Դիտորդ խորհրդի արձանագրություն 16.02.2017թ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

16.02.2017թ. կայացած <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> Ինքնակարգավորվաող Կազմակերպության դիտորդ խորհրդի նիստի

 

Նիստին մասնակցում էին՝

Խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանը.

Անդամներ՝ Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը.

Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ:

 

Օրակարգ

  1. <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համապատասխան դիմորդների ստաժավորման կազմակերպում և կանոնակարգի հաստատում:
  2. Ընթացիկ հարցեր:

 

Ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, ով ներկայացրեց օրակարգի հարցերի քվեարկման կարգը, ապա առաջարկեց լսել <<Սնանկության Գործերով Կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության ուսումնական մասի ղեկավար Ա.Սարգսյանին:

Ա.Սարգսյանը ներկայացրեց դիմորդների ընդունելության, մասնագիտական պատրաստման, դասընթացներից դիմորդների ազատման և սնանկության գործերով կառավարիչների վերապատրաստման կանոնակարգը և ուսումնական ծրագիրը, այն է՝

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Սույն կանոնակարգը սահմանում է դիմորդների ստաժավորումը՝ ուսուցումը և գործող սնանկության գործերով կառավարիչների վերապատրաստման՝ ուսուցման կարգը: Դիմորդների ստաժավորումը՝ ուսուցումը և սնանկության գործերով կառավարիչների վերապատրաստումը իրականացվում է <<Սնանկության մասին>>ՀՀ օրենքի, ՀՀ-ում գործող այլ օրենքների, <<Սնանկության Գործերով Կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

1. Դիմորդների ընդունելության կարգը.

1.1 Դիմորդի կողմից դիմում է ներկայացվում <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության տնօրենին.

1.2 Դիմումին կցվում են՝ անձնագրի պատճենը /դիմումը հանձնելու պահին ներկայացնելով անձնագրի բնօրինակը/, բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտելու հիմքերի պատճենները /դիմումը հանձնելու պահին ներկայացնելով հիմքերի բնօրինակը/, <<Սնանկության Գործերով Կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը կատարված վճարի կտրոնը կամ փոխանցման հիմքերի բնօրինակը և երկու լուսանկար.

1.3 Դիմորդը ծանոթանում է սույն կանոնակարգին և ուսումնական ծրագրին՝ համապատասխան մատյանում նշում կատարելով կանոնակարգին և ուսումնական ծրագրին ծանոթանալու մասին.

1.4 Դիմորդի և <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության միջև կնքվում է համապատասխան պայմանագիր՝ երկու օրինակից, որից մեկ օրինակը տրվում է դիմորդին.

1.5 Դիմորդի հաշվառումը իրականացվում է ուսումնական մասի ղեկավարի կամ համապատասխան աշխատակցի կողմից.

2. Դիմորդների մասնագիտական պատրաստումը.

2.1 Դիմորդների մասնագիտական ստաժավորման դասընթացները սկելու վերաբերյալ, <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության կողմից տրվում է համապատասխան հայտարարություն՝ www.snank.am, www.azdarar.am կայքերում, ինչպես նաև հայտարարությունը տրվում է լրատվամիջոցների միջոցով:

2.2 Դիմորդների մասնագիտական ստաժավորման կարգը.

2.3 Դիմորդների ստաժավորումը սահմանվում է 6 ամիս ժամկետով՝ 3 ամիս լսարանային պարապմունքներ և 3 ամիս պրակտիկ ուսուցում:

 2.4 Լսարանային պարապմունքները իրականցվում են շաբաթական երկու օր՝ ըստ հաստատված ակադեմիական ժամերի և պրակտիկավորման ցուցակի: Մեկ օրվա լսարանային պարապմունքները սահմանվում են երեք ակադեմիական ժամ /մեկ ակադեմիական ժամ է համարվում 45 րոպպեն/, երկու 15 րոպեանոց ընդմիջմամբ: Լսարանային պարապմունքների սկիզբը՝ ժ.16-30, ավարտը ժ.19-15:

2.5 Պրակտիկ ուսուցման ժամերը սահմանվում են ուսումնական ծրագրով և պրակտիկ ուսուցումը իրականացնող՝ գործող սնանկության գործով կառավարչի կողմից:

2.6 Ուսուցումը իրականացվում է խմբերով, որը պետք է բաղկացած լինի առնվազն 3 հոգի դիմորդով, առավելագույնը 20 հոգի դիմորդով: Եթե ուսուցման սկիզբը հայտարարելուց հետո, խմբում առնվազն 3 հոգի չի ձևավորվում, ապա դիմորդների ուսուցումը իրականացվում է դիմորդների հաջորդ հայտարարման դեպքում, այդ դեպքում նույնպես ձևավորելով առնվազն 3 հոգու մասնակցությունը:

2.7 Պրակտիկ ուսուցումը իրականացվում է գործող սնանկության գործով կառավարչի կողմից, որի թեկնածությունը հաստատում է <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահը՝ ուսումնական մասի ղեկավարի առաջարկությամբ: Պրակտիկ ուսուցումը իրականացվում է ուսումնական ծրագրով: Գործող սնանկության գործով կառավարչի կողմից անցկացվող պրակտիկավորումը վճարովի է՝ 100000 ՀՀ դրամի չափով:

2.8 Դիմորդների ստաժավորումը վճարովի է և այն կազմում է 500000 ՀՀ դրամ: Վճարումը իրականացվում է կանխիկ, կամ այն վճարվում է <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության հաշվարկային հաշվին:

2.9 Ուսումնական ողջ ծրագիրը անցնելու դեպքում, դիմորդը անցնում է հարցազրույց և հարցազրույցը հաջողությամբ հանձնելու դեպքում ստանում է ստաժավորման վկայագիր, որը ուժի մեջ է այն ստանալու պահից երեք տարի ժամկետով: Հարցազրույցը իրականացնում է <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության դիտորդ խորհուրդը:

3.Դասընթացներից դիմորդների ազատման կարգը.

3.1 Եթե դիմորդը առանց հարգելի պատճառների, չի մասնակցել ավելի քան 12 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացների, ապա դիմորդը ազատվում է դասընթացներից: Դասընթացներից ազատված դիմորդը կարող է վերականգնել ուսուցումը, մասնակցելով այլ խմբերում տրվող դասընթացներին, այդ դեպքում վճարելով բացթողնված ժամերի գումարը: Հաճախման ժամերը բացթողելու դեպքում, ուսումնական մասի ղեկավարը կազմում է հաճախման մատյանից քաղվածք, որը հանձնում է ՙՍնանկության Գործերով Կառավարիչների Կոլեգիա՚ Ինքնակարգավորվող Կազմակերպության տնօրենին և դիտորդ խորհրդին, վերջինիս հետ պայմանագիրը խզելու նպատակով: Դիմորդի հետ պայմանագիրը խզելու դեպքում <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության տնօրենը տեղեկացնում է ուսումնական մասի ղեկավարին, այդ դիմորդի ազատման մասին և վերջինս հանվում է հաճախման մատյանի ցուցակից:

3.3 Դիմորդը կարող է ազատվել դասընթացներից տարրական էթիկայի կանոնների խախտման դեպքում: Նման դեպքում ուսումնական մասի ղեկավարը կազմում է համապատասխան փաստաթուղթ, որը հանձնում է <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության տնօրենին, վերջինիս հետ պայմանագիրը խզելու նպատակով: Դիմորդի հետ պայմանագիրը խզելու դեմքում <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության տնօրենը տեղեկացնում է ուսումնական մասի ղեկավարին, այդ դիմորդի ազատման մասին և վերջինս հանվում է հաճախման մատյանի ցուցակից: Ազատման պահին վճարված գումարը դիմորդին ետ չի վերադարձվում:

3.4 Դիմորդը կարող է ազատվել դասընթացներից նաև իր դիմումի համաձայն, այդ դեպքում դիմորդի հետ կատարվում է վերջնահաշվարկ /ներառյալ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության կողմից վճարված հարկերը/ և վերջինիս ետ է վերադարձվում միայն դասընթացներին չմասնակցաց ժամերի գումարը և դիմորդի հետ կնքված պայմանագիրը խզվում է: Նման դեպքում <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության տնօրենը տեղեկացնում է ուսումնական մասի ղեկավարին, այդ դիմորդի ազատման մասին և վերջինս հանվում է հաճախման մատյանի ցուցակից:

4. Սնանկության գործերով կառավարիչների վերապատրաստման կարգը

4.1 Սնանկության գործերով կառավարիչների վերապատրաստման դասընթացները սկսելու վերաբերյալ հայտարարությունը տրվում է  www.snank.am կայքում:

4.2 Սնանկության գործերով կառավարիչների վերապատրաստման դասընթացները սահմանվում են տարեկան 24 ակադեմիական ժամ: Լսարանային պարապմունքները իրականցվում են շաբաթական մեկ օր, ըստ հաստատված խմբերի: Մեկ օրվա լսարանային պարապմունքները սահմանվում են երեք ակադեմիական ժամ /մեկ ակադեմիական ժամ է համարվում 45 րոպպեն/, երկու 15 րոպեանոց ընդմիջմամբ: Լսարանային պարապմունքների սկիզբը՝ ժ.16-30, ավարտը ժ.19-15:

4.3 Սնանկության գործերով կառավարիչների վերապատրաստումը իրականացվում է ըստ ուսումնական ծրագրի:

4.4 Եթե կառավարիչը առանց հարգելի պատճառների չի մասնակցել կառավարիչների վերապատրաստման դասընթացներին՝ մեկ տարվա ընթացքում ավելի քան 8 ակադեմիական ժամ տևողությամբ, ուստի այդ կառավարիչի գործունեությունը կասեցվում է <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի հիմքով: Հաճախման ժամերը բացթողելու դեպքում, ուսումնական մասի ղեկավարը կազմում է հաճախման մատյանից քաղվածք, որը հանձնում է <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության տնօրենին և խորհրդին:

5. Սույն կանոնագարգում հարգելի պատճառ է համարվում հիվանդությունը, աշխատանքի բերումով դասընթացից ուշանալը, դատական նիստերի մասնակցությունը /ներկայացնելով համապատասխան հիմքերը/ և այլ նմանատիպ պատճառներ:

6. Դիմորդների ստաժավորման և սնանկության գործերով կառավարիչների վերապատրաստման դասընթացները իրականացվում են ուսումնական ծրագրով, որը հաստատվում է <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության խորհրդի որոշմամբ:

7. Սույն կանոնակարգը համարվում է գործող, այն ՙՍնանկության Գործերով Կառավարիչների Կոլեգիա՚ Ինքնակարգավորվող Կազմակերպության խորհրդի հաստատման պահից.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 

Ուսումնական ծրագրի նպատակն է՝ առարկայի տեսական և պրակտիկ գիտելիքների, համակարգված հիմքերի հաղորդումն լսարանին: Սույն ուսումնական ծրագրով նախատեսված է, որ յուրաքանչյուր առարկայի վերաբերյալ պետք է լինեն անհրաժեշտ դասախոսություններ՝ առավել կարևոր, բարդ և արդիական թեմաներով:

Սնանկության գործով կառավարչի և դիմորդի լսարանային պարապմունքները իրականացվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին և սույն ծրագրով ըստ թեմաների և ակադեմիական ժամերի:

Ուսումնական ծրագիրը իր մեջ ներառում է դասավանդման հետևյալ ձևերը՝

ա. դասախոսություն

բ. սեմինար պարապմունք

գ. գործնական պարապմունք

դ. խորհրդատվություն

ե. ուսումնական պրակտիկա

Դասախոսությունը պետք է խթանի սովորողների ակտիվ իմացաբանական գործունեությանը:

Դասախոսությունը պետք է խթանի սովորողների ակտիվ իմացաբանական գործունեությանը, նպաստի նրանց ստեղծագործական մտածողության ձևավորմանը:

Յուրաքանչյուր առարկայի վերաբերյալ պետք է լինեն անհրաժեշտ դասախոսություններ` առավել կարևոր, բարդ և արդիական թեմաներով:

Սեմինար պարապունքներն անցկացվում են դասախոսությունների, օրենքների իրավական ակտերի, դատական ակտերի, ուսումնական գրականության և այլ գիտական մեթոդիկայի հիման վրա, սնանկության գործով կառավարիչների ձեռք բերած գիտելիքները խորացնելու և ամրապնդելու, ինչպես նաև դիմորդների մասնագիտական պատրաստումն ապահովելու նպատակով:

Այն պետք է ապահովի ուսումնական նյութի կենդանի, ստեղծագործական քննարկում` դիտարկվող հարցի վերաբերյալ բանավեճի, մտքերի փոխանակման ձևով: Սեմինար պարապմունքը կարող է ընդգրկել գործնական պարապմունքի տարրեր (օրինակ, խնդիրների լուծում):

Գործնական պարապմունքն անցկացվում է գործնական խնդիրների լուծման համար տեսական գիտելիքները կիրառելու գործնական ունակությունների և հմտությունների ձեռքբերման, մշակման և ամրապնդման նպատակով:

Գործնական պարապմունքը յուրաքանչյուր սովորողի գործնական աշխատանքն է, որը կարող է անցկացվել կոնկրետ դեպքի լուծման համար անհրաժեշտ օրենքների կիրառմամբ:

Խորհրդատվությունը սնանկության գործով կառավարչի կամ դիմորդի աշխատանքի ղեկավարման և նրա կողմից ուսումնական նյութի ինքնուրույն յուրացմանն օժանդակելու ձևերից մեկն է: Խորհրդատվությունները կանոնավորապես անցկացվում են ակադեմիական ժամերին և կրում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային բնույթ:

Ուսումնական պրակտիկան ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն է և տեսական ուսուցումը պրակտիկ գործունեության հետ փոխկապակցելու անհրաժեշտ միջոցը:

Ուսումնական պրակտիկան իրականացվում է միայն դիմորդների համար, որը նախատեսում է  երեք ամիս սովորողների ուսումնական պրակտիկայի ու ստաժավորման կազմակերպման ծրագրին համապատասխան և անցկացվում է գործող սնանկության գործով կառավարիչների կողմից:

Ուսումնական պրակտիկան գործող սնանկության գործով կառավարիչների կողմից պետք է անցկացվի այն պայմաններով, որ դիմորդները ծանոթանան և սովորեն սնանկության գործով կառավարչի այն պրակտիկ գործողությունները, որոնք նախատեսված են <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, ինչպես նաև պարտապանին, պարտատերերին  և սնանկության գործի մասնակիցներին պատշաճ ծանուցման ձևը, կարգը, քաղաքացիական գործում առկա հասցեների՝ այցելության ձևը, կարգը, պարտապանի հայտնաբերման, կամ չհայտնաբերման դեպքում հետագա գործողությունները, գույքագրման կարգը, ինչպես սնանկության գործով ժամանակավոր կառավարչի ժամանակահատվածում, այնպես էլ հիմնական կառավարչի դեպքում պարտապանի կողմից տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրությունը, այդ փաստաթղթերի ընդունման կարգը և ձևը, պարտատերերի պահանջների գրանցումը, գրանցամատյանի վարումը, ժողովի հրավիրումն ու անցկացումը, ժողովի քննարկումները, գույքի գնահատման և գույքի վաճառքի հետ կապված պրակտիկ գործողությունները, աճուրդը  և աճուրդի անցկացումը, բաշխման ծրագրի կազմումը ներկայացումը, գործի ավարտը, ինչպես նաև այնպիսի փաստացի աշխատանքներ, որոնք կարող են ի հայտ գալ կոնկրետ սնանկության գործի վարման ընթացքում: Պրակտիկ աշխատանքների ժամերը որոշվում են՝ պրակտիկավորումը իրականացնող սնանկության գործով կառավարչի կողմից, իսկ լսարանային ժամերը ըստ թեմաների, ամփոփ ժամանակացույց որոնք զետեղված են թիվ 1 և թիվ 2 հավելվածներում:

 

Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն հայտնեց Խ.Ղահրամանյանը՝ նշելով, որ դեմ է քվեարկելու կանոնակարգի հաստատմանը:

Դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի 1-ին հարցը:

Հարցը դրվեց  քվեարկության.

Կողմ-5

Դեմ-1

Ձեռնպահ-0

 

Որոշվեց.

 

Հաստատել Ա.Սարգսյանի կողմից ներկայացված դիմորդների ընդունելության, մասնագիտական պատրաստման, դասընթացներից դիմորդների ազատման և սնանկության գործերով կառավարիչների վերապատրաստման կանոնակարգը և ուսումնական ծրագիրը:

 

Ընթացիկ հարցեր.

 

Առաջարկվեց.

 

26.12.2016թ. դիմորդների ստաժավորման որոշման մեջ կատարել փոփոխություն՝ ուսումնական կենտրոնը փոխարինել ուսումնական մասով:

 

Առաջարկությունը դրվեց  քվեարկության.

 

Կողմ-6

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

Որոշվեց.

 

26.12.2016թ. դիմորդների ստաժավորման որոշման մեջ՝ ուսումնական կենտրոնը փոխարինել ուսումնական մասով:

 

Առաջարկվեց.

 

 Դիմորդներին տրամադրվող ստաժավորման վկայագրերի վերաբերյալ իր դիրքորոշումն հայտնեց Հ.Եղյանը և առաջարկեց դիմորդների համապատասխան ստաժավորման ավարտից հետո՝ ստաժավորման վկայագրեր տրամադրել ոչ թե երեք, այլ երկու տարի ժամկետով:

 

Առաջարկությունը դրվեց  քվեարկության.

 

Կողմ-5

Դեմ-1

Ձեռնպահ-0

 

Որոշվեց.

 

Դիմորդներին, համապատասխան ստաժավորման ավարտից հետո՝ ստաժավորման վկայագրեր տրամադրել երեք տարի ժամկետով:

 

Առաջարկվեց.

 

Հանձանարարել <<Սնանակության Գործերով Կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության գործադիր տնօրեն Ա.Ելինյանին՝

  1. Մինչև 20.03.2017թ. կարգի բերել /snank.am/ կայքը:
  2. Երկամսյա ժամկետում մշակել նոր կանոնադրության նախագիծ՝ ժողովում քննարկելու և ընդունելու նպատակով, քանի որ կանոնադրությունը չի համապատասխանում ներկայիս պահանջներին:
  3. Վերամշակել էթիկայի կանոնակարգը:

 

Առաջարկությունը դրվեց  քվեարկության.

 

Կողմ-6

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

Որոշվեց.

 

Հանձանարարել <<Սնանակության Գործերով Կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության գործադիր տնօրեն Ա.Ելինյանին՝

  1. Մինչև 20.03.2017թ. կարգի բերել /snank.am/ կայքը:
  2. Երկամսյա ժամկետում մշակել նոր կանոնադրության նախագիծ՝ ժողովում քննարկելու և ընդունելու նպատակով, քանի որ կանոնադրությունը չի համապատասխանում ներկայիս պահանջներին:
  3. Վերամշակել էթիկայի կանոնակարգը:

 

 

Խորհրդի նախագահ՝                                                          Ա.Չիտչյան

 

 

Նիստի քարտուղար՝                                                            Լ.Գրիգորյան