Դիտորդ խորհրդի 14.04.2017թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

14.04.2017թ. կայացած <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> Ինքնակարգավորվաող Կազմակերպության դիտորդ խորհրդի նիստի

 

Նիստին մասնակցում էին՝

Խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանը.

Անդամներ՝ Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը, Սուսաննա Ասլանյանը.

Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ:

Օրակարգ 

  1. <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու՝ Անահիտ Նուրիջանի Ղազարյանի և Արամ Միշայի Գաբրիելյանի դիմումների քննարկում:

Ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, ով ներկայացրեց, որ խնդրանքով իրեն են դիմել Անահիտ Նուրիջանի Ղազարյանը և Արամ Միշայի Գաբրիելյանը՝ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու համար: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրել է երկու դիմորդների անձնական գործերը և եկել այն եզրակացության, որ երկուսն էլ համապատասխանում են <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու պահանջներին:

Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն հայտնեցին նաև Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը և Խաչատուր Ղահրամանյանը:

Դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի 1-ին հարցը:

Հարցը դրվեց  քվեարկության.

Կողմ-7

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը որոշեց.

 

Հաստատել Անահիտ Նուրիջանի Ղազարյանի և Արամ Միշայի Գաբրիելյանի՝ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու դիմումները:

 

 

Խորհրդի նախագահ՝                                                          Ա.Չիտչյան

 

 

Նիստի քարտուղար՝                                                            Լ.Գրիգորյան