ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է՝
«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Դիտորդ խորհրդի
2017թ.ապրիլի 11-ի արձանագրությամբ
«ՍԳԿԿ» ԻԿԿ Դիտորդ խորհրդի նախագահ Ա. Չիտչյան
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝
27.05.2017թ. թիվ 1 որոշմամբ
«ՍԳԿԿ» ԻԿԿ Դիտորդ խորհրդի նախագահ Ա. Չիտչյան
|
|
|
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետություն
քաղաք Երևան
2017թ.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1.«Կազմակերպությանն անդամակցության կարգը» (այսուհետ նաև՝ Կարգ) ՀՀ օրենսդրությանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքին, կազմակերպության կանոնադրությանը և ներքին իրավական փաստաթղթերին համապատասխան, սահմանում է «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպությանը (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) անդամագրվելու, կամավոր կամ պարտադիր կերպով անդամակցությունը դադարեցնելու ընթացակարգերը, ժամկետները և պայմանները:
1.2.Սույն Կարգում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն Դիտորդ խորհրդի որոշումների համաձայն:
1.3.Սույն Կարգը ուժի մեջ է մտնում Դիտորդ խորհրդի կողմից ընդունման պահից:
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.1.Կազմակերպությանն անդամակցել կարող են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր պարտավորվում են կատարել Կազմակերպության կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով, կարգերով և կանոններով սահմանված պահանջները, պատրաստ են իրենց մասնագիտական, գործարար ունակությունները դրսևորել սնանկության վարույթները պատշաճ իրականացնելու նպատակով և բարեխղճորեն վճարել մուտքի, անդամակցության և Կազմակերպության կողմից սահմանված այլ վճարները:
2.2.Կազմակերպությանը կարող են անդամակցել այն թեկնածուները, ովքեր համապատասխանում են հետևյալ պահանջներին՝
- ունեն բարձրագույն կրթություն,
- ունեն պետական լիազոր մարմնի կողմից տրված որակավորման վկայական,
- անդամակցության դիմում ներկայացնելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել են համապատասխան ստաժավորում սնանկության գործով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում,
- ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր,
- ներկայացրել են տեղեկանք դատվածության վերաբերյալ,
- կատարել են համապատասխան վճարները, որոնք նախատեսված են գործող օրենսդրությամբ և Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով,
- անդամակցության գրավոր դիմում են ներկայացրել՝ կցելով օրենքով և սույն Կարգի թիվ 1 Հավելվածով նախատեսված բոլոր փաստաթղթերը,
- անդամակցության դիմում ներկայացնելիս դիմորդները հայտնում են իրենց համաձայնությունը՝ Կազմակերպության կանոնադրության, գործող կանոնների և կարգերի վերաբերյալ,
- կատարել են այլ պահանջներ, որոնք սահմանված են Կազմակերպության ներքին փաստաթղթերով:
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3.1.Կազմակերպությունը իրավունք ունի ընդունել նոր անդամներ, անդամակցության հիմքը հանդիսանում է գրավոր դիմումը:
3.2.Կազմակերպությանն անդամակցելու համար կառավարչի թեկնածուն պետք է Կազմակերպության կանոնադրությամբ և սույն Կարգով սահմանված ձևով գրավոր դիմում ներկայացնի Դիտորդ խորհրդի նախագահին, որին պետք է կցված լինեն սույն Կարգի 3.3. կետով նախատեսված փաստաթղթերը:
3.3. Դիմումին կցվում են՝
- անձնագրի պատճենը,
- բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը,
- պետական լիազոր մարմնի կողմից տրված որակավորման վկայականի պատճենը,
- տեղեկանք որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ,
- տեղեկանք դատվածության վերաբերյալ,
- անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար սահմանված կարգով տրված վկայականի պատճենը (առկայության դեպքում) ,
- անդամակցության մուտքի վճարի վճարման անդորրագրի պատճենը,
- 3х4 չափի երեք գունավոր լուսանկար,
3.4.Անդամակցության դիմումին կցվում են նախատեսված փաստաթղթերի բնօրինակները և պատճենները:
3.5.Կազմակերպության աշխատակազմի համապատասխան աշխատակիցները ստուգում են ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և տեղեկատվության հավաստիությունը, դրանց համապատասխանությունը առաջադրվող պահանջներին, որից հետո փաստաթղթերի բնօրինակները հետ են վերադարձվում թեկնածուին:
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կատարվում է դիմումի գրանցումը:
3.6.Այնպիսի դեպքերում, երբ Կազմակերպությանն անդամակցելու համար կառավարչի թեկնածուն չի ներկայացնում սույն Կարգի 3.3 կետով նախատեսված փաստաթղթերը կամ տրամադրում է ոչ հավաստի տեղեկություններ, Կազմակերպության Դիտորդ խորհուրդը մերժում է անդամակցության դիմումը:
3.7.Կառավարչի թեկնածուի կողմից համապատասխան կարգով անդամակցության դիմումի ներկայացումից հետո Դիտորդ խորհուրդը եռօրյա ժամկետում քննարկելով դիմումները, կայացնում է կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝
- թեկնածուին Կազմակերպություն ընդունելու մասին, եթե անդամակցության դիմումը համապատասխանում է Կազմակերպության կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով սամանված պահանջներին,
- թեկնածուի անդամակցությունը մերժելու մասին, եթե անդամակցության դիմումը չի համապատասխանում Կազմակերպության կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով սամանված պահանջներին:
3.8.Դիտորդ խորհրդի որոշումը ուժի մեջ է մտնում դրա կայացման պահից:
3.9.Կազմակերպությանն անդամակցելու համար սահմանված մուտքի վճարի վճարումը կարող է կատարվել ինչպես կանխիկ, այնպես էլ Կազմակերպության հաշվեհամարին բանկային փոխանցում կատարելու միջոցով:
3.10.Սնանկության գործով կառավարչի թեկնածուի անդամակցության դիմումը մերժելու դեպքում նրա կողմից վճարված մուտքի վճարը վերադարձվում է:
3.11.Դիտորդ խորհրդի կողմից անդամակցության որոշումը կայացնելուց երեք օր հետո սնանկության գործով կառավարչի տվյալները մուտքագրվում են Կազմակերպության միասնական գրանցամատյանում:
3.12.Թեկնածուի անդամակցությունը մերժելու վերաբերյալ որոշումը տաս աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմող անձին և կարող է բողոքարկվել դատական կարգով:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
4.1.Սնանկության գործով կառավարիչը իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմում ներկայացնել Կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ:
4.2.Անդամակցության դադարեցումը կատարվում է հետևյալ ընթացակարգով.
4.2.1.Սնանկության գործով կառավարիչը իր հայեցողությամբ անդամակցությունից հրաժարվելու դեպքում դիմում է ներկայացնում Կազմակերպության Դիտորդ խորհրդի նախագահին:
4.2.2.Սնանկության գործով կառավարչի դիմումը գրանցվում է Գործադիր տնօրենի կողմից և հաջորդ օրը կառավարչին ներկայացվում է շրջիկ թերթի ձևաթուղթը, որի ձևը նախատեսված է սույն Կարգի թիվ 2 Հավելվածով:
4.2.3.Կազմակերպության մասնագիտացված մարմինների կողմից ստուգվում են սնանկության գործով կառավարչի ընթացիկ գործունեությունը:
4.3.Դիտորդ խորհրդի կողմից չի քննարկվում անդամակցության դադարեցման դիմումը հետևյալ դեպքերում՝
- դատարանում քննվում է սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն,
- սնանկության գործով կառավարչի նկատմամբ իրականացվում են վերահսկողական բնույթի գործառույթներ և /կամ/ նրա նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ,
- սնանկության գործով կառավարիչը մինչև անդամակցության դադարեցման դիմումի ներկայացման օրը չի կատարել Կազմակերպության կողմից սահմանված անդամավճարի և այլ վճարների կատարումը,
- ցանկացած այլ դեպքերում, որոնք նախատեսված են Կազմակերպության կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով:
4.4.Դիտորդ Խորհուրդը անդամակցության դադարեցման որոշում կայացնում է միայն վերահսկողական բնույթի գործառույթների, և /կամ/ սնանկության գործով կառավարչի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ավարտից հետո:
4.5.Սնանկության գործով կառավարչի անդամակցությունից հրաժարվելու դիմումին պետք է կցվի Կազմակերպության համապատասխան մասնագիտացված մարմինների ղեկավարների կողմից ստորագրված շրջիկ թերթը:
4.6.Սույն Կարգի 4.3. կետում նշված հիմքերի բացակայության դեպքում անդամակցության դադարեցման դիմումը պետք է քննարկվի Դիտորդ խորհրդի կողմից յոթ օրվա ընթացքում: Դիմումի քննարկման յոթ օրյա ժամկետը կարող է երկարացվել՝ կապված ընթացիկ վերահսկողական բնույթի գործառույթների և կարգապահական վարույթների հետ:
4.7.Կազմակերպության անդամի կողմից անդամակցությունից հրաժարվելու դիմումը խոչընդոտ չէ, որպեսզի անդամը հեռացվի Կազմակերպությունից իր կողմից թույլ տրված խախտումների հիմքով:
4.8.Կառավարչի դիմումի հիման վրա անդամակցության դադարեցման վերաբերյալ Դիտորդ խորհրդի կողմից որոշման կայացման հաջորդ օրը Դիտորդ խորհրդի նախագահը համապատասխան գրություն է ուղարկում սնանկության գործեր քննող դատարաններին՝ իրազեկելով սնանկության գործերով կառավարչի իրավասությունների դադարեցման վերաբերյալ:
4.9.Կազմակերպության անդամի անդամակցության դադարեցման դեպքում նրա կողմից կատարված մուտքի և այլ վճարները վերադարձման ենթական չեն:
5. ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ
5.1.Կազմակերպության Դիտորդ խորհուրդը իրավասու է որոշում կայացնել Կազմակերպության անդամի անդամակցության դադարեցման վերաբերյալ, եթե վերջինս թույլ է տվել ՀՀ օրենսդրության, Կազմակերպության կանոնադրության, կարգերի մեկ կոպիտ խախտում, պարբերական խախտումներ կամ թերի է կատարել իր պարտավորությունները, խախտել է իր պարտավորությունները Կազմակերպության հանդեպ և իր գործողություններով կամ անգործությամբ խոչընդոտել է Կազմակերպության գործունեությանը:
5.2.Դիտորդ խորհուրդը կարող է որոշում կայացնել իր անդամի անդամակցության դադարեցման վերաբերյալ հետևյալ դեպքերում՝
- կառավարիչը դիմել է այդ մասին,
- լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը), բացառությամբ սույն կանոնադրության 4.14. կետով նախատեսված դեպքերի,
- իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է սնանկության գործով կառավարչի գործունեության հետ անհամատեղելի այլ աշխատանքի,
- ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան վեց ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի,
- դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,
- օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ մեղադրական դատավճիռը, որով անձը դատապարտվել է ազատությունից զրկելու հետ կապված պատժի, կամ նա դատվածություն ունի պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար,
- դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել պարտապանի ֆինանսական առողջացմամբ,
- կառավարիչը թույլ է տվել կառավարչի` օրենքով սահմանված պարտականությունների կոպիտ կամ պարբերական խախտումներ: Կոպիտ է համարվում այն խախտումը, որն անհամատեղելի է կառավարչի վարքագծի կանոնների հետ: Պարբերական է այն խախտումը, որը առանձին վերցրած, թեև կոպիտ խախտում չի համարվում, սակայն իր պարբերականությամբ անհամատեղելի է կառավարչի վարքագծի կանոնների հետ:
5.3.Եթե կառավարիչը սնանկության գործով կառավարչի որակավորում ստացել է օրենքի պահանջների խախտմամբ, ապա կառավարչի լիազորությունները դադարեցվում են ՀՀ արդարադատության նախարարի որոշմամբ` «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի Դիտորդ խորհրդի եզրակացության հիման վրա: Որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով որոշումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում:
5.4.Լիազորությունները դադարեցված կառավարիչը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր մոտ պահպանվող` ընթացիկ սնանկության գործերով փաստաթղթերը և նյութերը հանձնել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազորված անձին:
5.5.Սնանկության գործերով կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի Դիտորդ խորհուրդը, հիմք ընդունելով կառավարչի` իր պարտականությունների կատարման ունակությունները և կարողությունները, կարող է որոշել թույլատրել կառավարչին մինչև հինգ տարի ժամկետով շարունակել զբաղվել սնանկության գործերով կառավարչի գործունեությամբ:
5.6.Եթե կառավարիչը պատշաճ ծանուցված է եղել և չի մասնակցում Դիտորդ խորհրդի նիստին, որտեղ քննարկվում է նրա անդամակցության դադարեցման հարցը, ապա դա արգելք չէ, որպեսզի վերջինիս նկատմամբ կայացվի անդամակցության դադարեցման վերջնական որոշում:
5.7.Մնացած բոլոր դեպքերում Կազմակերպության անդամին անդամությունից զրկելը Ընդհանուր ժողավի բացառիկ իրավասությունն է:
5.8.Սնանկության գործով կառավարչի անդամակցության դադարեցման որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
5.9.Սնանկության գործով կառավարչին Կազմակերպությունից հեռացնելու կամ մահվան դեպքում Դիտորդ խորհրդի որոշման կայացման հաջորդ օրը Դիտորդ խորհրդի նախագահը համապատասխան գրություն է ուղարկում սնանկության գործեր քննող դատարաններին՝ իրազեկելով սնանկության գործերով կառավարչի իրավասությունների դադարեցման վերաբերյալ:
5.10.Կազմակերպության անդամին Կազմակերպությունից հեռացնելու դեպքում նրա կողմից կատարված մուտքի և այլ վճարները վերադարձման ենթական չեն:
6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6.1.Սնանկության գործերով կառավարչի և Կազմակերպության միջև ծագած խնդիրները և տարաձայնությունները ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա»
Ինքնակարգավորվող կազմակերպության
Ընդհանուր ժողովի
---.04.2017թ. թիվ ---- որոշման
«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա»
Ինքնակարգավորվող կազմակերպության
Դիտորդ խորհրդի նախագահին
______________________________________________________
անուն, ազգանուն, հայրանուն
Անհատ ձեռնարկատիրոջ վկայական ____________________
Բնակության հասցե _____________________________________
Հեռախոսահամար(ներ)__________________________________
Էլեկտրոնային հասցե ___________________________________
ԴԻՄՈՒՄ
(«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա»
Ինքնակարգավորվող կազմակերպության անդամ դառնալու մասին)
Հարգելի ______________________________
հաշվի առնելով այն հանգամանքը, որ 20______ թ. _______________________ _____ ին
որակավորման հանձնաժողովի կողմից ստացել եմ թիվ ________________________ վկայագիր,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ՝
|
դատարանի վճռով չեմ ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
|
|
չեմ դատապարտվել դիտավորությամբ կատարված հանցագործության համար,
|
|
դատապարտվել եմ դիտավորությամբ կատարված հանցագործության համար և իմ դատվածությունը մարված է (հանված է) |
ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՄ՝
«ՍԳԿԿ» ԻԿԿ-ի կանոնադրության, Կառավարչի վարքագծի կանոնագրքի, Կազմակերպությանն անդամակցության կարգի, Անդամավճարների, մուտքի և այլ վճարների չափերի ու վճարման վերաբերյալ կարգի, Կարգապահական հանձնաժողովի գործունեության և սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգի դրույթներին և խնդրում եմ դրանք կիրառել իմ նկատմամբ:
Խնդրում եմ
ինձ անդամագրել Հայաստանի Հանրապետության «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության կազմում:
Կից ներկայացվում է՝
- անձնագրի պատճենը,
- բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը,
- պետական լիազոր մարմնի կողմից տրված որակավորման վկայականի պատճենը,
- որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ զբաղեցնելու կամ համապատասխան ստաժավորման վերաբերյալ տեղեկանք,
- անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար սահմանված կարգով տրված վկայականի պատճենը (առկայության դեպքում),
- տեղեկանք դատվածության վերաբերյալ
- անդամակցության մուտքի վճարի վճարման անդորրագրի պատճենը
- 3х4 չափի երեք գունավոր լուսանկար:
«___»_____________20____թ. / _______________ /_____________________/
ստորագրություն անուն, ազգանուն, հայրանուն
ՀԱՎԵԼՎԱԾ 2
«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա»
Ինքնակարգավորվող կազմակերպության
Ընդհանուր ժողովի
---.04.2017թ. թիվ ---- որոշման
ՇՐՋԻԿ ԹԵՐԹԻԿ
«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա»
Ինքնակարգավորվող կազմակերպության անդամակցության դադարեցման վերաբերյալ
___________________________________________________
Սնանկության գործով կառավարչի անուն, ազգանուն, հայրանուն
№ |
պաշտոն |
անուն, ազգանուն |
ամսաթիվ |
ստորագրություն |
1. |
Դիտորդ խորհրդի նախագահ |
|
|
|
2. |
Գործադիր տնօրեն |
|
|
|
3. |
Կարգապահական հանձնաժողովի նախագահ |
|
|
|
4. |
Վերահսկիչ ծառայության ղեկավար |
|
|
|
5. |
հաշվապահ |
|
|
|