ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
01.06.2017թ. կայացած <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> Ինքնակարգավորվաող Կազմակերպության դիտորդ խորհրդի նիստի
Նիստին մասնակցում էին՝
Խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանը.
Անդամներ՝ Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը, Սուսաննա Ասլանյանը.
Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ:
Օրակարգ
- <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու՝ Միհրան Նորայրի Խաչատրյանի դիմումի քննարկում:
Ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, ով ներկայացրեց, որ խնդրանքով իրեն է դիմել Միհրան Նորայրի Խաչատրյանը՝ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու համար: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրել է դիմորդի անձնական գործերը և եկել է այն եզրակացության, որ նա համապատասխանում է <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու պահանջներին:
Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն հայտնեցին նաև Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը և Խաչատուր Ղահրամանյանը:
Դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի 1-ին հարցը:
Հարցը դրվեց քվեարկության.
Կողմ-7
Դեմ-0
Ձեռնպահ-0
<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը որոշեց.
Հաստատել Միհրան Նորայրի Խաչատրյանի՝ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու դիմումը:
Խորհրդի նախագահ՝ Ա.Չիտչյան
Նիստի քարտուղար՝ Լ.Գրիգորյան