DX.01.07.08

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N 2

 

ՙՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ՚

ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի

01.07.2008թ. կայացած նիստի

ք.Երևան

Նախագահությամբ  Հ.Ղամբարյանի

քարտուղարությամբ       Գ.Հովսեփյանի

Մասնակցում էին.

Դիտորդ խորհրդի անդամներ՝

1. Աղասի Արսենյան

2. Գագիկ Բարխուդարյան

3. Հրանտ Ղամբարյան

4. Վահագ Ավագյան

5. Արսեն Չիտչյան

6. Վլադիմիր Զաքարյան

 

 

Օրակարգ.

1.      ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ գործադիր տնօրեն Խաչատուր Ղահրամանյանի 12.06.08թ-ին ներկայացրած դիմումի համաձայն, վերջինիս զբաղեցրած պաշտոնից ազատելու և նոր գործադիր տնօրեն նշ անակելու հարցը,

2.      Այլ ընթացիկ հարցեր:

Արտահայտվեցին.

Հ.Ղամբարյանը, Ա.Արսենյանը, Գ.Բարխուդարյանը, Ա.Չիտչյանը

 

Լսեցին.

ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ գործադիր տնօրեն Խաչատուր Ղահրամանյանի ներկայացրած դիմումի համաձայն, վերջինիս զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը:

 1.    Որոշեցին.

ՙՍնանկության գործերով կառավարիչների կոլեգիա՚ ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր տնօրեն Խաչատուր Ամիրբեկի Ղահրամանյանին իր դիմումի համաձայն ազատել զբաղեցրած պաշտոնից:

            Որուշումն ընդունվեց միաձայն:

Արտահայտվեցին.

Հ.Ղամբարյանը, Ա.Արսենյանը, Գ.Բարխուդարյանը, Ա.Չիտչյանը

Խաչատուր Ղահրամանյանին դիտորդ խորհրդի կողմից հայտնվեց շնորհակալություն ՙՍնանկության գործերով կառավարիչների կոլեգիա՚ ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարած արդյունավետ գործունեության համար:

Արտահայտվեցին.

Հ.Ղամբարյանը, Ա.Արսենյանը, Գ.Բարխուդարյանը,

Առաջարկվեց ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ գործադիր տնօրենի հաստատել ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ անդամ Գագիկ Մանուկյանին, որը ներկայումս չի վարում սնանկության գործեր:

2.    Որոշեցին.

ՙՍնանկության գործերով կառավարիչների կոլեգիա՚ ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր տնօրեն հաստատել Գագիկ Մանուկյանին:          

Որուշումն ընդունվեց միաձայն:

Արտահայտվեցին.

Հ.Ղամբարյանը, Գ.Բարխուդարյանը որոնց կողմից առաջարկվեց որոշում կայացնել ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ 2008թ.-ի 2-րդ կիսամյակի ԻԿԿ անդամների ապահովագրություն կատարելու համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն լրանում է 1-ին կիսամյակի համար կատարած ապահովագրության ժամկետը:

Վերջիններս առաջարկեցին ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ կողմից ապահովագրել այն ԻԿԿ անդամ կառավարիչներին, ովքեր վճարած կլինեն ԻԿԿ անդամավճարների 2008թ.-ի մայիս անիսը ներառյալ:

3.    Որոշեցին.

ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ կողմից 01.07.08թ.-ին ապահովագրել այն ԻԿԿ անդամ կառավարիչներին ովքեր վճարած կլինեն 2008թ.-ի մայիս անիսը ներառյալ իրենց անդամավճարները:      

 

 

Որուշումն ընդունվեց միաձայն