30.01.2012

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N 1.1

ՙՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ՚

ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի և կարգապահական հանձնաժողովի 30.01.2012թ. ընդլայնված նիստի

 

Մասնակցությամբ`

 

Դիտորդ խորհրդի նախագահ` Հրանտ Ղամբարյանի

Խորհրդի անդամներ` Խաչիկ Նազարյանի, Վահագն Ավագյանի,  Գևորգ Ավագյանի, Լևոն Պետրոսյանի, Ռուբեն Խալաթյանի

 

Կարգապահական հանձնաժողովի նախագահ` Խաչատուր  Ղահրամանյանի

Հանձնաժողովի անդամներ` Աղասի Արսենյանի, Արման Սարգսյանի, Սոֆյա Դավթյան

 

Օրակարգում

 

          Սնանկության գործերով  կառավարիչ Թելման Անդրանիկի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  վերաբերյալ հարցի քննարկումը:

Նիստին ներկայացել էին Օսան Միքայելյանի սնանկության կառավարիչ Թելման Անդրանիկի Հովհաննիսյանը:

Նիստը բացեց Կարգապահական հանձնաժողովի նախագահ Խ.Ղահրամանյանը նշելով, որ այն շարունակվում է 16.01.2012թ.-ին ընդհատվելու պահից և հանձնաժողովի անդամների հետազոտմանը ներկայացրեց Թելման Անդրանիկի Հովհաննիսյանի 18.01.2012թ. ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագանին ուղված գրությունը և կից փաստաթղթերը:

Ինչպես կարգապահական հանձնաժողովի, այնպես էլ դիտորդ խորհրդի անդամները  կարգապահական վարույթի շրջանակներում հարցեր ողղեցին սնանկության գործով կառավարիչ Թելման Անդրանիկի Հովհաննիսյանին: Հիշյալ հարցերը վերաբերվում եին հիմնականում Հովհաննիսյանի կողմից ներկայացրած որոշ ապացույցներին և դրանց ժամկետներին:

Հարց տրվցեց Թ.Հովհաննիսյանին այն մասին, որ ինչ կարծիք ունի կարգապահական վարույթի և իր կողմից կատարված գործողությունների մասին :

Թ.Հովհաննիսյանը չանրադառնալով մանրամասնություններին հայտնեց, որ զղչում է կատարվածի համար:

 

 

Գնահատելով գործում առկա ապացույցները կարգապահական հանձնաժողովը հաստատված է համարել հետևյալ փաստերը.

 

1. Օսան Միքայելյանի սնանկության վարույթի շրջանակներում Թ.Հովհաննիսյանի կղմից կատարվել է իրեն մեղսագրվող խախտումները, որը հաստատվում է Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ / 30.11.2011թ. հաստատված Կոտայքի մարզի դատախազի տեղալալի կողմից/:

2.  սնանկության գործերով կառավարիչ Թ.Հովհաննիսյանը ընդունում և զղչում է կատարվածի համար:

 

Կարգապահական հանձնաժողովի իրավական հիմնավորումները.

 

1. Կարգապահական հանձնաժողովը արձանագրում է, որ Օսան Միքայելյանի սնանկության վարույթի շրջանակներում Թ.Հովհաննիսյանի կղմից կատարվել է իրեն մեղսագրվող խախտումները, որը հաստատվում է Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ և նույն որոշմամբ հաստատվել է ոև դեռևս 12.08.2011թ. և 28.10.2011թ. Թ.Հովհաննիսյանը խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներում՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հռչակումն 20-րդ տարեդարցի կապակցությամբ 2011թ. մայիսին ընդունված համաներումը:

2. Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ՝ Կ.Խանումյանի 30.11.2011թ. իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ Թիվ 20107211 քրեական գործով մեղադրյալ Թելման Անդրանիկի Հովհաննիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել, և կարճվել  քրեական գործով վարույթը՝ համաներման ակտի ընդունման հիմքով:

 

Համաձայն  ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ սնանկության գործով կառավարիչների մասնագիտական վարքագծի էթիկայի Կանոնների 2-րդ կետի համաձայն` Կառավարիչը մասնագիտական գործունեությունը իրականացնում է հիմնվելով անկախության և անաչառության, բարեխղճության և խելամտության սկզբունքների վրա:

Կանոնների 3-րդ կետի համաձայն` Կառավարիչը անաչառ քննում է բոլոր ծագած իրադրությունները և իրական փաստերը, թույլ չի տալիս, որ անձնական կողմնակալությունը կամ հարող ճնշումները անդրադառնան իր եզրակացությունների, որոշումների և գործունեության անաչառության վրա: Կառավարիչը մասնակցելով սնանկության գործընթացին` բոլոր միջոցներով նպաստում է արդարության իրականացմանը, եզրահանգումներ է անում, որոշումներ է կայացնում և գործողությունն է իրականացնում` հիմնվելով միմիայն բավարար ծավալների պահանջող հավաստի տեղեկությունների վրա:

Կանոնների 14-րդ կետի համաձայն` Կառավարիչը պարտավոր է թույլ չտալ գործողություններ, որոնք ուղղված են սնանկության գործի մասնակից անձանց օրինական շահերը խոչընդոտելուն և չաջակցել դրանում երրորդ անձի:

 

Համաձայն  ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ կանոնադրության 7.7 կետի 5-րդ ենթակետի, կազմակերպության  անդամը պարտավոր է`  բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները,

 

Կարգապահական հանձնաժողովը  միաձայն որոշեց`

 

Սնանկության գործերով կառավարիչ Թ.Հովհաննիսյանը գործել է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 33, 36 և 37-րդ հոդվածների, խախտումով՝  ոչ բարեխղճորեն է կատարել ստանձնած պարտավորությունները և թույլ է տվել ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ կանոնադրության 7.7 կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ սնանկության գործով կառավարիչների մասնագիտական վարքագծի էթիկայի Կանոնների 2, 3 և 14-րդ կետերի խախտում, որի համար կկիրառվի կարգապահական տույժ, այն է՝ նկատողություն,  մեկ տարի ժամկետով, իսկ մեկ տարվա ընթացքում ևս կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում խնդիրը կդրվի ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ ընդհանուր ժողովի քննարկմանը Թ.Հովհաննիսյանին անդամությունից զրկելու հարցը:

 

Այնուհետև կարգապահական հանձնաժողովի հիշյալ որոշմանը միաձայն հավանություն տվեց նաև Դիտորդ խորհուրդը, չավելացնելով և չպակասեցնելով կարգապահական հանձնաժողովի դիրքորոշումը: