ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
25.05.2017թ. կայացած <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> Ինքնակարգավորվաող Կազմակերպության դիտորդ խորհրդի նիստի
Նիստին մասնակցում էին՝
Խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանը.
Անդամներ՝ Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը, Սուսաննա Ասլանյանը.
Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ:
Օրակարգ
- <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու՝ Սամվել Թելմանի Մանուկյանի, Տիգրան Վարդանի Կարապետյանի, Սերգեյ Արթուրի Մուրադյանի, Արտակ Աղասիի Արսենյանի, Մարիամ Լևոնի Ղուլյանի, Վաղինակ Արմենակի Էլոյանի, Սոնա Վահագնի Ավագյանի, Մակար Համլետի Եղիազարյանի, Արսեն Վարդգեսի Ասատրյանի և Արման Աշոտի Միքաելյանի դիմումների քննարկում:
Ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, ով ներկայացրեց, որ խնդրանքով իրեն են դիմել Սամվել Թելմանի Մանուկյանը, Տիգրան Վարդանի Կարապետյանը, Սերգեյ Արթուրի Մուրադյանը, Արտակ Աղասիի Արսենյանը, Մարիամ Լևոնի Ղուլյանը, Վաղինակ Արմենակի Էլոյանը, Սոնա Վահագնի Ավագյանը, Մակար Համլետի Եղիազարյանը, Արսեն Վարդգեսի Ասատրյանը և Արման Աշոտի Միքաելյանը՝ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու համար: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրել է տաս դիմորդների անձնական գործերը և եկել այն եզրակացության, որ տասն էլ համապատասխանում են <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու պահանջներին:
Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն հայտնեցին նաև Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը և Խաչատուր Ղահրամանյանը:
Դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի 1-ին հարցը:
Հարցը դրվեց քվեարկության.
Կողմ-7
Դեմ-0
Ձեռնպահ-0
<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը որոշեց.
Հաստատել Սամվել Թելմանի Մանուկյանի, Տիգրան Վարդանի Կարապետյանի, Սերգեյ Արթուրի Մուրադյանի, Արտակ Աղասիի Արսենյանի, Մարիամ Լևոնի Ղուլյանի, Վաղինակ Արմենակի Էլոյանի, Սոնա Վահագնի Ավագյանի, Մակար Համլետի Եղիազարյանի, Արսեն Վարդգեսի Ասատրյանի և Արման Աշոտի Միքաելյանի՝ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու դիմումները:
Խորհրդի նախագահ՝ Ա.Չիտչյան
Նիստի քարտուղար՝ Լ.Գրիգորյան