17.06. nist

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ»
ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի 17.06.2014թ. 
              Մասնակցությամբ`
       Դիտորդ խորհրդի նախագահ`                                               Հրանտ Ղամբարյանի
Խորհրդի անդամներ՝ Արսեն Չիտչյանի 
Լևոն Պետրոսյանի
Գևորգ Ավագյանի 
Արման Սարգսյանի 
Վահագն Ավագյանի
Գագիկ Բարխուդարյանի 
Ներկա  էին՝ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ
 Ջիվանշիր Աֆյանը և
 գործադիր տնօրեն 
Խաչատուր  Ղահրամանյանը
                     Օրակարգում
1. «ՍԳԿԿ» ԻԿԿ անդամավճարներ չվճարող անդամների հայտնաբերման, նրանց գործունեության հետ կապված ստուգումների կազմակերպման  հարցը:
Օրակարգի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտեց դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը: Վերջինս  հայտնեց, որ ԻԿԿ անդամների շարքերում առկա են կառավարիչներ, որոնք երբևիցէ չեն վճարել լրացուցիչ անդամավճարներ կամ նշված անդամավճարները  վճարում են ցածր պարբերականությամբ: 
Նշվեց նաև այն մասին, որ եթե կան այնպիսի անդամներ, որոնք ի տարբերություն բարեխիղճ լրացուցիչ անդամավճարներ վճարողների չեն վճարում հիշյալ անդամավճարները, ապա նրանք  իրենց գործողություններով անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի  բարեխիղճ անդամների նկատմամբ, ինչը առաջացնում է պատասխանատվություն «ՍԳԿԿ» ԻԿԿ կանոնադրության և «ՍԳԿԿ» ԻԿԿ սնանկության գործերով կառավարիչների մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների համաձայն:
«ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր տնօրեն Խ.Ղահրամանյանի կողմից խորհրդին ներկայացվեց նախապես պատրաստված անդամավճարների վճարումների վերաբերյալ նյութերը /ցուցակ/:
Միաժամանակ բոլոր ներկաների կողմից հավանություն տրվեց այն առաջարկությանը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի և «ՍԳԿԿ» ԻԿԿ կանոնադրության համաձայն լրացուցիչ անդամավճարներ չվճարողներին հայտնաբերելը հնարավոր է միայն վերստուգիչ հանձնաժողովի կողմից՝ «ՍԳԿԿ» ԻԿԿ անդամ կառավարիչների գործունեության նկատմամբ ստուգումներ իրականացնելու միջոցով:
Հիշյալի վերաբերյալ քննարկումներ իրականացվեցին ներկաների միջև, որի ժամանակ «ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր տնօրեն Խ.Ղահրամանյանը առաջարկեց ստուգումներ կազմակերպելիս այն սկսել իրականացնել հենց իրենից, սակայն խորհրդի անդամները համարեցին այդ առաջարկը ոչ համաչափ և առաջարկեցին առաջնահերթ ստուգել այն անդամներին ովքեր ընդհանրապես չեն վճարել լրացուցիչ անդամավճար համաձայն ներկայացված ցուցակի և այլն:
Դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի հարցը հետևյալ բովանդակությամբ.
- «ՍԳԿԿ» ԻԿԿ վերստուգիչ հանձնաժողովին հանձնարարել.
 01.07.2014թ-ից սկսած ստուգումներ իրականացնել «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի անդամ կառավարիչների գործունեության նկատմամբ: 
Ստուգումները առաջնահերթ իրականացնել այն անդամների նկատմամբ, ովքեր ընդհանրապես չեն վճարել լրացուցիչ անդամավճար /ցուցակը կցվում է/, այնուհետև  ստուգումները շարունակել իրականացնել  նվազ վճարողների նկատմամբ և այլն:
Առաջնահերթ իրականացվող ստուգումները սկսել 01.07.2014թ.-ին և ավարտել 01.10.2014թ-ին: 
Հայտնաբերել այն կառավարիչներին, ովքեր  խուսափել են լրացուցիչ անդամավճար վճարելու պարտականությունից: 
Լրացուցիչ անդամավճար չվճարող կառավարիչներ հայտնաբերելու դեպքում դիմել կարգապահական հանձնաժողովին՝ համապատասխան կարգապահական վարույթ իրականացնելու պահանջով:
1. Որոշեցին
- «ՍԳԿԿ» ԻԿԿ վերստուգիչ հանձնաժողովին հանձնարարել.
 01.07.2014թ-ից սկսած ստուգումներ իրականացնել «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի անդամ կառավարիչների գործունեության նկատմամբ: 
Ստուգումները առաջնահերթ իրականացնել այն անդամների նկատմամբ, ովքեր ընդհանրապես չեն վճարել լրացուցիչ անդամավճար /ցուցակը կցվում է/, այնուհետև  ստուգումները շարունակել իրականացնել  նվազ վճարողների նկատմամբ և այլն:
Առաջնահերթ իրականացվող ստուգումները սկսել 01.07.2014թ.-ին և ավարտել 01.10.2014թ-ին: 
Հայտնաբերել այն կառավարիչներին, ովքեր  խուսափել են լրացուցիչ անդամավճար վճարելու պարտականությունից: 
Լրացուցիչ անդամավճար չվճարող կառավարիչներ հայտնաբերելու դեպքում դիմել կարգապահական հանձնաժողովին՝ համապատասխան կարգապահական վարույթ իրականացնելու պահանջով:
Որոշումը ընդունվեց միաձայն
Այնուհետև դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի հարցը հետևյալ բովանդակությամբ.
- «ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր մարմնին հանձնարարել մինչև 30.06.2014թ. հետախոսազանգով կապնվել ընդհանրապես լրացուցիչ անդամավճար չվճարող կառավարիչների հետ, նախազգուշացնել առաջիկա  ստուգումների մասին, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան շտկելու առկա  բացթողումները:
2. Որոշեցին
- «ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր մարմնին հանձնարարել մինչև 30.06.2014թ. հետախոսազանգով կապնվել ընդհանրապես լրացուցիչ անդամավճար չվճարող կառավարիչների հետ, նախազգուշացնել առաջիկա  ստուգումների մասին, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան շտկելու առկա  բացթողումները:
Որոշումը ընդունվեց միաձայն
Դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյան
                                    

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ»ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի 17.06.2014թ.

 
              Մասնակցությամբ`
       Դիտորդ խորհրդի նախագահ`                                               Հրանտ Ղամբարյանի

Խորհրդի անդամներ՝ Արսեն Չիտչյանի, Լևոն Պետրոսյանի,

Գևորգ Ավագյանի, Արման Սարգսյանի, Վահագն Ավագյանի, Գագիկ Բարխուդարյանի 
Ներկա  էին՝ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ջիվանշիր Աֆյանը և գործադիր տնօրեն Խաչատուր  Ղահրամանյանը

Օրակարգում


1. «ՍԳԿԿ» ԻԿԿ անդամավճարներ չվճարող անդամների հայտնաբերման, նրանց գործունեության հետ կապված ստուգումների կազմակերպման  հարցը:
Օրակարգի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտեց դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը: Վերջինս  հայտնեց, որ ԻԿԿ անդամների շարքերում առկա են կառավարիչներ, որոնք երբևիցէ չեն վճարել լրացուցիչ անդամավճարներ կամ նշված անդամավճարները  վճարում են ցածր պարբերականությամբ: Նշվեց նաև այն մասին, որ եթե կան այնպիսի անդամներ, որոնք ի տարբերություն բարեխիղճ լրացուցիչ անդամավճարներ վճարողների չեն վճարում հիշյալ անդամավճարները, ապա նրանք  իրենց գործողություններով անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի  բարեխիղճ անդամների նկատմամբ, ինչը առաջացնում է պատասխանատվություն «ՍԳԿԿ» ԻԿԿ կանոնադրության և «ՍԳԿԿ» ԻԿԿ սնանկության գործերով կառավարիչների մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների համաձայն:«ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր տնօրեն Խ.Ղահրամանյանի կողմից խորհրդին ներկայացվեց նախապես պատրաստված անդամավճարների վճարումների վերաբերյալ նյութերը /ցուցակ/:Միաժամանակ բոլոր ներկաների կողմից հավանություն տրվեց այն առաջարկությանը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի և «ՍԳԿԿ» ԻԿԿ կանոնադրության համաձայն լրացուցիչ անդամավճարներ չվճարողներին հայտնաբերելը հնարավոր է միայն վերստուգիչ հանձնաժողովի կողմից՝ «ՍԳԿԿ» ԻԿԿ անդամ կառավարիչների գործունեության նկատմամբ ստուգումներ իրականացնելու միջոցով:Հիշյալի վերաբերյալ քննարկումներ իրականացվեցին ներկաների միջև, որի ժամանակ «ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր տնօրեն Խ.Ղահրամանյանը առաջարկեց ստուգումներ կազմակերպելիս այն սկսել իրականացնել հենց իրենից, սակայն խորհրդի անդամները համարեցին այդ առաջարկը ոչ համաչափ և առաջարկեցին առաջնահերթ ստուգել այն անդամներին ովքեր ընդհանրապես չեն վճարել լրացուցիչ անդամավճար համաձայն ներկայացված ցուցակի և այլն:
Դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի հարցը հետևյալ բովանդակությամբ.- «ՍԳԿԿ» ԻԿԿ վերստուգիչ հանձնաժողովին հանձնարարել. 01.07.2014թ-ից սկսած ստուգումներ իրականացնել «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի անդամ կառավարիչների գործունեության նկատմամբ: Ստուգումները առաջնահերթ իրականացնել այն անդամների նկատմամբ, ովքեր ընդհանրապես չեն վճարել լրացուցիչ անդամավճար /ցուցակը կցվում է/, այնուհետև  ստուգումները շարունակել իրականացնել  նվազ վճարողների նկատմամբ և այլն:Առաջնահերթ իրականացվող ստուգումները սկսել 01.07.2014թ.-ին և ավարտել 01.10.2014թ-ին: Հայտնաբերել այն կառավարիչներին, ովքեր  խուսափել են լրացուցիչ անդամավճար վճարելու պարտականությունից: Լրացուցիչ անդամավճար չվճարող կառավարիչներ հայտնաբերելու դեպքում դիմել կարգապահական հանձնաժողովին՝ համապատասխան կարգապահական վարույթ իրականացնելու պահանջով:
1. Որոշեցին- «ՍԳԿԿ» ԻԿԿ վերստուգիչ հանձնաժողովին հանձնարարել. 01.07.2014թ-ից սկսած ստուգումներ իրականացնել «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի անդամ կառավարիչների գործունեության նկատմամբ: Ստուգումները առաջնահերթ իրականացնել այն անդամների նկատմամբ, ովքեր ընդհանրապես չեն վճարել լրացուցիչ անդամավճար /ցուցակը կցվում է/, այնուհետև  ստուգումները շարունակել իրականացնել  նվազ վճարողների նկատմամբ և այլն:Առաջնահերթ իրականացվող ստուգումները սկսել 01.07.2014թ.-ին և ավարտել 01.10.2014թ-ին: Հայտնաբերել այն կառավարիչներին, ովքեր  խուսափել են լրացուցիչ անդամավճար վճարելու պարտականությունից: Լրացուցիչ անդամավճար չվճարող կառավարիչներ հայտնաբերելու դեպքում դիմել կարգապահական հանձնաժողովին՝ համապատասխան կարգապահական վարույթ իրականացնելու պահանջով:Որոշումը ընդունվեց միաձայն
Այնուհետև դիտորդ խորհրդի նախագահ Հ.Ղամբարյանը առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի հարցը հետևյալ բովանդակությամբ.- «ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր մարմնին հանձնարարել մինչև 30.06.2014թ. հետախոսազանգով կապնվել ընդհանրապես լրացուցիչ անդամավճար չվճարող կառավարիչների հետ, նախազգուշացնել առաջիկա  ստուգումների մասին, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան շտկելու առկա  բացթողումները:
2. Որոշեցին- «ՍԳԿԿ» ԻԿԿ գործադիր մարմնին հանձնարարել մինչև 30.06.2014թ. հետախոսազանգով կապնվել ընդհանրապես լրացուցիչ անդամավճար չվճարող կառավարիչների հետ, նախազգուշացնել առաջիկա  ստուգումների մասին, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան շտկելու առկա  բացթողումները:Որոշումը ընդունվեց միաձայն


Դիտորդ խորհրդի նախագահ Հ. Ղամբարյան