Անդամավճարների վճարման կարգ

 

         ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է՝

 

«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Դիտորդ խորհրդի

 

2017թ. ապրիլի 11-ի  արձանագրությամբ

 

 

 

«ՍԳԿԿ» ԻԿԿ

Դիտորդ խորհրդի նախագահ

Ա. Չիտչյան          

 

 

                    ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝

 

«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Ընդհանուր ժողովի

 

2017թ. մսյիսի 27-ի. թիվ 1 որոշմամբ

 

 

 

  «ՍԳԿԿ» ԻԿԿ

  Դիտորդ խորհրդի նախագահ

    Ա. Չիտչյան            

 

 

 

 

 

  

ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻՄՈՒՏՔԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

ԿԱՐԳ

 

 

Հայաստանի Հանրապետություն

քաղաք Երևան

 

2017թ.

 

                   1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 1.1.ՀՀ օրենսդրության, «Սնանկության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, Անդամավճարների, մուտքի և այլ վճարների չափերի ու վճարմանվերաբերյալ կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպությանանդամների կողմից վճարվելիք անդամավճարների, մուտքի և այլ վճարների իրականացման չափը, կարգը, ժամկետները և պայմանները:

  • Կանոնադրությամբ սահմանված կարգով կազմավորել Կազմակերպության սեփականությունը,
  • սահմանել Կազմակերպությանը վճարվելիք անդամավճարների, մուտքի և այլ վճարների իրականացման չափը,
  • սահմանել Կազմակերպությանը վճարվելիք անդամավճարների, մուտքի և այլ վճարների իրականացման ժամկետները և դրանց հաշվարկման կարգը,

1.3.Կազմակերպության գործունեությունն իրականացնելու համար նրա անդամները պարտավոր են վճարել՝

  • մուտքի վճար,
  • անդամավճար,
  • լրացուցիչ անդամավճար:

 

1.4.Կազմակերպության սեփականությունը գոյանում է նաև դրամաշնորհներից, նվիրատվություններից և Օրենքով սահմանված կարգով իրականացված այլ գործունեությունից, այդ թվում օտարերկրյա աղբյուրներից: Կազմակերպության անդամների կողմից սեփականության իրավունքով Կազմակերպությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը Կազմակերպության սեփականությունն է:

1.5.Կազմակերպությանը վճարվելիք անդամավճարները, մուտքի և այլ վճարները սնանկության գործով կառավարիչները իրականացվում են կանխիկ ձևով կամ Կազմակերպության հաշվեհամարին փոխանցելու միջոցով: 

 

               2. ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՉԱՓԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

2.1.«ՍԳԿԿ» ԻԿԿ-ին անդամակցելու համար անդամության թեկնածուները պարտավոր են Կազմակերպության բանկային հաշվին փոխանցել կամ կանխիկ վճարել՝ Ընդհանուր ժողովի կողմից հաստատված մուտքի վճարը, որը կազմում է 500.000 (հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամ:

2.2.Մուտքի վճարի վճարումը կատարվում է Կազմակերպությանը անդամակցելու վերաբերյալ դիմումը ներկայացնելուց առաջ:

2.3.Կազմակերպության անդամակցությունը կամավոր դադարեցնելու կամ անդամին ընկերությունից հեռացնելու դեպքում նախապես վճարված մուտքի վճարը և անդամավճարներ ենթակա չեն հետ վերադարձման: 

2.4.Այնպիսի դեպքերում, երբ Դիտորդ խորհուրդը որոշում է կայացնում Կազմակերպությանը անդամագրվելու դիմումը մերժելու վերաբերյալ, նախապես վճարված մուտքի վճարը վերադարձվում է դիմումատուին՝ որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում, նրա կողմից նշված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

2.5.Կազմակերպության անդամները պարտավոր են վճարել Ընդհանուր ժողովի կողմից հաստատված անդամավճար, որը կազմում է ամսեկան 1000 (հազար) ՀՀ դրամ: Անդամավճարի վճարումը կատարվում է անկախ սնանկության գործով կառավարչի վարույթում գտնվող վարույթների քանակից:

2.6.Դիտորդ խորհրդի կողմից սահմանված դրամական տույժերը վճարվում են Կազմակերպության կանոնադրության, Կարգապահական հանձնաժողովի գործունեության և սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգով նախատեսված դեպքերում և կատարվում են կանխիկ կամ Կազմակերպության հաշվեհամարին փոխանցելու միջոցով: 

 

                    3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ

                                          ՎՃԱՐԵԼՈՒ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ 

 

3.1.Կազմակերպության անդամները, բացի մուտքի վճարից և ամսեկան անդամավճարից պարտավոր են Կազմակերպությանը վճարել նաև՝ սույն Կարգով սահմանված չափով լրացուցիչ անդամավճար: 

3.2.Լրացուցիչ անդամավճարը գոյանում է կառավարչի վարձատրությունից և կազմում է դրա 5 (հինգ) տոկոսը:

3.3.Լրացուցիչ անդամավճարը կառավարիչը պարտավոր է վճարել իրեն հասանելիք վարձատրությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

3.4.Լրացուցիչ անդամավճարը վճարելու հետ մեկտեղ կառավարիչը պարտավոր է Կազմակերպությանը ներկայացնել նաև քաղվածք բաշխման ծրագրից:

 

         4.ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 4.1.Կազմակերպության անդամները, ինչպես նաև ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել Կազմակերպությանը, որը կարող է իրականացվել գույքի անհատույց փոխանցման, ծառայությունների մատուցման կամ նվիրատվության միջոցով:

Նվիրատվությունների և ֆինանսական աջակցությունների արդյունքում գոյացած գումարները կամ այլ նյութական միջոցները հանդիսանում են Կազմակերպության սեփականությունը և օգտագործվում են միայն Կազմակերպության նպատակների իրագործման համար:

4.2.Բացառիկ դեպքերում Դիտորդ խորհրդի կողմից կարող է որոշում կայացվել Կազմակերպության անդամներին անհապաղ ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Ֆինանսական աջակցության տրամադրման չափը և կարգը որոշվում է Դիտորդ խորհրդի կողմից:  

4.3.Կամավոր նվիրատվությունները և ֆինանսական աջակցությունը չեն կարող համարվել որպես մշտապես վճարվող անդամավճարներ:

 

               5. ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ, ՄՈՒՏՔԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1.Կազմակերպության համապատասխան մարմինները իրավասու են վերահսկողություն իրականացնել անդամների կողմից անդամավճարների, մուտքի և այլ վճարների վճարումների նկատմամբ: Կազմակերպության մարմինները կարող են իրականացնել ստուգումներ և ճշտել փոխանցված վճարների չափը:

5.2.Վերահսկողությունն իրականացնելու նպատակով Կազմակերպության համապատասխան մարմինները իրավասու են սնանկության գործով կառավարիչներից պահանջելու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

5.3.Եթե կառավարիչը ներկայացնում է սխալ կամ ոչ ճշգրիտ հաշվետվություն, որը նվազեցնում է նրա կողմից վճարվելիք գումարների չափը, դա հանգեցնում է կառավարչի նկատմամբ կարգապահական պատասխանատվության:

5.4.Եթե կառավարիչը իր ներկայացրած փաստաթղթերում հայտնաբերել է ոչ ճշգրիտ տվյալներ կամ անհամապատասխանություններ և միջոցներ է ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ, ապա վերջինս ենթակա չէ կարգապահական պատասխանատվության:

 

                                      6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6.1.Կազմակերպության անդամի կողմից իրականացվելիք վճարումների պարտավորությունների պարբերական խախտումների /եռամսյակում՝ երկու անգամից ավելի/ առկայության դեպքում Գործադիր տնօրենը իրավասու է դիմում ներկայացնել Կարգապահական հանձնաժողովին, որը Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով հարուցում է կարգապահական վարույթ:

6.1.2.Սույն Կարգով հաստատված անդամավճարները, մուտքի և այլ վճարները սնանկության գործով կառավարիչների կողմից չկատարելու դեպքում, դրանց բռնագանձումը կատարում է դատական կարգով:

6.2.Կազմակերպության անդամակցությունը կամավոր դադարեցնելու դեպքում կառավարչի դիմումի հետ միաժամանակ Դիտորդ խորհրդի կողմից քննվում է նաև Կազմակերպության հանդեպ նրա դրամական պարտավորությունների առկայությունը: Այնպիսի դեպքերում, երբ կան անդամավճարի կամ այլ վճարների պարտավորություններ, անդամակցության դադարեցման հարցը կասեցվում է՝ մինչև այդ պարտավորությունների կատարումը: 

6.3.Այնպիսի դեպքերում, երբ սնանկության գործով կառավարչի իրավասությունները դադարեցվում են կառավարչին առաջադրվող պայմանների անհամապատասխանության, կարգապահական պատասխանատվության կամ որակազրկման հիմքով, անդամավճարների կամ այլ վճարների բռնագանձումը կատարվում է դատական կարգով:

6.4.Սույն Կարգը ուժի մեջ է մտնում Կազմակերպության Ընդհանուր ժողովի կողմից հաստատելու պահից: