26.12.2016

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ____

 

26.12.2016թ. կայացած ՙՍնանկության Գործերով Կառավարիչների Կոլեգիա՚

Ինքնակարգավորովող Կազմակերպության դիտորդ խորհրդի նիստի

 

 

Նիստին մասնակցում էին՝

Խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանը. 

Անդամներ՝ Լևոն Պետրոսյանը, Սուսաննա Ասլանյանը,Հովհաննես Եղյանը,Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը. 

Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ:

 

               Օրակարգ

 

1. Այն կառավարիչները, որոնք ներկայացրել են հայտ տվյալ տարածքում գործեր վարելու համար, ապա  2017թ. ընթացքում իրավունք չունեն ընտրել նոր տարածքներ, դուրս գալ նախկինում ընտրած տարածքներից:  Եթե կառավարիչը 2017թ. համար նոր հայտ չի ներկայացրել, ապա հաշվի է առնվելու 2016թ. համար ներկայացված հայտը:

2. Ընդունել աշխատանքի նոր աշխատակցի որպես գործավար:

3. Ստաժավորում անցկացնելու համար ստեղծել ուսումնական կենտրոն, որի աշխատանքների կազմակերպումը հանձնարարել կառավարիչ Արման Սարգսյանին:

Այն քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնում անցնելու ստաժավորում ԻԿԿ-ում, պետք է մասնակցեն 6 ամսյա դասընթացներին, որի համար ԻԿԿ-ին պետք է վճարեն 500.000 ՀՀ դրամ:

4. Այն կառավարիչները, որոնք ունեն նաև փաստաբանի արտոնագիր, չպետք է մասնակցեն սնանկության վարույթներով որպես փաստաբաններ: Վերջիններիս մասնակցությունը կդիտարկվի որպես կառավարչի վարքագծի կոպիտ խախտում:

5. Քննարկել ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ անդամ, սննակության գործով կառավարիչ Սեյրան Հովհաննիսյանի դիմումը:

6. Ամանորյա տոների կապակցությամբ տոնական միջոցառման կազմակերպում:

 

Ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Ա. Չիտչյանը, ով ներկայացրեց խորհուրդի քվորումը և օրակարգի հարցերի քվեարկման կարգը:

Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն ներկայացրեց դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը նշելով, որ ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից ելնելով դատարանը սնանկության վճիռը կայացնելուց հետո, եթե եռօրյա ժամկետում առարկություն չի լինում ժամանակավոր կառավարչի վերաբերյալ, ապա դատավորը ժամանակավոր կառավարչին առանց ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ-ի կողմից վիճակահանության  նշանակում է հիմնական կառավարիչ : Հնարավոր է լինեն դեպքեր, երբ  տվյալ գործով ժամանակավոր կառավարիչը հայտարարագրված չլինի տվյալ տարածքում, այդ իսկ պատճառով նպատակահարմար եմ գտնում, որպեզի  տվյալ դատարանի  գործեր վարելու համար հայտարարագրված սնանկության գործով կառավարիչների ցուցակները ուղարկել  դատարանների` սնանկության գործեր վարող  դատավորներին:

Դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի 1-ին հարցը: 

          Որոշեցին

- Դատարաններ ուղարկել տվյալ դատարանի  գործեր վարելու համար հայտարարագրված սնանկության գործով կառավարիչների ցուցակները

Որոշումը ընդունվեց միաձայն

Օրակարգի 2-րդ հարցի վերաբելյալ դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը աշխատանքների ծանրաբեռնվածությունից ելնելով առաջարկեց ընդունել նոր աշխատող որպես գործավար` ամսական աշխատավարձը սահմանելով 130.000 ՀՀ դրամ:

          Որոշեցին

Ընդունել աշխատանքի նոր աշխատող որպես գործավար:

Որոշումը ընդունվեց միաձայն

Օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ  իր դիրքորոշումն ներկայացրեց դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը նշեց,  որ անհրաժեշտություն է առաջացել ստաժավորում անցկացնելու համար ստեղծել ուսումնական կենտրոն: Դասընթացների տևողությունը սահմանել  6 ամիս,  ուսման վարձավճար սահմանելով 500.000 ՀՀ դրամ: 

Որոշեցին

Ստեղծել ուսումնական կենտրոն: Ուսումնական կենտրոնի աշխատանքների կազմակերպումը հանձնարարել կառավարիչ Արման Սարգսյանին, վարձատրության չափ սահմանել  ուսման վարձերից առաջացած գումարի 30 տոկոսի չափով:

Դասընթացների տևողությունը սահմանել  6 ամիս,  ուսման վարձավճար սահմանելով 500.000 ՀՀ դրամ:

Որոշումը ընդունվեց միաձայն

Օրակարգի 4-րդ հարցի վերաբերյալ դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը նշեց, որ այն կառավարիչները, ովքեր ունեն նաև փաստաբանի արտոնագիր, չպետք է մասնակցեն սնանկության վարույթներով որպես փաստաբաններ: Նշված հարցի վերաբերյալ կարծիքներ հայտնեցին դիտորդ խորհրդի բոլոր անդամները և եկան այն եզրակացության, որ նշված հարցը պետք է իրավական տեսակետից ենթարկել լրացուցիչ հետազոտման, այնուհետև ներկայացնել խորհրդի քննարկմանը:

Օրակարգի 5-րդ հարցի վերաբերյալ դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը ներկայացրեց, որ ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ-ի անդամ Սեյրան Հովհաննիսյանը դիմել է 

 

կազմակերպությանը և  խնդրել, որ ելնելով առողջական վիճակից ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ-ում դադարեցնել իր անդամությունը:  

Որոշեցին

Դադարեցնել սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հովհաննիսյանի անդամությունը ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ :

Որոշումը ընդունվեց միաձայն

Օրակարգի 6-րդ հարցի վերաբերյալ դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը նշեց, որ նպատակահարմար է գտնում ամանորյա տոների կապակացությամբ ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ-ի միջոցների հաշվին կազմակերպել տոնական միջոցառում հրավիրելով բոլոր սնանկության գործով կառավարիչներին և աշխատակազմին:

Որոշեցին

ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ-ի միջոցների հաշվին կազմակերպել տոնական միջոցառում:

Որոշումը ընդունվեց միաձայն:

 

 

 

Դիտորդ խորհրդի նախագահ՝                                           Ա.ՉԻՏՉՅԱՆ

 

Քարտուղարությամբ՝                                                         Գ.ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 

 

 

26 դեկտեմբերի 2016թ.