Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N 1
ք.Երևան
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ» ինքնակարգավորվող կազմակերպության
16.11.2013թ. կայացած ընդհանուր ժողովի
Նախագահությամբ Հ. Ղամբարյանի
քարտուղարությամբ Գ. Հովսեփյանի
Կազմակերպության 69 անդամներից ներկա էին 58-ը.
1. Ադամյան Արմենակ
2. Ալեքսանյան Սաղաթել
3. Ախոյան Կարեն
4. Ամիրխանյան Լևոն
5. Առաքելյան Արարատ
6. Ասատրյան Կարեն
7. Ասլանյան Սուիսաննա
8. Ասոյան Հակոբ
9. Ավագյան Գևորգ
10. Ավագյան Վահագն
11. ԱրաբյաՆ ժիրայր
12. Արսենյան Աղասի
13. Աֆյան Ջիվանշիր
14. Բաբլանյան Սամվել
15. Բալաբեկյան Վարդգես
16. Բաղդասարյան Աշոտ
17. Բարխուդարյան Գագիկ
18. Գևորգյան Ալիկ
19 Դավթյան Ջանիբեկ
20 Դոյդոյան Սերգեյ
21 Ելինյան Անդրանիկ
22 Եղյան Հովհաննես
23 Իսպիրյան Արամայիս
24 Խալաթյան Ռուբեն
25 Խաչատրյան Աշոտ
26 Կոշեցյան Հայկ
27 Հակոբյան Բելլա
28 Հակոբյան Սեյրան
29 Հայրապետյան Մայիս
30 Հասրաթյան Գրիշա
31 Հարոյան Կամո
32 Հարությունյան Սերյոժա
33 Հարությունյան Տիգրան
34 Հովհաննիսյան Սեյրան
35 Ղահրամանյան Խաչատուր
36 Ղամբարյան Հրանտ
37 Ղարիբյան Հարութ
38 Մանուկյան Գագիկ
39 ՄԱրտիկյան Հենրիկ
40 Միրաքյան Սարգիս
41 Մկրտչյան Գարիկ
42 Նազարյան Խաչիկ
43 Շահվերդյան Գևորգ
44 Ոսկանյան Արտակ
45 Չիտչյան Արսեն
46 Պապոյան Խաչատուր
47 Պետրոսյան Լևոն
48 Սարգսյան Արման
49 Սարգսյան Գարեգին
50 Սողոմոնյան Հովհաննես
51 Ստեփանյան Սպարտակ
52 Վահրադյան Բագրատ
53 Տեր-Վարդանյան Աշոտ
54 Տոնոյան Ռուբիկ
55 Օհանյան Յուրիկ
56 Մարտիրոսյան Վազգեն
57 Վահանյան Աշոտ
58 Վարդանյան Սուրեն
Համաձայն «ՍԳԿԿ» ԻԿԿ կանոնադրության 9.6.8. կետի դրույթների ապահովված է անդամների ընդհանուր թվի 2/3-ը, որի պայմաններում ընդհանուր ժողովը իրավազոր է իրականացնելու աշխատանքներ և ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով կայացնել որոշումներ:
Օրակարգ.
1. «ՍԳԿԿ» ԻԿԿ 01.05.2012թ-ից-01.11.2013թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվության հաստատուն
2. «ՍԳԿԿ» ԻԿԿ սնանկության գործերով կառավարիչների մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների հաստատումը /նոր խմբագրությամբ/, կարգապահական վարույթի անցկացման կարգի հաստատման հարցը:
3. «ՍԳԿԿ»ԻԿԿ որոշ անդամների անդամության դադարեցման հարցը:
4. Դիտորդ խորհրդի կազմի ընտրության հարցը:
5. Վերստուգիչ ծառայության կազմի ընտրության հարցը:
6. Կարգապահական հանձնաժողովի կազմի ընտրության հարցը:
7. Ըթացիկ հարցեր:
1. Մինչ օրակարգի խնդիրների քննարկմանն անցնելը, «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և ներկայացրեց «ՍԳԿԿ» ԻԿԿ 01.01.2012թ-ից մինչև 01.11.2013թ. գործունեության ֆինանսական հաշվետվությունը /ֆինանսական հաշվետվությունը կցվում է սույն արձանագրությանը/, այնուհետև վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ջ.Աֆյանը հաստատեց ֆինանսական հաշվետվության իսկությունը:
Կառավարիչների կողմից հարցեր տրվեցին Հ. Ղամբարյանին «ՍԳԿԿ» ԻԿԿ կողմից կատարված ծախսերի և մուտքերի վերաբերյալ, որոնց համար տրվեցին սպառիչ պատասխաններ:
Այնուհետև «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը առաջարկեց ֆինանսական հաշվետվության հաստատման հարցը դնել քվեարկության հետևյալ ձևակերպմամբ.
Հաստատել «ՍԳԿԿ» ԻԿԿ 01.01.2012թ-ից մինչև 01.11.2013թ. գործունեության վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունը:
1.Որոշեցին.
Հաստատել՝ «ՍԳԿԿ» ԻԿԿ 01.01.2012թ-ից մինչև 01.11.2013թ. գործունեության վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունը:
Որոշումն ընդունվեց միաձայն:
2. Այնուհետև «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը առաջարկեց լսել կարգապահական հանձնաժողովի հաշվետվությունը և առաջարկեց որպեսզի հաշվետվությունը ներկայացնի կարգապահական հանձնաժողովի նախկին նախագահ Խ. Ղահրամանյանը:
Կարգապահական հանձնաժողովի նախկին նախագահ Խ.Ղահրամանյանը ներկայացրեց հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները և հանձնաժողովի կայացրած որոշումները:
Այնուհետև «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը առաջարկեց կարգապահական հանձնաժողովի հաշվետվության հաստատման հարցը դնել քվեարկության հետևյալ ձևակերպմամբ.
1.Հաստատել «ՍԳԿԿ» ԻԿԿ 01.01.2012թ-ից մինչև 01.11.2013թ. կարգապահական հանձնաժողովի հաշվետվությունը:
2. Որոշեցին.
Հաստատել «ՍԳԿԿ» ԻԿԿ 01.01.2012թ-ից մինչև 01.11.2013թ. կարգապահական հանձնաժողովի հաշվետվությունը:
Որոշումն ընդունվեց միաձայն:
3. Խ. Ղահրամանյանը կարևորեց «ՍԳԿԿ» ԻԿԿ սնանկության գործերով կառավարիչների մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների հաստատումը /նոր խմբագրությամբ/, կարգապահական վարույթի անցկացման և «Սնանկության գործերով կառավարչի որակավորում ստանալու համար անցկացվող ստաժավորման» կարգերի հաստատման անհրաժեշտությունը, այն առումով որ արդեն ձևավորված պրակտիկան և ներկայումս առկա զարգացումները բերել են այն եզրահանգման, որ հիշյալ կանոնների և կարգերի հաստատման անհրաժեշտությունը հասունացել է: Խ. Ղահրամանյանը նշեց նաև այն մասին, որ «ՍԳԿԿ» ԻԿԿ սնանկության գործերով կառավարիչների մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների հաստատումը /նոր խմբագրությամբ/, կարգապահական վարույթի անցկացման և «Սնանկության գործերով կառավարչի որակավորում ստանալու համար անցկացվող ստաժավորման» կարգերի նախագծերը արդեն մեկ ամսից ավել տեղադրված են «ՍԳԿԿ» ԻԿԿ պաշտոնեական կայքում և հասանելի բոլորի համար, ինչպես նաև պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ կառավարիչների կողմից կատարված առաջարկությունների շուրջ, կատարելով համապատասխան փոփոխություններ ներկայացված նախագծերում:
Ռ.Խալաթյանի և Հ.Մարտիկյանի կողմից հարցեր բարցրացվեցին նախագծերի ընդհանուր կոնցեպցիայի և որոշ կրկնվող դրույթների շուրջ: Մնացած կառավարիչները համաձայնվեցին և հավանություն տվեցին ընդհանուր առմամբ նախագծերի հաստատմանը, ինչպես նաև առաջարկեցին նախագծերից հանել կրկնվող դրույթները, այնուհետև ներկայացնել ընդհանուր ժողովի հաստատմանը:
Քննարկումներից հետո «ՍԳԿԿ» ԻԿԿ սնանկության գործերով կառավարիչների մասնագիտական գործունեության էթիկայի կանոններից /նոր խմբագրությամբ/ և կարգապահական վարույթի անցկացման կարգից հանվեցին որոշ կրկնվող դրույթներ և նախագծերը ներկայացվեց ընդհանուր ժողովի հաստատմանը:
Այնուհետև «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը առաջարկեց օրակարգի 2-րդ հարցը դնել քվեարկության հետևյալ ձևակերպմամբ.
Հաստատել՝ «ՍԳԿԿ» ԻԿԿ սնանկության գործերով կառավարիչների մասնագիտական գործունեության էթիկայի կանոնները /նոր խմբագրությամբ/, կարգապահական վարույթի անցկացման և «Սնանկության գործերով կառավարչի որակավորում ստանալու համար անցկացվող ստաժավորման» կարգերը, դադարեցնելով 25.06.2007թ.-ին ընդունված «ՍԳԿԿ» ԻԿԿ սնանկության գործով կառավարիչների մասնագիտական վարքագծի էթիկայի կանոնների գործողությունը:
3. Որոշեցին.
Հաստատել՝ «ՍԳԿԿ» ԻԿԿ սնանկության գործերով կառավարիչների մասնագիտական գործունեության էթիկայի կանոնները /նոր խմբագրությամբ/, կարգապահական վարույթի անցկացման և «Սնանկության գործերով կառավարչի որակավորում ստանալու համար անցկացվող ստաժավորման» կարգերը, դադարեցնելով 25.06.2007թ.-ին ընդունված «ՍԳԿԿ» ԻԿԿ սնանկության գործով կառավարիչների մասնագիտական վարքագծի էթիկայի կանոնների գործողությունը:
Որոշումն ընդունվեց միաձայն:
4. Հ. Ղամբարյանը ներկայացրեց օրակարգի 3-րդ հարցը «ՍԳԿԿ» ԻԿԿ որոշ անդամների անդամավճարների պարբերաբար չվճարման հետ կապված անդամությունից զրկելու հարցը:
Հ.Ղամբարյանը նշեց, որ կազմակերպության որոշ անդամներ անբարեխիղճ վերաբերմունք են ցուցաբերում անդամավճարների վճարման հարցում, ինչը խոչընդոտում է կազմակերպության բնականոն գործունեությանը:
Ղեկավարվելով «ՍԳԿԿ» ԻԿԿ կանոնադրության 9.6.2., 8.1., 8.2. և 8.3 կետերի պահանջներով /այն է` պարբերաբար անդամավճարներ չվճարողների վերաբերյալ/, առաջարկեց` անդամությունից զրկել «ՍԳԿԿ» ԻԿԿ կանոնադրության պահանջները չկատարողներին:
Նշվածի ներքո Հ.Ղամբարյանը առաջարկեց օրակարգի 3-րդ հարցը բաժանել 2 մասի /կոնկրետ անդամի և ընդհանուր սկզբունքով անդամությունից զրկելու հարցեր/ Կամո Մկրտչյանի անդամությունից զրկելու հարցը առանձնացնել այլ անդամավճարներ չվճարողներից, այն առումով, որ Կամո Մկրտչյանց «ՍԳԿԿ» ԻԿԿ-ում արդեն շուրջ 2 տարի տեղեկություններ չկան /չի պատասխանում հեռախոսազանգերին, «ՍԳԿԿ» ԻԿԿ-ին հայտնի բնակության հասցեում բնակվող ընտանիքի անդամների խոսքերով նրա մասին տեղեկություններ առկա չեն, Կամո Մկրտչյանը չի ստացել ՀՀ արդարադատության կողմից տրվող սնանկության գործերով կառավարիչ որոկավորման վկայական/, ուստի չկա այլ տարբերակ /օրինակ` ժամանակ տալ անդամավճարները վճարելու համար/ քան Կամո Մկրտչյանին անդամությունից զրկելը:
Այնուհետև «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը առաջարկեց Կամո Մկրտչյանին անդամությունից զրկելու հարցը դնել քվեարկության հետևյալ ձևակերպմամբ.
Անդամավճարները չվճարելու պատճառով Կամո Մկրտչյանին անդամությունից զրկել:
4. Որոշեցին.
Անդամավճարները չվճարելու պատճառով Կամո Մկրտչյանին անդամությունից զրկել:
Որոշումն ընդունվեց միաձայն:
5. Այնուհետև «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը առաջարկեց անրադառնալ օրակարգի 3-րդ հարցին, ընդհանուր սկզբունքով մնացած այլ անդամավճար չվճարող կառավարիչների անդամությունից զրկելու հարցը:
Մանրամասնելով վերոնշվածը և չցանկանալով առանձին նշել անդամավճարները չվճարող կառավարիչների անուն ազգանունները Հ. Ղամբարյանը հայտնեց, որ անդամավճարների չվճարման պատճառով վտանգվում է «ՍԳԿԿ» ԻԿԿ բնականոն գործունեությունը, մասնավորապես` «ՍԳԿԿ» ԻԿԿ կողմից օրական և մշտապես կազմակերպվող կառավարիչների թեքնածուների վիճակահանության անցկացումները, գործոդիր մարմնի աշխատավարձերի ժամանակին վճարման հարցը, նշվեց նաև այն մասին, որ«ՍԳԿԿ» ԻԿԿ-ն ունի անհրաժեշտություն կազմակերպության ընդհանուր շահերի ներկայացման վերաբերյալ ծրագրավորել և կազմակերպելու միջոցառումներ սակայն ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով հնարավոր չի լինում ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը, և ի վերջո անդամավճարներ չվճարելը դա անհարգալից վերաբերմունք է «ՍԳԿԿ» ԻԿԿ և «ՍԳԿԿ» ԻԿԿ այն անդամների նկատմամբ, որոնք բարեխղճորեն վճարում են անդամավճարները:
Խնդրի շուրջ ծավալվեց քննարկումներ:
Քննարկումներից հետո «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը առաջարկեց օրակարգի 3-րդ հարցը դնել քվեարկության հետևյալ ձևակերպմամբ.
«ՍԳԿԿ» ԻԿԿ անդամությունից զրկել այն անդամներին, որոնք 2014թ. փետրվարի 1-ի դրությամբ վճարած չեն լինի «ՍԳԿԿ» ԻԿԿ կանոնադրության 8.1. և 8.2. կետերով սահմանված անդամավճարները:
5. Որոշեցին.
«ՍԳԿԿ» ԻԿԿ անդամությունից զրկել այն անդամներին, որոնք 2014թ. փետրվարի 1-ի դրությամբ վճարած չեն լինի «ՍԳԿԿ» ԻԿԿ կանոնադրության 8.1. և 8.2. կետերով սահմանված անդամավճարները:
Որոշումն ընդունվեց միաձայն:
6. «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը առաջարկեց անցնել օրակարգի 4-րդ հարցին և այդ կապակցությամբ փակ քվեարկության համար ընտրել հաշվիչ հանձնաժողով թվով 3 անդամից:
Հաշվիչ հանձնաժողովի ընտրության համար ներկայացվեցին Խ. Ղահրամանյանի, Ա. Չիտչյանի և Ս. Ասլանյանի թեկնածությունները:
6. Որոշեցին.
Հաստատել սույն ժողովի քվեթերթիկների միջոցով կատարվող ընտրությունների համար ընտրական հանձնաժողովը հետևյալ կազմով` Խ. Ղահրամանյանի, Ա. Չիտչյանի և Ս. Ասլամյանի:
Որոշումն ընդունվեց միաձայն:
7. «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը առաջարկեց բոլորին ներկայացնելու «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի 7 հոգանոց կազմի համար առաջարկելու թեքնածուներ:
«ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի կազմի համար տարբեր անդամների կողմից առաջադրվեցին թվով 17 թեքնածուներ` Խալաթյան Ռուբեն, Ավագյան Վահագն, Պետրոսյան Լևոն,Հարությունյան Տիգրան, Սարգսյան Արման, Բարխուդարյան Գագիկ, Ասատրյան Կարեն, Եղյան Հովհաննես, Ադամյան Արմենակ, Նազարյան Խաչիկ, Ղամբարյան Հրանտ, Մարտիկյան Հենրիկ, Չիտչյան Արսեն, Խաչատրյան Աշոտ, Ավագյան Գևորգ, Արսենյան Աղասի, Ասլանյան Սուսաննա:
Հաշվիչ հանձնաժողովի կողմից կազմվեցին 17 թեկնածուից բաղկացած քվեաթերթիկներ և բոլոր անդամներին, ստորագրությամբ բաժանվեցին թվով 58 հատ քվեաթերթիկներ:
Հայտարարվեց, որ քվեաթերթիկներում միայն պետք է կատարվեն նշումներ թվով 7 թեկնածուների անունների մոտ և դրանից ավել կամ պակաս նշումների դեպքում քվեաթերթիկը կհամարվի անվավեր:
Քվեաթերթիկները բաժանվելուց հետո բոլորի համար տեսանելի տեղում տեղադրվեց փակ քվեատուփ և հայտարարվեց 3 տարի ժամկետով «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի կազմի ընտրությունների մեկնարկը:
Որոշ ժամանակ հետո բարձրախոսով բարձրաձայնվեց, այն մասին որ եթե կան այնպիսիք, որ քվեաթերթիկը քվեատուփ չեն գցել խնդրվեց կատարել քվեարկություն, սակայն որևէ շարժի բացակայության պայմաններում Հ. Ղամբարյանը հայտարարեց քվեարկությունը ավարտված և խնդրեց հաշվիչ հանձնաժողովին անցնել առանձնացված սենյակ ձայների հաշվարկի համար:
Հաշվիչ հանձնաժողովը անցավ առանձին սենյակ հաշվարկի:
Հաշվարկները ավարտելուց հետո հաշվիչ հանձնաժողովի կողմից, ի դեմս Խ.Ղահրամանյանի հրապարակեց քվեարկության արդյունքները`
քվեարկությանը մասնակցել է 58 անդամ
անվավեր քվեաթերթիկներ չկան
1. Խալաթյան Ռուբեն հավագել է 16 ձայն
2. Ավագյան Վահագն հավագել է 27 ձայն
3. Պետրոսյան Լևոն հավագել է 35 ձայն
4. Հարությունյան Տիգրան հավագել է 16 ձայն
5. Սարգսյան Արման հավագել է 29 ձայն
6. Բարխուդարյան Գագիկ հավագել է 27 ձայն
7. Ասատրյան Կարեն հավագել է 20 ձայն
8. Եղյան Հովհաննես հավագել է 15 ձայն
9. Ադամյան Արմենակ հավագել է 10 ձայն
10. Նազարյան Խաչիկ հավագել է 21 ձայն
11. Ղամբարյան Հրանտ հավագել է 45 ձայն
12. Մարտիկյան Հենրիկ հավագել է 6 ձայն
13. Չիտչյան Արսեն հավագել է 42 ձայն
14. Խաչատրյան Աշոտ հավագել է 9 ձայն
15. Ավագյան Գևորգ հավագել է 30 ձայն
16. Արսենյան Աղասի հավագել է 21 ձայն
17. Ասլանյան Սուսաննա հավագել է 16 ձայն
Խ.Ղահրամանյանը հրապարակեց 16.11.2013թ-ին կայացած «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ» ԻԿԿ ընդհանուր ժողովի փակ քվեարկութէյան արդյունքները և «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի առավել շատ ձայն հավագած 7 թեքնածուներին, որոնք ընտրվել են 3 տարի ժամկետով.
1. Հրանտ Ղամբարյան 45 ձայն ,
2. Արսեն Չիտչյան 42 ձայն,
3. Լևոն Պետրոսյան 35 ձայն,
4. Գևորգ Ավագյան 30 ձայն,
5. Արման Սարգսյան 29 ձայն
6. Վահագն Ավագյան 27 ձայն,
7. Գագիկ Բարխուդարրյան 27 ձայն :
8. «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը առաջարկեց բոլորին ներկայացնելու «ՍԳԿԿ» ԻԿԿ վերստուգիչ ծառայության կազմի 3 հոգանոց կազմի համար առաջարկելու թեքնածուներ:
«ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ վերստուգիչ ծառայության համար տարբեր անդամների կողմից առաջադրվեցին թվով 3 թեքնածուներ` Ջիվանշիր Աֆյան, Աղասի Արսենյան և Սոֆյա Դավթյան:
«ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը նկատի ունենալով, որ վերստուգիչ ծառայության համար առաջարկվել է 3 հոգանոց կազմով թեքնածուներ, որը համապատասխանում է «ՍԳԿԿ» ԻԿԿ կանոնադրության 12.2. կետով սահմանված կազմի քանակին, առաջարկեց անցկացնել բաց քվեարկություն:
«ՍԳԿԿ» ԻԿԿ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը առաջարկեց օրակարգի 5-րդ հարցը դնել բացն քվեարկության հետևյալ ձևակերպմամբ.
Հաստատել «ՍԳԿԿ» ԻԿԿ վերստուգիչ ծառայության հետևյալ կազմը
1. Ջիվանշիր Աֆյան,
2. Աղասի Արսենյան,
3. Սոֆյա Դավթյան:
8. Որոշեցին.
Հաստատել «ՍԳԿԿ» ԻԿԿ վերստուգիչ ծառայության հետևյալ կազմը
1. Ջիվանշիր Աֆյան,
2. Աղասի Արսենյան,
3. Սոֆյա Դավթյան:
Որոշումն ընդունվեց միաձայն:
9. «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը առաջարկեց բոլորին ներկայացնելու «ՍԳԿԿ» ԻԿԿ կարգապահական հանձնաժողովի 5 հոգանոց կազմի համար առաջարկելու թեքնածուներ:
«ՍԳԿԿ» ԻԿԿ կարգապահական հանձնաժողովի համար տարբեր անդամների կողմից առաջադրվեցին թվով 6 թեքնածուներ` Տիգրան Հարությունյան, Անդրանիկ Ելինյան, Հենրիկ Մարտիկյան, Հովհաննես Եղյան, Աշոտ Խաչատրյան և Կարեն Ասատրյան:
Առաջադրված թեքնածուներից, Կարեն Ասատրյանը ինքնաբացարկ հայտնեց կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկելու վերաբերյալ, որի արդյունքում կարգապահական հանձնաժողովի համար առաջարկվել է 5 հոգանոց կազմով թեքնածուներ:
«ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը նկատի ունենալով, որ կարգապահական հանձնաժողովի համար առաջարկվել է 5 հոգանոց կազմով թեքնածուներ, որը համապատասխանում է «ՍԳԿԿ» ԻԿԿ կանոնադրության 10.1. կետով սահմանված կազմի քանակին, առաջարկեց անցկացնել բաց քվեարկություն:
«ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը առաջարկեց օրակարգի 6-րդ հարցը դնել բացն քվեարկության հետևյալ ձևակերպմամբ.
Հաստատել «ՍԳԿԿ» ԻԿԿ կարգապահական հանձնաժողովը հետևյալ կազմը
1. Տիգրան Հարությունյան,
2. Անդրանիկ Ելինյան,
3.Հենրիկ Մարտիկյան,
4. Հովհաննես Եղյան,
5. Աշոտ Խաչատրյան
9. Որոշեցին.
Հաստատել «ՍԳԿԿ» ԻԿԿ կարգապահական հանձնաժողովը հետևյալ կազմը
1. Տիգրան Հարությունյան,
2. Անդրանիկ Ելինյան,
3.Հենրիկ Մարտիկյան,
4. Հովհաննես Եղյան,
5. Աշոտ Խաչատրյան
Որոշումն ընդունվեց միաձայն:
Քվեարկությունից հետո «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը դիմեց բոլոր անդամներին առաջարկությամբ, որ եթե առկա են հարցեր, որոնք վերջինս կցանկանար քննարկել սույն ժողովի ժամանակ, ապա կարող է ներկայացնել: Սակայն ոչ ոքի կողմից այլ հարցեր չբարձրացվեցին:
Այնուհետև «ՍԳԿԿ» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյանը հյտարարեց ժողովը ավարտված: