ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
02.12.2016թ. կայացած ՙՍնանկության Գործերով Կառավարիչների Կոլեգիա՚
Ինքնակարգավորվող Կազմակերպության դիտորդ խորհրդի նիստի
Նիստին մասնակցում էին՝
Խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանը.
Անդամներª Լևոն Պետրոսյանը, Սուսաննա Ասլանյանը, Հովհաննես Եղյանը,
Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը.
Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ:
Օրակարգ
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Ա.Սաքապետոյանի մոտ կազմակերպված նիստում արծարծված հարցերի քննարկում:
1. Կառավարիչները գույքի վաճառքից հետո առաջացած անուղղակի հարկային պարտավորությունները կամ այլ ընթացիկ հարկային պարտավորությունները չեն հաշվարկում և համապատասխան տեղեկատվություն հարկային մարմին չեն ներկայացնում:
2. Գրավադրված գույքով բանկը ստանում է մորատորիում չկիրառելու որոշում, որից հետո կառավարիչը տվյալ գույքի հետագա ճակատագրով պատշաճ չի հետաքրքրվում և հետևաբար դրա օտարումից առաջացած անուղղակի հարկային պարտավորությունը չի ներառվում համապատասխան հերթում:
3. Բաշխումները հիմնականում կատարվում են 30-րդ հոդվածի խախտումներով:
4. Լուծարային վարույթում գտնվող պարտապանները ունենալով պարտավորություններ առաջացնող պայմանագրեր (լիցենզիա, աշխատանքային պայմանագրեր, կոմունալ և այլն¤ª կառավարիչների կողմից չեն ձեռնարկվում քայլեր դրանց դադարեցման ուղղությամբ:
5. Կառավարիչների կողմից հիմնականում ֆինանսական վերլուծություն ներկայացվում է չպահպանելով 58-րդ հոդվածի պահանջները, կամ ընդհանրապես չի ներկայացվում, իսկ նշված բացթողումը դատարանների կողմից ուշադրության չի արժանանում:
Կառավարիչներին առաջարկվում է ֆինանսական վերլուծություն կատարելու համար դիմեն փորձագետի:
Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը տեղեկացրեց, որ կառավարիչների կողմից հարկային մարմին չի ներկայացվում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի 05.03.2013թ. 79-Ն հրամանով սահմանված տեղեկատվությունը, ուստի առաջարկեց մեկ անգամ ևս նշված ձևը ուղարկել կառավարիչներին և հիշեցնել, որ համապատասխան ժամկետներում ներկայացնեն հարկային տեսչություն:
Օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը հայտնեց իր դիքորոշումն, քննարկումներ կատարվեցին և հանձնարարվեց խորհրդի անդամ Խ.Ղահրամանյանին նշված հարցի վերաբերյալ ներկայացնել համառոտ առաջարկ:
Օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը տեղեկացրեց, որ հարկային տեսչության աշխատակիցների կողմից կա այն կարծիքը, որ բաշխման ծրագրերը կազմվում են հիմնականում սնանկության մասին օրենքի 30-րդ հոդվածի պահանջների խախտումներով, սակայն Ա.Չիտչյանը նշեց, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ներկայացված բոլոր վերաքննիչ բողոքները մերժվել են և առաջին ատյանի դատարանների որոշումները չեն փոփոխվել և ստացել են օրինական ուժ: Այդ է վկայում սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանիª ՙՇվարցբաու՚ ՍՊԸ-ի բաշխման ծրագրի վերաբերյալ վերաքննիչ բողոքը, որը մերժվել է վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում և ստացել է օրինական ուժ:
Օրակարգի 4-րդ հարցի վերաբերյալ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը տեղեկացրեց, որ ինքը ժողովին ներկայացրել է, որ նշված հարցը կարգավորվում է օրենքի ուժով, այսինքն, եթե սնանկության վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան ծառայությունները չեն դիմում սնանկության կառավարիչներին կամ պարտապանի տնօրենինª դադարեցնելու պայմանագրերը, ապա լուծարային գործընթացը սկսվելու ժամանակ մեխանիկորեն լուծվում են պայմանագրերը, իսկ ինչ վերաբերվում է կառավարիչների կողմից պայմանագրերը չլուծելուն, ապա դա կառավարիչների պարտականությունների մեջ չի մտնում:
Օրակարգի 5-րդ հարցի վերաբերյալ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը տեղեկացրեց, որ քննարկման ժամանակ ինքը առաջարկել է, եթե ընկերությունում առկա չեն հաշվապահական փաստաթղթեր, ապա հաղորդում ներկայացնել դատախազությանը, եթե ընկերությունում առկա են հաշվապահական փաստաթղթեր, ապա կառավարիչը ֆինանսական վիճակի վերլուծության և սնանկության պատճառների հայտնաբերման նպատակով միջնորդություն է ներկայացնում դատարանª խնդրելով նշանակել փորձաքննություն, որը կհանձնարարվի ՙՓորձաքնությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ին կամ Արդարադատության նախարարության ՙՓորձագիտական կենտրոն՚ ՊՈԱԿ-ին, քանի որ կառավարիչները չեն կարող վերլուծություն կատարել և որոշել նշված ընկերության կանխամտածված սնանկության հատկանիշները:
Որոշեցին.
Սույն արձանագրությունը ուղարկել ՙՍնանկության Գործերով Կառավարիչների Կոլեգիա՚ ԻԿԿ-ի բոլոր կառավարիչներին:
Նախագահ՝ Ա. Չիտչյան
Քարտուղար՝ Գ.Հովսեփյան