Դիտորդ խորհրդի 11.04.2017թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

11.04.2017թ. կայացած <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նիստի

 

Նիստին մասնակցում էին՝

Խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանը.

Անդամներ՝ Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը.

Նիստին չէր մասնակցում Սուսաննա Ասլանյանը, սակայն նա լիազորագիր էր ներկայացրել, ըստ որի լիազորում էր դիտորդ խորհրդի նախագահ՝ Արսեն Չիտչյանին իր անունից հանդես գալու 11.04.2017թ. կայանալիք <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նիստին, քվեարկելու իր փոխարեն և իրականացնելու կանոնակրգով սահմանված դիտորդ խորհրդի անդամի բոլոր լիազորությունները:

Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ:

 

Օրակարգ 

  1. <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության անդամ Աղասի Արսենյանի վերաբերյաɪ 29.11.2016թ. <<Միրոյան Տուֆ>> ՍՊԸ-ի սնանկության գործով  պարտապանի լիազոր ներկայացուցիչ՝ Ռ.Գրիգորյանի կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա՝ ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար՝ Ա.Գևորգյանի 07.12.2016թ. թիվ 10/15/16278 գրության համաձայն, <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկյացված եզրակացության քննարկում:
  2. <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության տնօրեն՝ Ա. Ելինյանի կողմից ներկայացված նոր խմբագրությամբ կանոնադրության քննարկում և <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի հրավիրում:

Ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, ով ներկայացրեց օրակարգի հարցերի քվեարկման կարգը, ապա առաջարկեց քննարկել օրակարգի 1-ին հարցը:

Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն հայտնեցին Հովհաննես Եղյանը, Լևոն Պետրոսյանը, Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը:

Դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի 1-ին հարցը:

Հարցը դրվեց  քվեարկության.

Կողմ-7

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը որոշեց.

 

Հաստատել <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունը՝ Աղասի Արսենյանի վերաբերյալ:

 

 

Ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, ով ներկայացրեց Օրակարգի 2-րդ հարցը:

Օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն հայտնեցին Հովհաննես Եղյանը, Լևոն Պետրոսյանը, Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը:

<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը որոշեց.

 

27.05.2017թ. հրավիրել <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողով՝ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության տնօրեն՝ Ա.Ելինյանի կողմից ներկայացված նոր խմբագրությամբ կանոնադրությունը և նրանից բխող կանոնակարգերը քննարկելու համար:

 

 

Խորհրդի նախագահ՝                                                          Ա.Չիտչյան

 

 

Նիստի քարտուղար՝                                                            Լ.Գրիգորյան