ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է՝
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է՝
«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Դիտորդ խորհրդի
2017թ. ապրիլի 11-ի արձանագրությամբ
«ՍԳԿԿ» ԻԿԿ Դիտորդ խորհրդի նախագահ Ա. Չիտչյան
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝
«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Ընդհանուր ժողովի
2017թ. մսյիսի 27-ի. թիվ 1 որոշմամբ
«ՍԳԿԿ» ԻԿԿ Դիտորդ խորհրդի նախագահ Ա. Չիտչյան
|
|
|
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ
Հայաստանի Հանրապետություն
քաղաք Երևան
2017թ.
ՆԱԽԱԲԱՆ
«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) Վարքագծի կանոնագիրքը (այսուհետ նաև՝ Կանոնագիրք) մշակված և կազմված է ՀՀ օրենսդրության, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, կազմակերպության Կանոնադրության և ներքին իրավական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Վարքագծի կանոնագիրքը նպատակ ունի ապահովել Կազմակերպության անդամների ընդհանուր շահերը, կարգավորել Կազմակերպության և դրա անդամների փոխհարաբերությունները, ինչպես նաև Կազմակերպության անդամների և սնանկության վարույթի կողմ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհարաբերությունները: Կազմակերպության բոլոր անդամները իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են առաջնորդվել սույն Կանոնագրքով և պահպանել սահմանված բոլոր կանոնները:
1. Ընդհանուր դրույթներ
1.1.Սնանկության գործով կառավարիչը իր գործունեությունն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի կանոնադրությամբ, սույն Կանոնագրքի կանոններով և Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով, ինչպես նաև կատարել ղեկավար մարմինների կողմից կայացված որոշումների պահանջները: Սնանկության գործով կառավարչի մասնագիտական գործունեությունը սնանկության վարույթների իրականացումն է, որի գործառույթները սահմանված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով: Կառավարիչը իր լիազորությունները իրականացնում է դատարանի կողմից կայացված համապատասխան որոշումների հիման վրա:
1.2.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է լինել «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի անդամ:
1.3.Սնանկության գործով կառավարչի գործունեությունն իրականացվում է անկախության, օբյեկտիվության, բարեխղճության և ողջամտության սկզբունքների հիման վրա: Իրենց լիազորություններն իրականացնելիս սնանկության գործով կառավարիչները անկախ են և ղեկավարվում են օրենքով, մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:
1.4.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է կատարել ՀՀ օրենսդրությամբ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կառավարչին առաջադրվող բոլոր պահանջները:
1.5.Սնանկության գործով կառավարիչը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացնում է պարտապանի շահերը:
1.6.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է օբյեկտիվորեն գնահատել է ստեղծված իրավիճակները և իրական փաստերը, թույլ չտալ, որպեսզի կողմնակալությունը կամ որևէ կողմնակի ճնշում ազդեն իր կողմից կայացված եզրակացությունների, որոշումների կամ գործողությունների վրա:
1.7.Սնանկության գործով կառավարիչը մասնակցելով սնանկության վարույթին, աջակցում է արդարադատության իրականացմանը, կազմում է եզրակացություններ, ընդունում է որոշումներ, իր գործողություններն իրականացնում է միայն պատշաճ տեղեկատվության ապահովման միջոցով:
1.8.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է իր գործառույթները իրականացնել բարեխղճորեն և արդյունավետ:
1.9.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է կողմերին պարզաբանել սնանկության գործընթացի բնույթը և էությունը, ինչպես նաև ապահովել հարգալից և անկողմնակալ վերաբերմունք պարտապանի և պարտատերերի նկատմամբ:
1.10.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր գործառույթները կատարելու և ողջամիտ ժամկետում սնանկության վարույթն ավարտելու համար:
1.11.Սնանկության գործով կառավարիչը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները պարտապանի վնասներ կրելու ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով:
1.12.Սնանկության գործով կառավարիչը պետք է ունենա համապատասխան գիտելիքներ ու տիրապետի սնանկության վարույթի մասնագիտական հմտություններին, մշտապես հետևի օրենսդրական փոփոխություններին և իր մասնագիտական որակավորման բարելավմանը:
1.13.Սնանկության գործով կառավարիչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է անձամբ կատարել իր գործառույթները, դրանք չեն կարող փոխանցվել այլ անձանց:
1.14.Սնանկության վարույթն իրականացնելիս սնանկության գործով կառավարիչը իրավասու չէ համատեղել իր մասնագիտական գործունեությունը այլ գործունեության հետ, որը կարող է ազդել նրա կողմից կայացվող որոշումների անկախության և օբյեկտիվության վրա:
1.15.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է պահպանել ինչպես պարտապանի, այնպես էլ սնանկության վարույթի գաղտնիությունը: Կառավարիչը պարտավոր է պահպանել նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այնպիսի տեղեկատվության գաղտնիությունը, որն իրեն հայտնի է դարձել իր գործառույթներն իրականացնելիս:
1.16.Կազմակերպության աշխատանքները արդյունավետ դարձնելու նպատակով կառավարիչը պարտավոր է ժամանակին իրականացնել Կազմակերպության կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով հաստատված վճարները:
1.17.Սնանկության գործով կառավարչի վարձատրության կարգը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:
1.18.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ապահովել պարտատերերի ժողովի պատշաճ կազմակերպումը և անցկացումը:
1.19.Սնանկության գործով կառավարիչը չի կարող անձամբ ձեռք բերել պարտապանի գույքը և պարտապանի հանդեպ ունեցած պահանջի իրավունքը:
1.20.Սնանկության գործով կառավարիչը չի կարող անձնական նպատակներով օգտագործել կազմակերպության ֆինանսական, նյութատեխնիկական և տեղեկատվական միջոցները, ինչպես նաև ծառայողական գաղտնիքը:
1.21.Իր գործառույթները իրականացնելիս սնանկության գործով կառավարիչը պարտավոր է պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգը, պատշաճ կերպով հարկային մարմիններին ներկայացնել համապատասխան հաշվետվություններ, ինչպես նաև կազմակերպել իր իրականացրած սնանկության վարույթների փաստաթղթերի արխիվացումը:
1.22.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելու պարտապանի գույքի պահպանությունը:
1.23.Եթե պարտապանի գույքի պահպանումը պատշաճ չի կատարվում, սնանկության գործով կառավարիչը պարտավոր է միջնորդություն ներկայացնել դատարան՝ կիրառելու գույքի պահպանման լրացուցիչ միջոցներ:
1.24.Պարտապանի գույքային դրության ուսումնասիրման համար սնանկության գործով կառավարիչը պարտավոր է օգտագործել գույքագրման արդյունքում ձեռք բերված ֆինանսական տվյալները:
1.25.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ձեռնարկել միջոցներ՝ պարտապանին պատկանող, սակայն երրորդ անձանց տիրապետության տակ գտնվող գույքը վերադարձնելու ուղղությամբ: Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է իրականացնել հետևյալ գործառույթները՝
• պարտապանի գույքային դրությունը պարզելու և տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ կատարել համապատասխան մարմիններին,
• հաշվապահական հաշվետվությունների ստուգման և գույքագրման արդյունքում տարաձայնությունների հայտնաբերման դեպքերում բացահայտել անհամապատասխանության պատճառները, ձեռնարկել միջոցներ գույքի վերադարձման ուղղությամբ,
• անհրաժեշտության դեպքում վերականգնել անշարժ գույքի փաստաթղթերը և իրականացնել այդ գույքի պետական գրանցում,
• սահմանված կարգով հայց ներկայացնել ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու և վնասների հատուցման պահանջով:
1.26.Պարտապանի սնանկության վարույթը իրականացնելիս սնանկության գործով կառավարիչը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ստուգել սնանկության պատճառների, այդ թվում՝ կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայությունը:
1.27.Պարտապանի կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության հայտնաբերման դեպքում սնանկության գործով կառավարիչը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
1.28.Սնանկության գործով կառավարիչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է դատարաններ՝ պարտապանի մասնակցությամբ կատարված գործարքները անվավեր կամ առոչինչ ճանաչելու պահանջով, եթե դրանք կատարվել են ՀՀ օրենսդրության և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ:
1.29.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ իրականացնել դեբիտորական պարտքերի հավաքագրմանման, ինչպես նաև պարտապանի գույքի հայտնաբերման և վաճառելու ուղղությամբ:
1.30.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել տեղեկություններ դատարանի կողմից կայացված որոշումների և իր կողմից կազմակերպված աճուրդների վերաբերյալ:
1.31.Սնանկության գործով կառավարիչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է հրավիրել պարտատերերի ժողով և նախագահել այն:
1.32.Սնանկության գործով կառավարիչը սնանկության վարույթն իրականացնելիս պարտավոր է կատարել պարտապանի ֆինանսական վիճակի և սնանկության պատճառների վերլուծություն:
1.33.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել հարկային վճարումները, բարեխղճորեն կատարել պետական հաստատությունների պահանջներով սահմանված պարտադիր վճարները:
1.34.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է չմիջամտել կազմակերպության մեկ այլ անդամի կողմից իրականացվող սնանկության վարույթին, հանդես գալ որպես պարտապանի կամ պարտատիրոջ ներկայացուցիչ:
1.35.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է նպաստել «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի և կառավարիչների նկատմամբ վստահության ձևավորմանը:
2. Սնանկության գործով կառավարչի և սնանկության վարույթի մասնակիցների փոխհարաբերությունները
2.1.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է խուսափել այնպիսի գործողությունների իրականացումից, որոնք խախտում են սնանկության վարույթի մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը:
2.2.Սնանկության գործով կառավարիչը ՀՀ օրենսդրությամբ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտավոր է ապահովել պարտատերերի ժողովի անցկացումը և դրանում հնարավորինս շատ պարտատերերի մասնակցությունը: Կառավարիչը պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցում է ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին և պարտապանին:
2.3.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական` www.azdarar.am կայքում հրապարակել տեղեկատվություն պարտապանի սնանկության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկություններ:
2.4.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սնանկության վարույթի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները փակցնել դատարանի շենքում, հատուկ հատկացված տեղում:
2.5.Սնանկության գործով կառավարիչը իրավունք չունի խոչընդոտել պարտապանի բնականոն գործունեությանը մինչև լուծարային գործընթացի սկսելը, սակայն նշված ժամանակահատվածում պարտապանը իր գործունեությունը իրականացնում է բացառապես կառավարչի հսկողությամբ:
2.6.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ձեռնարկել միջոցներ՝ պարտապանի գույքի պահպանությունը ապահովելու, այլ անձանց տիրապետության տակ գտնվող գույքը հայտնաբերելու և վերադարձնելու ուղղությամբ:
3.Պարտապանի գույքը վաճառելու կառավարչի իրավունքը
3.1.Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո, մինչև վերջինիս վերաբերյալ դատարանի կողմից լուծարելու մասին որոշում կայացնելը, պարտապանը գործում է սնանկության գործով կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Կառավարիչը պետք է արգելի պարտապանի կողմից գույքի ինքնուրույն տնօրինումը կամ ցանկացած գույքային պարտավորություն առաջացնող գործողություն:
3.2.Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը՝ վերջինիս լուծարման մասին դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո իրականացնում է սնանկության գործով կառավարիչը:
3.3.Պարտապանի լուծարման մասին դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո՝ կառավարչի կողմից պարտապանին պատկանող գույքը ներկայացվում է անկախ փորձագետին՝ գնահատման նպատակով և օտարվում «Սնանկության մասին» ՀՀ ճրենքով սահմանված կարգով:
3.4.Պարտապանի գույքի վաճառքը կազմակերպելու համար սնանկության գործով կառավարիչը ապահովում է իր կողմից իրականացված գործարքների հրապարակայնությունն ու մատչելիությունը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակում է համապատասխան տեղեկություններ կայացվելիք աճուրդների վայրի, ժամանակի և իրականացման կարգի մասին:
3.5.Կառավարչի կողմից պարտապանին պատկանող գույքը կարող է օտարվել նաև ուղղակի գործարքի միջոցով՝ դատարանի համապատասխան որոշման հիման վրա, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
4. Սնանկության գործով կառավարչի և այլ մասնագիտացված կազմակերպությունների մասնագետների փոխհարաբերությունները
4.1.Սնանկության գործով կառավարիչը իր գործառույթների պատշաճ կատարումը ապահովելու նպատակով կարող է ներգրավել համապատասխան մասնագետների կամ մասնագիտացված կազմակերպությունների, ինչպես նաև այլ աշխատակիցների, նրանց հետ կնքել օրենսդրության պահանջներին համապատասխան պայմանագրեր և վարձատրել պարտապանի հաշվին:
5. Սնանկության գործով կառավարչի գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
5.1.Սնանկության գործով կառավարիչը պարտավորվում է Կազմակերպությանը ներկայացնել ընթացիկ հաշվետվություններ իր վարույթների և գործունեության վերաբերյալ:
5.2.Կազմակերպությանը տրամադրել տեղեկատվություն իրականացված յուրաքանչյուր աճուրդային վաճառքի վերաբերյալ:
5.3.Կազմակերպությանը տրամադրել տեղեկատվություն իրականացված աճուրդ վաճառքի արդյունքում գոյացած գումարների բաշխման վերաբերյալ:
6. Սնանկության գործով կառավարչի նշանակումը և նրա կողմից սնանկության վարույթի իրականացումը
6.1.Սնանկության գործով կառավարիչը չպետք է ստանձնի սնանկության վարույթի կատարումը, եթե նրա մոտ առկա են կասկածներ իր մասնագիտական որակավորման վերաբերյալ և բացակայում է տվյալ գործով իր գործառույթները հաջողությամբ իրականացնելու և սնանկության վարույթը ավարտելու վստահությունը:
6.2.Սնանկության գործով կառավարիչը չպետք է ներկայացնի իր թեկնածությունը և ստանձնի որևէ սնանկության վարույթի իրականացումը, եթե նրա մոտ առկա են իր անաչառության և անկողմնակալության վերաբերյալ հիմնավորված կասկածներ:
6.3.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է Կազմակերպությանը հայտնել այնպիսի փաստերի վերաբերյալ, որոնք կարող են ազդել իր անկողմնակալության վրա: Այդպիսիք են՝
• սնանկության վարույթի մասնակիցների հետ ազգակցական կապերը,
• սնանկության վարույթի ընթացքում պարտապանի նկատմամբ վերահսկողություն իրականացնող և այլ շահագրգիռ անձանց հետ հարաբերությունները,
• սնանկության վարույթի մասնակիցների հետ գործարար կապերի առկայությունը,
• պարտապանի նկատմամբ վերջին երեք տարվա ընթացքում ղեկավարման աշխատանքների կատարումը կամ որևէ վճարովի աշխատանքների իրականացումը,
• շահագրգռվածության այլ հիմքերը:Սույն հանգամանքների առկայության դեպքում սնանկության գործով կառավարիչը պարտավոր է հայտնել նաև այնպիսի դեպքերում, երբ դրանք ի հայտ են եկել ինչպես իր նշանակման, այնպես էլ գործառույթները իրականացնելու ընթացքում:
7.Կազմակերպության և սնանկության գործով կառավարչի փոխհարաբերությունները
7.1.Կազմակերպությունն ապահովում է սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացված հաշվետվության և այլ տեղեկատվության գաղտնիությունը, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանված են ՀՀ օրենսդրությամբ:
7.2.Սնանկության գործով կառավարիչը անհապաղ և պատշաճ կերպով իրազեկում է Կազմակերպության համապատասխան մարմիններին սնանկության վարույթն իրականացնելու ժամանակ իր իրավունքների և օրինական շահերի խախտումների վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում ներկայացնում է այդ հանգամանքները հաստատող փաստաթղթեր:
7.3.Սնանկության գործով կառավարիչը Կազմակերպության համապատասխան մարմիններին տրամադրում է ճշգրիտ և անհրաժեշտ տեղեկատվություն իր կարգավիճակի փոփոխությունների վերաբերյալ:Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է Կազմակերպության մարմիններին իրազեկել այնպիսի հանգամանքների վերաբերյալ, որոնց հետևանքով վերջինս կարող է չհամապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված սնանկության գործով կառավարչին առաջադրվող պահանջներին: Կառավարիչը իր գործառույթները չի կարող իրականացնել կամ պարտավոր է դրանք դադարեցնել, եթե
• օրինական ուժի մեջ է մտել կառավարչի նկատմամբ մեղադրական դատավճիռը, որով վերջինս դատապարտվել է ազատությունից զրկելու հետ կապված պատժի, կամ դատվածություն ունի պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար,
• «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով հանդիսանում է փոխկապակցված անձ պարտատերերի կամ պարտապանի նկատմամբ,
• օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացրել իրեն սնանկ ճանաչելու վերաբերյալ,
• դատարանի վճռով ճանաչվել է սնանկ,
• սնանկության գործով կառավարիչը որակազրկվել է կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով զրկվել է որոշակի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու և իրավաբանական անձանց կառավարում իրականացնելու իրավունքից:
7.4.Սնանկության գործով կառավարիչները պարտավոր են նպաստել Կազմակերպության գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը:
7.5.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր և Կազմակերպության հեղինակության բարձրացման ուղղությամբ, չիրականացնել որևէ գործունեություն, որը վնաս կպատճառի Կազմակերպության կամ նրա անդամների գործարար համբավին:
7.6.Կազմակերպության անդամների, ինչպես նաև որևէ կառավարչի և Կազմակերպության միջև վեճի ծագման դեպքում կողմերը պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները այն կարգավորելու ուղղությամբ: Վեճը չկարգավորվելու դեպքում կողմերը այն ներկայացնում են կարգապահական հանձնաժողովի քննարկմանը:
7.7.Եթե մասնագիտական գործունեությունն իրականացնելիս սնանկության գործով կառավարչի մոտ առաջանում են բարդ իրավական, տեխնիկական կամ տնտեսական հարցեր, նա կարող է խորհրդատվություն ստանալու նպատակով դիմել Կազմակերպության համապատասխան մարմիններին:
7.8.Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս սնանկության գործով կառավարիչը պարտավոր է պահպանել ՀՀ օրենսդրությամբ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, կանոնադրությամբ, սույն Կանոնագրքով և Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով սահմանված բոլոր պահանջները:
7.9.Այն սնանկության գործով կառավարիչը, ով պատշաճ կերպով չի ներկայացնում պահանջնող հաշվետվությունները, չի կատարում Կազմակերպության կողմից հաստատված անդամության և այլ վճարները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ, Կազմակերպության կանոնադրությամբ, ներքին իրավական փաստաթղթերով և սույն Կանոնագրքով հաստատված պահանջները, ենթարկվում է կարգապահական պատասխանատվության, այդ թվում կարող է դադարեցվել նրա անդամակցությունը:
7.10.Այն դեպքերում, երբ Կազմակերպության համապատասխան մարմինները հայտնաբերում են որևէ սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ օրենսդրությամբ, Կազմակերպության կանոնադրությամբ, ներքին իրավական փաստաթղթերով և սույն Կանոնագրքով հաստատված պահանջների խախտում, իր լիազորությունների չարաշահում կամ ոչ պատշաճ իրականացում, պատշաճ կերպով տեղեկացնում են կառավարչին այդպիսի խախտումների վերաբերյալ և պահանջում վերացնել դրանք: Ներկայացված պահանջը չկատարելու դեպքում կառավարչի նկատմամբ կիրառվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, կանոնադրությամբ և Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով հաստատված կարգապահական պատասխանատվության միջոցներ, այդ թվում կարող է դադարեցվել վերջինիս անդամակցությունը:Սնանկության գործով կառավարիչը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ իրավախախտումը հայտնաբերելուց ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում, իսկ շարունակական խախտման դեպքում՝ այն հայտնաբերելուց երեք տարվա ընթացքում: Սնանկության գործով կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում Դիտորդ խորհրդի կողմից այն կայացնելու պահից: Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման համար սահմանված ժամկետը (մեկ տարին) լրանալուց հետո կառավարիչը համարվում է խախտում չունեցող:
7.11.Անդամակցության դադարեցման դեպքում սնանկության գործով կառավարիչը պարտավոր է գրավոր դիմում ներկայացնել Կազմակերպության համապատասխան մարմնին, ներկայացնել իր գործունեության հաշվետվությունները, ինչպես նաև Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով հաստատված անդամակցության և այլ վճարները հավաստող փաստաթղթերը:
7.12. Մեկ տարվա ընթացքում երեք անգամ կարգապահական տույժի ենթարկված սնանկության գործով կառավարչի կողմից սույն Կանոնագրքի որևէ կանոնի խախտում թույլ տալը համարվում է կոպիտ կարգապահական խախտում:
7.13.Կարգապահական խախտում կատարելու համար կարգապահական տույժի ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելը համարվում է կոպիտ կարգապահական խախտում:
7.14.Սնանկության գործով կառավարչի անդամակցության դադարեցումը իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, Կազմակերպության կանոնադրության և ներքին իրավական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան: Սնանկության գործով կառավարչի անդամակցությունը կարող է դադարեցվել միայն սահմանված կարգով կարգապահական վարույթների և նրա դրսևորած վարքագծի նկատմամբ ստացված բողոքների քննարկումը ավարտելուց հետո:
8. Եզրափակիչ դրույթներ
8.1.Սույն Կանոնագիրքը հետադարձ ուժ չունի:
8.2.Սնանկության գործով կառավարիչը կարող է Կանոնագրքի կանոնների խախտման համար պատասխանատվության ենթարկվել միայն Կանոնագրքի ուժի մեջ մտնելու պահից հետո կատարած արարքի համար:
8.3.Կանոնագրքի մեկնաբանման իրավունքը վերապահված է Դիտորդ խորհրդին:
8.4.Դիտորդ խորհուրդը պարտավոր է ապահովել Վարքագծի կանոնների միատեսակ կիրառումը: Դիտորդ խորհուրդը կարող է իր նախորդ դիրքորոշումը փոխել իրավունքի զարգացման նկատառումներից ելնելով: Այդպիսի դեպքերում Դիտորդ խորհուրդը պետք է ծանրակշիռ հիմնավորումներ ներկայացնի նախորդ դիրքորոշումը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ:
8.5.Սույն Կանոնագրքի կանոնների կիրառումը ապահովում է «Կարգապահական հանձնաժողովի գործունեության և սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման» Կարգը:
8.6.Սույն Կանոնագիրքն ուժի մեջ է մտնում Ընդհանուր ժողովի կողմից հաստատելու պահից:
8.7.Սույն Կանոնագիրքը ուժի մեջ մտնելու պահից՝ 16.11.2013թ. Ընդհանուր ժողովի թիվ 1 արձանագրությամբ հաստատված «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության սնանկության գործով կառավարիչների մասնագիտական վարքագծի էթիկայի կանոնները համարվում են ուժը կորցրած:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է՝ Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Դիտորդ խորհրդի ____թ. թիվ 1 արձանագրությամբ «ՍԳԿԿ» ԻԿԿ Դիտորդ խորհրդի նախագահԱ. Չիտչյան _____________________ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Ընդհանուր ժողովի____թ. թիվ 1 որոշմամբ«ՍԳԿԿ» ԻԿԿ նախագահԱ. Չիտչյան _____________________ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ Հայաստանի Հանրապետությունքաղաք Երևան2017թ.ՆԱԽԱԲԱՆ«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) Վարքագծի կանոնագիրքը (այսուհետ նաև՝ Կանոնագիրք) մշակված և կազմված է ՀՀ օրենսդրության, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, կազմակերպության Կանոնադրության և ներքին իրավական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Վարքագծի կանոնագիրքը նպատակ ունի ապահովել Կազմակերպության անդամների ընդհանուր շահերը, կարգավորել Կազմակերպության և դրա անդամների փոխհարաբերությունները, ինչպես նաև Կազմակերպության անդամների և սնանկության վարույթի կողմ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհարաբերությունները: Կազմակերպության բոլոր անդամները իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են առաջնորդվել սույն Կանոնագրքով և պահպանել սահմանված բոլոր կանոնները:1. Ընդհանուր դրույթներ1.1.Սնանկության գործով կառավարիչը իր գործունեությունն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի կանոնադրությամբ, սույն Կանոնագրքի կանոններով և Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով, ինչպես նաև կատարել ղեկավար մարմինների կողմից կայացված որոշումների պահանջները: Սնանկության գործով կառավարչի մասնագիտական գործունեությունը սնանկության վարույթների իրականացումն է, որի գործառույթները սահմանված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով: Կառավարիչը իր լիազորությունները իրականացնում է դատարանի կողմից կայացված համապատասխան որոշումների հիման վրա:1.2.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է լինել «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի անդամ: 1.3.Սնանկության գործով կառավարչի գործունեությունն իրականացվում է անկախության, օբյեկտիվության, բարեխղճության և ողջամտության սկզբունքների հիման վրա: Իրենց լիազորություններն իրականացնելիս սնանկության գործով կառավարիչները անկախ են և ղեկավարվում են օրենքով, մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:1.4.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է կատարել ՀՀ օրենսդրությամբ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կառավարչին առաջադրվող բոլոր պահանջները: 1.5.Սնանկության գործով կառավարիչը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացնում է պարտապանի շահերը: 1.6.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է օբյեկտիվորեն գնահատել է ստեղծված իրավիճակները և իրական փաստերը, թույլ չտալ, որպեսզի կողմնակալությունը կամ որևէ կողմնակի ճնշում ազդեն իր կողմից կայացված եզրակացությունների, որոշումների կամ գործողությունների վրա: 1.7.Սնանկության գործով կառավարիչը մասնակցելով սնանկության վարույթին, աջակցում է արդարադատության իրականացմանը, կազմում է եզրակացություններ, ընդունում է որոշումներ, իր գործողություններն իրականացնում է միայն պատշաճ տեղեկատվության ապահովման միջոցով: 1.8.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է իր գործառույթները իրականացնել բարեխղճորեն և արդյունավետ:1.9.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է կողմերին պարզաբանել սնանկության գործընթացի բնույթը և էությունը, ինչպես նաև ապահովել հարգալից և անկողմնակալ վերաբերմունք պարտապանի և պարտատերերի նկատմամբ:1.10.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր գործառույթները կատարելու և ողջամիտ ժամկետում սնանկության վարույթն ավարտելու համար:1.11.Սնանկության գործով կառավարիչը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները պարտապանի վնասներ կրելու ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով:1.12.Սնանկության գործով կառավարիչը պետք է ունենա համապատասխան գիտելիքներ ու տիրապետի սնանկության վարույթի մասնագիտական հմտություններին, մշտապես հետևի օրենսդրական փոփոխություններին և իր մասնագիտական որակավորման բարելավմանը:1.13.Սնանկության գործով կառավարիչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է անձամբ կատարել իր գործառույթները, դրանք չեն կարող փոխանցվել այլ անձանց: 1.14.Սնանկության վարույթն իրականացնելիս սնանկության գործով կառավարիչը իրավասու չէ համատեղել իր մասնագիտական գործունեությունը այլ գործունեության հետ, որը կարող է ազդել նրա կողմից կայացվող որոշումների անկախության և օբյեկտիվության վրա: 1.15.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է պահպանել ինչպես պարտապանի, այնպես էլ սնանկության վարույթի գաղտնիությունը: Կառավարիչը պարտավոր է պահպանել նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այնպիսի տեղեկատվության գաղտնիությունը, որն իրեն հայտնի է դարձել իր գործառույթներն իրականացնելիս: 1.16.Կազմակերպության աշխատանքները արդյունավետ դարձնելու նպատակով կառավարիչը պարտավոր է ժամանակին իրականացնել Կազմակերպության կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով հաստատված վճարները: 1.17.Սնանկության գործով կառավարչի վարձատրության կարգը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:1.18.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ապահովել պարտատերերի ժողովի պատշաճ կազմակերպումը և անցկացումը:1.19.Սնանկության գործով կառավարիչը չի կարող անձամբ ձեռք բերել պարտապանի գույքը և պարտապանի հանդեպ ունեցած պահանջի իրավունքը: 1.20.Սնանկության գործով կառավարիչը չի կարող անձնական նպատակներով օգտագործել կազմակերպության ֆինանսական, նյութատեխնիկական և տեղեկատվական միջոցները, ինչպես նաև ծառայողական գաղտնիքը:1.21.Իր գործառույթները իրականացնելիս սնանկության գործով կառավարիչը պարտավոր է պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգը, պատշաճ կերպով հարկային մարմիններին ներկայացնել համապատասխան հաշվետվություններ, ինչպես նաև կազմակերպել իր իրականացրած սնանկության վարույթների փաստաթղթերի արխիվացումը: 1.22.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելու պարտապանի գույքի պահպանությունը: 1.23.Եթե պարտապանի գույքի պահպանումը պատշաճ չի կատարվում, սնանկության գործով կառավարիչը պարտավոր է միջնորդություն ներկայացնել դատարան՝ կիրառելու գույքի պահպանման լրացուցիչ միջոցներ: 1.24.Պարտապանի գույքային դրության ուսումնասիրման համար սնանկության գործով կառավարիչը պարտավոր է օգտագործել գույքագրման արդյունքում ձեռք բերված ֆինանսական տվյալները:1.25.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ձեռնարկել միջոցներ՝ պարտապանին պատկանող, սակայն երրորդ անձանց տիրապետության տակ գտնվող գույքը վերադարձնելու ուղղությամբ: Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է իրականացնել հետևյալ գործառույթները՝• պարտապանի գույքային դրությունը պարզելու և տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ կատարել համապատասխան մարմիններին, • հաշվապահական հաշվետվությունների ստուգման և գույքագրման արդյունքում տարաձայնությունների հայտնաբերման դեպքերում բացահայտել անհամապատասխանության պատճառները, ձեռնարկել միջոցներ գույքի վերադարձման ուղղությամբ, • անհրաժեշտության դեպքում վերականգնել անշարժ գույքի փաստաթղթերը և իրականացնել այդ գույքի պետական գրանցում,• սահմանված կարգով հայց ներկայացնել ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու և վնասների հատուցման պահանջով: 1.26.Պարտապանի սնանկության վարույթը իրականացնելիս սնանկության գործով կառավարիչը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ստուգել սնանկության պատճառների, այդ թվում՝ կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայությունը:1.27.Պարտապանի կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության հայտնաբերման դեպքում սնանկության գործով կառավարիչը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:1.28.Սնանկության գործով կառավարիչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է դատարաններ՝ պարտապանի մասնակցությամբ կատարված գործարքները անվավեր կամ առոչինչ ճանաչելու պահանջով, եթե դրանք կատարվել են ՀՀ օրենսդրության և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ: 1.29.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ իրականացնել դեբիտորական պարտքերի հավաքագրմանման, ինչպես նաև պարտապանի գույքի հայտնաբերման և վաճառելու ուղղությամբ:1.30.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել տեղեկություններ դատարանի կողմից կայացված որոշումների և իր կողմից կազմակերպված աճուրդների վերաբերյալ:1.31.Սնանկության գործով կառավարիչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է հրավիրել պարտատերերի ժողով և նախագահել այն:1.32.Սնանկության գործով կառավարիչը սնանկության վարույթն իրականացնելիս պարտավոր է կատարել պարտապանի ֆինանսական վիճակի և սնանկության պատճառների վերլուծություն: 1.33.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել հարկային վճարումները, բարեխղճորեն կատարել պետական հաստատությունների պահանջներով սահմանված պարտադիր վճարները: 1.34.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է չմիջամտել կազմակերպության մեկ այլ անդամի կողմից իրականացվող սնանկության վարույթին, հանդես գալ որպես պարտապանի կամ պարտատիրոջ ներկայացուցիչ:1.35.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է նպաստել «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի և կառավարիչների նկատմամբ վստահության ձևավորմանը: 2. Սնանկության գործով կառավարչի և սնանկության վարույթի մասնակիցների փոխհարաբերությունները2.1.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է խուսափել այնպիսի գործողությունների իրականացումից, որոնք խախտում են սնանկության վարույթի մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը:2.2.Սնանկության գործով կառավարիչը ՀՀ օրենսդրությամբ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտավոր է ապահովել պարտատերերի ժողովի անցկացումը և դրանում հնարավորինս շատ պարտատերերի մասնակցությունը: Կառավարիչը պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցում է ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին և պարտապանին:2.3.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական` www.azdarar.am կայքում հրապարակել տեղեկատվություն պարտապանի սնանկության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկություններ:2.4.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սնանկության վարույթի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները փակցնել դատարանի շենքում, հատուկ հատկացված տեղում:2.5.Սնանկության գործով կառավարիչը իրավունք չունի խոչընդոտել պարտապանի բնականոն գործունեությանը մինչև լուծարային գործընթացի սկսելը, սակայն նշված ժամանակահատվածում պարտապանը իր գործունեությունը իրականացնում է բացառապես կառավարչի հսկողությամբ:2.6.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ձեռնարկել միջոցներ՝ պարտապանի գույքի պահպանությունը ապահովելու, այլ անձանց տիրապետության տակ գտնվող գույքը հայտնաբերելու և վերադարձնելու ուղղությամբ:3.Պարտապանի գույքը վաճառելու կառավարչի իրավունքը 3.1.Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո, մինչև վերջինիս վերաբերյալ դատարանի կողմից լուծարելու մասին որոշում կայացնելը, պարտապանը գործում է սնանկության գործով կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Կառավարիչը պետք է արգելի պարտապանի կողմից գույքի ինքնուրույն տնօրինումը կամ ցանկացած գույքային պարտավորություն առաջացնող գործողություն:3.2.Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը՝ վերջինիս լուծարման մասին դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո իրականացնում է սնանկության գործով կառավարիչը:3.3.Պարտապանի լուծարման մասին դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո՝ կառավարչի կողմից պարտապանին պատկանող գույքը ներկայացվում է անկախ փորձագետին՝ գնահատման նպատակով և օտարվում «Սնանկության մասին» ՀՀ ճրենքով սահմանված կարգով:3.4.Պարտապանի գույքի վաճառքը կազմակերպելու համար սնանկության գործով կառավարիչը ապահովում է իր կողմից իրականացված գործարքների հրապարակայնությունն ու մատչելիությունը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակում է համապատասխան տեղեկություններ կայացվելիք աճուրդների վայրի, ժամանակի և իրականացման կարգի մասին: 3.5.Կառավարչի կողմից պարտապանին պատկանող գույքը կարող է օտարվել նաև ուղղակի գործարքի միջոցով՝ դատարանի համապատասխան որոշման հիման վրա, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: 4. Սնանկության գործով կառավարչի և այլ մասնագիտացված կազմակերպությունների մասնագետների փոխհարաբերությունները4.1.Սնանկության գործով կառավարիչը իր գործառույթների պատշաճ կատարումը ապահովելու նպատակով կարող է ներգրավել համապատասխան մասնագետների կամ մասնագիտացված կազմակերպությունների, ինչպես նաև այլ աշխատակիցների, նրանց հետ կնքել օրենսդրության պահանջներին համապատասխան պայմանագրեր և վարձատրել պարտապանի հաշվին:5. Սնանկության գործով կառավարչի գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում5.1.Սնանկության գործով կառավարիչը պարտավորվում է Կազմակերպությանը ներկայացնել ընթացիկ հաշվետվություններ իր վարույթների և գործունեության վերաբերյալ: 5.2.Կազմակերպությանը տրամադրել տեղեկատվություն իրականացված յուրաքանչյուր աճուրդային վաճառքի վերաբերյալ: 5.3.Կազմակերպությանը տրամադրել տեղեկատվություն իրականացված աճուրդ վաճառքի արդյունքում գոյացած գումարների բաշխման վերաբերյալ:6. Սնանկության գործով կառավարչի նշանակումը և նրա կողմից սնանկության վարույթի իրականացումը 6.1.Սնանկության գործով կառավարիչը չպետք է ստանձնի սնանկության վարույթի կատարումը, եթե նրա մոտ առկա են կասկածներ իր մասնագիտական որակավորման վերաբերյալ և բացակայում է տվյալ գործով իր գործառույթները հաջողությամբ իրականացնելու և սնանկության վարույթը ավարտելու վստահությունը:6.2.Սնանկության գործով կառավարիչը չպետք է ներկայացնի իր թեկնածությունը և ստանձնի որևէ սնանկության վարույթի իրականացումը, եթե նրա մոտ առկա են իր անաչառության և անկողմնակալության վերաբերյալ հիմնավորված կասկածներ: 6.3.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է Կազմակերպությանը հայտնել այնպիսի փաստերի վերաբերյալ, որոնք կարող են ազդել իր անկողմնակալության վրա: Այդպիսիք են՝• սնանկության վարույթի մասնակիցների հետ ազգակցական կապերը, • սնանկության վարույթի ընթացքում պարտապանի նկատմամբ վերահսկողություն իրականացնող և այլ շահագրգիռ անձանց հետ հարաբերությունները,• սնանկության վարույթի մասնակիցների հետ գործարար կապերի առկայությունը,• պարտապանի նկատմամբ վերջին երեք տարվա ընթացքում ղեկավարման աշխատանքների կատարումը կամ որևէ վճարովի աշխատանքների իրականացումը, • շահագրգռվածության այլ հիմքերը:Սույն հանգամանքների առկայության դեպքում սնանկության գործով կառավարիչը պարտավոր է հայտնել նաև այնպիսի դեպքերում, երբ դրանք ի հայտ են եկել ինչպես իր նշանակման, այնպես էլ գործառույթները իրականացնելու ընթացքում: 7.Կազմակերպության և սնանկության գործով կառավարչի փոխհարաբերությունները7.1.Կազմակերպությունն ապահովում է սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացված հաշվետվության և այլ տեղեկատվության գաղտնիությունը, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանված են ՀՀ օրենսդրությամբ: 7.2.Սնանկության գործով կառավարիչը անհապաղ և պատշաճ կերպով իրազեկում է Կազմակերպության համապատասխան մարմիններին սնանկության վարույթն իրականացնելու ժամանակ իր իրավունքների և օրինական շահերի խախտումների վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում ներկայացնում է այդ հանգամանքները հաստատող փաստաթղթեր: 7.3.Սնանկության գործով կառավարիչը Կազմակերպության համապատասխան մարմիններին տրամադրում է ճշգրիտ և անհրաժեշտ տեղեկատվություն իր կարգավիճակի փոփոխությունների վերաբերյալ:Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է Կազմակերպության մարմիններին իրազեկել այնպիսի հանգամանքների վերաբերյալ, որոնց հետևանքով վերջինս կարող է չհամապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված սնանկության գործով կառավարչին առաջադրվող պահանջներին: Կառավարիչը իր գործառույթները չի կարող իրականացնել կամ պարտավոր է դրանք դադարեցնել, եթե• օրինական ուժի մեջ է մտել կառավարչի նկատմամբ մեղադրական դատավճիռը, որով վերջինս դատապարտվել է ազատությունից զրկելու հետ կապված պատժի, կամ դատվածություն ունի պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, • «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով հանդիսանում է փոխկապակցված անձ պարտատերերի կամ պարտապանի նկատմամբ,• օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացրել իրեն սնանկ ճանաչելու վերաբերյալ,• դատարանի վճռով ճանաչվել է սնանկ,• սնանկության գործով կառավարիչը որակազրկվել է կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով զրկվել է որոշակի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու և իրավաբանական անձանց կառավարում իրականացնելու իրավունքից:7.4.Սնանկության գործով կառավարիչները պարտավոր են նպաստել Կազմակերպության գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը: 7.5.Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր և Կազմակերպության հեղինակության բարձրացման ուղղությամբ, չիրականացնել որևէ գործունեություն, որը վնաս կպատճառի Կազմակերպության կամ նրա անդամների գործարար համբավին:7.6.Կազմակերպության անդամների, ինչպես նաև որևէ կառավարչի և Կազմակերպության միջև վեճի ծագման դեպքում կողմերը պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները այն կարգավորելու ուղղությամբ: Վեճը չկարգավորվելու դեպքում կողմերը այն ներկայացնում են կարգապահական հանձնաժողովի քննարկմանը:7.7.Եթե մասնագիտական գործունեությունն իրականացնելիս սնանկության գործով կառավարչի մոտ առաջանում են բարդ իրավական, տեխնիկական կամ տնտեսական հարցեր, նա կարող է խորհրդատվություն ստանալու նպատակով դիմել Կազմակերպության համապատասխան մարմիններին: 7.8.Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս սնանկության գործով կառավարիչը պարտավոր է պահպանել ՀՀ օրենսդրությամբ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, կանոնադրությամբ, սույն Կանոնագրքով և Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով սահմանված բոլոր պահանջները: 7.9.Այն սնանկության գործով կառավարիչը, ով պատշաճ կերպով չի ներկայացնում պահանջնող հաշվետվությունները, չի կատարում Կազմակերպության կողմից հաստատված անդամության և այլ վճարները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ, Կազմակերպության կանոնադրությամբ, ներքին իրավական փաստաթղթերով և սույն Կանոնագրքով հաստատված պահանջները, ենթարկվում է կարգապահական պատասխանատվության, այդ թվում կարող է դադարեցվել նրա անդամակցությունը:7.10.Այն դեպքերում, երբ Կազմակերպության համապատասխան մարմինները հայտնաբերում են որևէ սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ օրենսդրությամբ, Կազմակերպության կանոնադրությամբ, ներքին իրավական փաստաթղթերով և սույն Կանոնագրքով հաստատված պահանջների խախտում, իր լիազորությունների չարաշահում կամ ոչ պատշաճ իրականացում, պատշաճ կերպով տեղեկացնում են կառավարչին այդպիսի խախտումների վերաբերյալ և պահանջում վերացնել դրանք: Ներկայացված պահանջը չկատարելու դեպքում կառավարչի նկատմամբ կիրառվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, կանոնադրությամբ և Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով հաստատված կարգապահական պատասխանատվության միջոցներ, այդ թվում կարող է դադարեցվել վերջինիս անդամակցությունը:Սնանկության գործով կառավարիչը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ իրավախախտումը հայտնաբերելուց ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում, իսկ շարունակական խախտման դեպքում՝ այն հայտնաբերելուց երեք տարվա ընթացքում: Սնանկության գործով կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում Դիտորդ խորհրդի կողմից այն կայացնելու պահից: Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման համար սահմանված ժամկետը (մեկ տարին) լրանալուց հետո կառավարիչը համարվում է խախտում չունեցող: 7.11.Անդամակցության դադարեցման դեպքում սնանկության գործով կառավարիչը պարտավոր է գրավոր դիմում ներկայացնել Կազմակերպության համապատասխան մարմնին, ներկայացնել իր գործունեության հաշվետվությունները, ինչպես նաև Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով հաստատված անդամակցության և այլ վճարները հավաստող փաստաթղթերը: 7.12. Մեկ տարվա ընթացքում երեք անգամ կարգապահական տույժի ենթարկված սնանկության գործով կառավարչի կողմից սույն Կանոնագրքի որևէ կանոնի խախտում թույլ տալը համարվում է կոպիտ կարգապահական խախտում: 7.13.Կարգապահական խախտում կատարելու համար կարգապահական տույժի ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելը համարվում է կոպիտ կարգապահական խախտում: 7.14.Սնանկության գործով կառավարչի անդամակցության դադարեցումը իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, Կազմակերպության կանոնադրության և ներքին իրավական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան: Սնանկության գործով կառավարչի անդամակցությունը կարող է դադարեցվել միայն սահմանված կարգով կարգապահական վարույթների և նրա դրսևորած վարքագծի նկատմամբ ստացված բողոքների քննարկումը ավարտելուց հետո:8. Եզրափակիչ դրույթներ8.1.Սույն Կանոնագիրքը հետադարձ ուժ չունի: 8.2.Սնանկության գործով կառավարիչը կարող է Կանոնագրքի կանոնների խախտման համար պատասխանատվության ենթարկվել միայն Կանոնագրքի ուժի մեջ մտնելու պահից հետո կատարած արարքի համար: 8.3.Կանոնագրքի մեկնաբանման իրավունքը վերապահված է Դիտորդ խորհրդին:8.4.Դիտորդ խորհուրդը պարտավոր է ապահովել Վարքագծի կանոնների միատեսակ կիրառումը: Դիտորդ խորհուրդը կարող է իր նախորդ դիրքորոշումը փոխել իրավունքի զարգացման նկատառումներից ելնելով: Այդպիսի դեպքերում Դիտորդ խորհուրդը պետք է ծանրակշիռ հիմնավորումներ ներկայացնի նախորդ դիրքորոշումը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ: 8.5.Սույն Կանոնագրքի կանոնների կիրառումը ապահովում է «Կարգապահական հանձնաժողովի գործունեության և սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման» Կարգը: 8.6.Սույն Կանոնագիրքն ուժի մեջ է մտնում Ընդհանուր ժողովի կողմից հաստատելու պահից:8.7.Սույն Կանոնագիրքը ուժի մեջ մտնելու պահից՝ 16.11.2013թ. Ընդհանուր ժողովի թիվ 1 արձանագրությամբ հաստատված «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության սնանկության գործով կառավարիչների մասնագիտական վարքագծի էթիկայի կանոնները համարվում են ուժը կորցրած: