշխատանքային խումբ, ով պետք է մշակի նշված ստաժավորման կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերը:

 

Որոշեցին.

 

 ստեղծել  հանձնաժողով հետևյալ կազմով`

 1. Հարությունյան Տիգրան /նախագահ/

 2.  Ելինյան Անդրանիկ /անդամ/

 3. Հարությունյան Սերյոժա/անդամ/

և հանձնաժողովին հանձնարարվեց մինչև 2012թ. հոկտեմբերի 1-ը դիտորդ խորհրդին ներկայացնել կարգերի մշակված նախագծեր:

 

Կողմ-55

Դեմ-0

Ձեռնպահ-0

        Որոշումն ընդունվեց միաձայն:

 

6. Օրակարգի 6-րդ հարցի վերաբերյալ /մուտքի վճարը սահմանել 500000 /հինգ հարյուր հազար ՀՀ դրամ/  քվեարկության

     կողմ 29

     դեմ   15

     ձեռնպահ 11  արդյունքով

Որոշեցին.

ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ-ի մուտքի վճար սահմանել 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Կողմ-55

Դեմ-0

Ձեռնպահ-0

        Որոշումն ընդունվեց միաձայն: