ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ 29.03.2017թ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

29.03.2017թ. կայացած <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> Ինքնակարգավորվաող Կազմակերպության դիտորդ խորհրդի նիստի

 

Նիստին մասնակցում էին՝

Խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանը.

Անդամներ՝ Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը, Վահագն Ավագյանը, Խաչատուր Ղահրամանյանը, Սուսաննա Ասլանյանը.

Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ:

 

Օրակարգ

  1. <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու՝ Արամ Խաչատրյանի դիմումի քննարկում:

Ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, ով ներկայացրեց, որ խնդրանքով իրեն է դիմել Արամ Խաչատրյանը՝ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու համար: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրել է  դիմորդի անձնական գործը և եկել այն եզրակացության, որ նա համապատասխանում է <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու պահանջներին:

Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն հայտնեցին նաև Լևոն Պետրոսյանը, Հովհաննես Եղյանը, Գևորգ Ավագյանը և Խաչատուր Ղահրամանյանը:

Դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը, առաջարկեց դիտորդ խորհրդի անդամներին քվեարկության դնել օրակարգի 1-ին հարցը:

Հարցը դրվեց  քվեարկության.

Կողմ-7

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը որոշեց.

 

Հաստատել Արամ Խաչատրյանի՝ <<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպությանը անդամագրվելու դիմումը:

 

 

Խորհրդի նախագահ՝                                                          Ա.Չիտչյան

 

 

Նիստի քարտուղար՝                                                            Լ.Գրիգորյան