ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
12.05.2017թ. կայացած <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> Ինքնակարգավորվաող Կազմակերպության դիտորդ խորհրդի նիստի
Նիստին մասնակցում էին՝
Խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանը.
Անդամներ՝ Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը, Սուսաննա Ասլանյանը.
Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ:
Օրակարգ
- <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու՝ Նարեկ Մամիկոնի Քոչարյանի, Սերյոժա Լևոնի Մինասյանի և Կարեն Ռաֆիկի Մարտիրոսյանի դիմումների քննարկում:
Ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, ով ներկայացրեց, որ խնդրանքով իրեն են դիմել Նարեկ Մամիկոնի Քոչարյանը, Սերյոժա Լևոնի Մինասյանը և Կարեն Ռաֆիկի Մարտիրոսյանը՝ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու համար: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրել է երեք դիմորդների անձնական գործերը և եկել այն եզրակացության, որ երեքն էլ համապատասխանում են <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու պահանջներին:
Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն հայտնեցին նաև Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը և Խաչատուր Ղահրամանյանը:
Դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի 1-ին հարցը:
Հարցը դրվեց քվեարկության.
Կողմ-7
Դեմ-0
Ձեռնպահ-0
<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը որոշեց.
Հաստատել Նարեկ Մամիկոնի Քոչարյանի, Սերյոժա Լևոնի Մինասյանի և Կարեն Ռաֆիկի Մարտիրոսյանի՝ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու դիմումները:
Խորհրդի նախագահ՝ Ա.Չիտչյան
Նիստի քարտուղար՝ Լ.Գրիգորյան