Դիտորդ խորհրդի 23.02.2017թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

23.02.2017թ. կայացած <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> Ինքնակարգավորվաող Կազմակերպության դիտորդ խորհրդի նիստի

 

Նիստին մասնակցում էին՝

Խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանը.

Անդամներ՝ Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը, Սուսաննա Ասլանյանը.

Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ:

Օրակարգ

  1. <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու՝ Լևոն Կարապետի Պետրոսյանի, Արման Գրիշայի Տոնոյանի, Արմինե Ալեքսանի Մովսիսյանի, Արտակ Արտուշի Մարտիրոսյանի և Ալբերտ Հակոբի Ասոյանի  դիմումների քննարկում:

Ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, ով ներկայացրեց, որ խնդրանքով իրեն են դիմել Լևոն Կարապետի Պետրոսյանը, Արման Գրիշայի Տոնոյանը, Արմինե Ալեքսանի Մովսիսյանը, Արտակ Արտուշի Մարտիրոսյանը և Ալբերտ Հակոբի Ասոյանը՝ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու համար: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրել է հինգ դիմորդների անձնական գործերը և եկել այն եզրակացության, որ հինգն էլ համապատասխանում են <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու պահանջներին:

Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն հայտնեցին նաև Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը:

Դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի 1-ին հարցը:

Հարցը դրվեց  քվեարկության.

Կողմ-7

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

Որոշվեց.

 

Հաստատել Լևոն Կարապետի Պետրոսյանի, Արման Գրիշայի Տոնոյանի, Արմինե Ալեքսանի Մովսիսյանի, Արտակ Արտուշի Մարտիրոսյանի և Ալբերտ Հակոբի Ասոյանի՝ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու դիմումները:

 

Խորհրդի նախագահ՝                                                          Ա.Չիտչյան

 

 

Նիստի քարտուղար՝                                                            Լ.Գրիգորյան