Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ»ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի 27.09.2013թ.
Մասնակցությամբ`
Դիտորդ խորհրդի նախագահ` Հրանտ Ղամբարյան
Խորհրդի անդամներ` Խաչիկ Նազարյանի,
Վահագն Ավագյանի,
Գևորգ Ավագյանի,
Լևոն Պետրոսյանի,
Ռուբեն Խալաթյանի,
Արսեն Չիտչյանի
Օրակարգում
1. ««ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր տնօրեն Գագիկ Մանուկյանի` գործոդիր տնօրենի պաշտոնից ազատելու և նոր գործադիր տնօրեն նշանակելու հարցը:
2. «ՍԳԿԿ» ԻԿԿ տարեկան ընդհանուր ժողովի գումարման հարցը:
3. «ՍԳԿԿ» ԻԿԿ Կառավարիչների մասնագիտական վարքագծի էթիկայի նոր կանոնների հաստատման հարցը:
4. «ՍԳԿԿ» ԻԿԿ որոշ անդամների անդամավճարների պարբերաբար չվճարման հետ կապված անդամությունից զրկելու հարցը:
Խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը անրադարցավ օրակարգի առաջին հարցին, ներկայացրեց գործադիր տնօրեն Գ.Մանուկյանի դիմումը, որով վերջինս այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ խնդրել էր իրեն ազատել «ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր տնօրենի պաշտոնից: Այնուհետև խոսք տրվեց «ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր տնօրեն Գ.Մանուկյանին, որը պնդեց իր կողմից ներկայացրած դիմումը և խնդրեց իրեն ազատել «ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր տնօրենի պաշտոնից:
Դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի 1-ին հարցը: 01.10.2013թ.-ից «ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր տնօրեն Գագիկ Մանուկյանին իր դիմումի համաձայն ազատել զբաղեցրած պաշտոնից :
1. Որոշեցին 01.10.2013թ.-ից «ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր տնօրեն Գագիկ Մանուկյանին իր դիմումի համաձայն ազատել զբաղեցրած պաշտոնից :Որոշումը ընդունվեց միաձայն
Այնուհետև դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել առաջին հարցից բխող հետևյալ հարցը:
2. Որոշեցին 01.10.2013թ.-ից «ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել Խաչատուր Ամիրբեկի Ղահրամանյանին: Որոշումը ընդունվեց միաձայն
Դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի 2-րդ հարցը: «ՍԳԿԿ» ԻԿԿ տարեկան ընդհանուր ժողովը գումարել 16.11.2013թ.-ին:
3. Որոշեցին «ՍԳԿԿ» ԻԿԿ տարեկան ընդհանուր ժողովը գումարել 16.11.2013թ.-ին: Որոշումը ընդունվեց միաձայն
Դիտորդ խորհրդին ներկայացվեց «ՍԳԿԿ» ԻԿԿ Կառավարիչների մասնագիտական վարքագծի էթիկայի նոր կանոնների նախագիծը, որի շրջանակներում իրականացվեցին քննարկումներԴիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի 3-րդ հարցը:«ՍԳԿԿ» ԻԿԿ Կառավարիչների մասնագիտական վարքագծի էթիկայի նոր կանոնների հաստատման հարցը:
4. Որոշեցին«ՍԳԿԿ» ԻԿԿ 16.11.2013թ.-ին կայանալիք տարեկան ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացնել «ՍԳԿԿ» ԻԿԿ Կառավարիչների մասնագիտական վարքագծի էթիկայի նոր կանոնները:Որոշումը ընդունվեց միաձայն
Դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի 4-րդ հարցը: «ՍԳԿԿ» ԻԿԿ անդամությունից հեռացնել «ՍԳԿԿ» ԻԿԿ այն անդամներին, որոնք առ 16.11.2013թ. վճարած չեն լինի 01.08.2013թ. դրությամբ իրենց անդամավճարները:
5. Որոշեցին«ՍԳԿԿ» ԻԿԿ 16.11.2013թ.-ին կայանալիք տարեկան ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացնել, «ՍԳԿԿ» ԻԿԿ անդամությունից հեռացնել «ՍԳԿԿ» ԻԿԿ այն անդամներին, որոնք առ 16.11.2013թ. վճարած չեն լինի 01.08.2013թ. դրությամբ իրենց անդամավճարները:Որոշումը ընդունվեց միաձայն