ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
<<ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ>>
ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի 15.04.2016թ. կայացած նիստի
Մասնակցությամբ՝
Դիտորդ խորհրդի նախագահ՝ Արսեն Չիտչյանի
Դիտորդ խորհրդի անդամներ՝ Լևոն Պետրոսյանի
Գագիկ Բարխուդարյանի
Վահագն Ավագյանի
Արման Սարգսյանի
Գևորգ Ավագյանի
Հովհաննես Եղյանի
Օ ր ա կ ա ր գ ու մ
1.<<ՍԳԿԿ>> ԻԿԿ լրացուցիչ անդամավճարների հավաքագրման թափանցելիության և վերահսկողության ապահովման հետ կապված համակարգչային հատուկ ծրագիր ստեղծելու և համակարգչային օպերատոր աշխատանքի ընդունելու հետ կապված հարցը:
Լ ս ե ց ի ն.
Օրակարգի հարցի վերաբերյալ Արսեն Չիտչյանը ներկայացրեց, որ <<ՍԳԿԿ>> ԻԿԿ կանոնադրության 8.1. կետի համաձայն կազմակերպության անդամները պետք է կազմակերպությանը վճարեն վերը նշված կետում ամրագրված լրացուցիչ անդամավճար ստացած վարձատրությունից 5 տոկոսի չափով: Սակայն <<ՍԳԿԿ>> ԻԿԿ ոչ բոլոր անդամներն են վճարում վերը նշված լրացուցիչ անդամավճարը և նշված խնդիրը կարգավորելու համար առաջացել է անհրաժեշտություն կազմակերպությունում ունենալ համակարգչային օպերատոր, որը համակարգչային հատուկ ծրագրով կիրականացնի վերահսկողության աշխատանքներ:
Ա ր տ ա հ ա յ տ վ ե ց ի ն.
Լ.Պետրոսյանը, Ա.Սարգսյանը, Վ.Ավագյանը, որոնք առաջարկեցին քվեարկության ներկայացնել հարցը հետևյալ բովանդակությամբ.
Հանձնարարել <<ՍԳԿԿ>> ԻԿԿ գործադիր տնօրեն Ա.Ելինյանին համակարգչային հատուկ ծրագիր ստեղծելու, սպասարկելու նպատակով կնքել պայմանագիր համապատասխան ընկերության հետ և ընդունել աշխատանքի համակարգչային օպերատոր, նրան վճարելով ամսեկան աշխատավարձ 174.000 /Հարյուր յոթանասունչորս հազար/ ՀՀ դրամ;
Հարցը դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանի կողմից դրվեց քվեարկության:
Ո ր ո շ ե ց ի ն.
Ստեղծել համակարգչային հատուկ ծրագիր և <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ում ընդունել աշխատանքի համակարգչային օպերատոր, նրան վճարելով 174.000 ՀՀ դրամ:
Կողմ 7
Դեմ 0
Ձեռնպահ 0
Որոշումն ընդունվեց միաձայն:
Նախագահ՝ Ա.ՉԻՏՉՅԱՆ
Քարտուղար՝ Գ.Հովսեփյան