____թ. թիվ 1 արձանագրությամբ
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է՝
«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Դիտորդ խորհրդի
2017թ. ապրիլի 11-ի արձանագրությամբ
«ՍԳԿԿ» ԻԿԿ Դիտորդ խորհրդի նախագահ Ա. Չիտչյան
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝
«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Ընդհանուր ժողովի
2017թ. մսյիսի 27-ի. թիվ 1 որոշմամբ
«ՍԳԿԿ» ԻԿԿ Դիտորդ խորհրդի նախագահ Ա. Չիտչյան
|
|
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան
2017թ.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1.«Ընդհանուր ժողովի գործունեության» կարգը (այսուհետ նաև՝ Կարգ) ՀՀ օրենսդրությանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքին, Կազմակերպության կանոնադրությանը և ներքին իրավական փաստաթղթերին համապատասխան, սահմանում է «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) կառավարումը իրականացվող մարմնի՝ Ընդհանուր ժողովի (այսուհետ նաև՝ Ժողով) գործունեության կազմակերպման կարգը:
1.2.Սույն Կարգը սահմանում է Ժողովի իրավասությունները, կարգավորում է Ժողովի նախապատրաստման, հրավիրման ու անցկացման ընթացակարգերը և Կազմակերպության անդամների ծանուցման կարգը:
1.3.Ընդհանուր ժողովը հանդիսանում է Կազմակերպության բարձրագույն մարմինը և առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, Կազմակերպության կանոնադրությամբ, մասնագիտական վարքագծի կանոնագրքով և Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով:
1.4. Ընդհանուր ժողովի որոշումները ընդունվում են ժողովին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերի, որոնք ընդունվում են ձայների 2/3-ով, բացառությամբ կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐ
2.1.Ընդհանուր ժողովի աշխատանքները կազմակերպող մարմիններն են՝
Ընդհանուր ժողովի նախագահը,
Ընդհանուր ժողովի քարտուղարը,
Հաշվիչ հանձնաժողովը:
2.2.Ընդհանուր ժողովի բացումը իրականացնում է Ընդհանուր ժողովի նախագահը:
2.3.Ընդհանուր ժողովի նախագահը հանդիսանում է Դիտորդ խորհրդի նախագահը:
2.4.Ընդհանուր ժողովի քարտուղարը նշանակվում է Դիտորդ խորհրդի նախագահի կողմից՝ Կազմակերպության աշխատակազմից:
2.5.Ընդհանուր ժողովի նախագահողը իրականացնում է հետևյալ գործառույթները՝
• բացում և փակում է Ժողովի նիստը,
• հայտարարում է օրակարգը,
• հայտարարում է ելույթների և զեկույցների համար հանդես եկող մասնակիցներին,
• կազմակերպում է օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը,
• քվեարկության է դնում որոշումների նախագծերը,
• սույն Կարգի դրույթներին համապատասխան ապահովում է Ժողովի իրականացման ընթացակարգը,
• ստորագրում է Ժողովի արձանագրությունը,
• ստորագրում է Ժողովի կողմից ընդունված որոշումները:
2.6.Ընդհանուր ժողովի քարտուղարը կատարում է Ժողովի նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ Ընդհանուր ժողովի նախագահի հանձնարարականները, արձանագրում է Ժողովի անցկացման գործընթացը և ստորագրում է արձանագրությունը:
2.7.Հաշվիչ հանձնաժողովը հանդիսանում է Ընդհանուր ժողովի կողմից Կազմակերպության ներքին իրավական ակտերի ընդունումը և թեկնածուների ընտրությունները կազմակերպող (անցկացնող) և այդ գործընթացի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողով և չի համարվում Կազմակերպության մարմին:
2.8.Հաշվիչ հանձնաժողովի անդամներին ընտրում է Դիտորդ խորհուրդը` Կազմակերպության անդամների կազմից` Դիտորդ խորհրդի նախագահի առաջադրմամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Հաշվիչ հանձնաժողովի կազմը բաղկացած է 3 անդամից, ովքեր Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրվում են երեք տարի ժամկետով:
3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԺՈՂՈՎԻ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1.Կազմակերպության Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Կազմակերպության անդամների կեսից ավելին, և պայմանով, որ Կազմակերպության բոլոր անդամները պատշաճ ծանուցված են եղել Ժողովի անցկացման վերաբերյալ:
3.2.Քվորումի բացակայության դեպքում կրկին հրավիրվում է Ընդհանուր ժողով:
3.3.Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են՝
3.3.1.Կազմակերպության կանոնադրության, վարքագծի կանոնագրքի, կանոնների, կարգերի ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը,
3.3.2.Կազմակերպությանն անդամակցելու և նրա անդամների գործունեությունը դադարեցնելու կարգի հաստատումը,
3.3.3.Դիտորդ խորհրդի անդամների ընտրությունը, Դիտորդ խորհրդի գործունեության դադարեցման կամ այդ մարմնի առանձին անդամների պարտականությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ որոշումների կայացումը,
3.3.4.Կարգապահական հանձնաժողովի անդամների ընտրությունը,
3.3.5.Վերահսկիչ ծառայության անդամների ընտրությունը,
3.3.6.Կազմակերպության անդամակցությունից զրկելը,
3.3.7.Կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը,
3.3.8.Կազմակերպության անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի հաստատումը և դրանում համապատասխան փոփոխությունների կատարումը,
3.3.9.Կազմակերպության կամավոր լուծարման և լուծարային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշումների ընդունումը,
3.3.10.Կազմակերպության անդամավճարների և այլ վճարների չափերի և վճարման կարգի սահմանումը,
3.3.11.ՀՀ օրենսդրությամբ և Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների կատարումը և որոշումների կայացումը,
3.4.Կազմակերպության յուրաքանչյուր անդամ Ընդհանուր ժողովում ունի մեկ ձայնի իրավունք:
3.5.Ընդհանուր ժողովի որոշումները ընդունվում են Ժողովին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ և ՀՐԱՎԻՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1.Կազմակերպության հերթական Ընդհանուր ժողովը հրավիրում է տարին մեկ անգամ՝ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարգով: Ժողովում քննարկվում են Կազմակերպության կանոնադրությամբ հաստատված և Ընդհանուր ժողովի իրավասություններին առնչվող հարցեր:
4.2.Կազմակերպության Ընդհանուր ժողով հրավիրելու վերաբերյալ Դիտորդ խորհրդի նախագահի հանձնարարականի համաձայն Գործադիր տնօրենն իրականացնում է բոլոր անդամների ծանուցումը: Գործադիր տնօրենը պարտավոր է Կազմակերպության բոլոր անդամներին ծանուցել Ժողովի անցկացման ժամանակի և վայրի, օրակարգում ընդգրկված հարցերի, դրանց ծանոթանալու և առաջարկություններ, լրացումներ ներկայացնելու կարգի, ինչպես նաև այլ անհրաժեշտ տվյալների մասին:
4.3.Ընդհանուր ժողով հրավիրելու վերաբերյալ ծանուցումը տեղադրվում է Կազմակերպության ինտերնետային կայքում Ընդհանուր ժողովի կայացման օրվանից մեկ ամիս առաջ: Գործադիր տնօրենը պարտավոր է Կազմակերպության անդամներին ժողովի անցկացման մասին լրացուցիչ տեղեկացնել էլեկտրոնային փոստի և/կամ փոստային ծառայության, հեռագրակապի, հաղորդագրության, հեռախոսակապի և օրենքով նախատեսված կապի այլ միջոցներից մեկի օգտագործմամբ:
4.4.Կազմակերպության արտահերթ Ընդհանուր ժողով կարող է գումարվել Կազմակերպության Դիտորդ խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, Դիտորդ խորհրդի կողմից կայացրած որոշմամբ կամ Կազմակերպության անդամների առնվազն երկու հինգերորդի պահանջով: Արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու որոշման մեջ պետք է նշվեն օրակարգում ընդգրկված հարցերը և նշվեն դրանց քննարկման համար Արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու նպատակահարմարության հիմնավորումները:
4.5.Կազմակերպության անդամների առնվազն երկու հինգերորդի պահանջով արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու առաջարկը ներկայացվում է Դիտորդ խորհրդին, որը պետք է քննարկվի Դիտորդ խորհրդի նիստում և կայացվի հիմնավորված որոշում՝ արտահերթ Ժողով հրավիրելու կամ դրա հրավիրման աննպատակահարմարության վերաբերյալ:
4.6.Դիտորդ խորհրդի կողմից արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու կամ այն մերժելու որոշումը պետք է կայացվի այդպիսի պահանջը ներկայացվելու պահից երեսուն օրվա ընթացքում: Դիտորդ խորհուրդը մերժում է արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու իր անդամների առաջարկությունը, եթե առաջադրված հարցերը նախատեսված չեն Կազմակերպության կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով և չեն առնչվում Ընդհանուր ժողովի իրավասությունների շրջանակներում ընդգրկված հարցերին:
4.7.Գործադիր տնօրենը վերահսկում է Ընդհանուր ժողով հրավիրելու նախապատրաստական աշխատանքները և Դիտորդ խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքը:
4.8.Հաշվիչ հանձնաժողովը`
• սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը,
• սահմանում է թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը,
• կազմակերպում է թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը,
• հաստատում է քվեատուփի նմուշը (չափսերը),
• վերահսկողություն է իրականացնում ընտրության տարածքում Կազմակերպության կանոնադրության պահանջների կատարման նկատմամբ,
• կազմակերպում և ամփոփում է քվեարկության արդյունքները,
• կազմում է քվեարկության արդյունքների արձանագրություն,
• իրականացնում է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
5.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
5.1.Ընդհանուր ժողովի ժամանակ Կազմակերպության ցանկացած անդամ իրավունք ունի առաջադրել իր կամ Կազմակերպության մեկ այլ անդամի թեկնածությունը Դիտորդ խորհրդի անդամների և Կազմակերպության մասնագիտացված մարմինների ընտրության համար:
5.2.Գործադիր տնօրենը, Դիտորդ խորհրդի անդամները, ինչպես նաև Կազմակերպության անդամները իրավասու են Ընդհանուր ժողովում քննարկվելիք հարցերի վերաբերյալ Դիտորդ խորհրդին ներկայացնել առաջարկություններ և լրացումներ:
5.3.Դիտորդ խորհուրդը պարտավոր է քննարկել ներկայացված առաջարկությունները և կայացնել հիմնավորված որոշում՝ դրանք Ժողովի օրակարգում ընդգրկելու կամ չընդգրկելու նպատակահարմարության վերաբերյալ:
6. ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
6.1.Ընդհանուր ժողովի քվեարկությունների արդյունքները ամփոփվում են Հաշվիչ հանձնաժողովի կողմից, այնուհետև կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
6.2.Ընդհանուր ժողովի քվեարկությունների արդյունքները ամփոփելուց և արձանագրությունը ստորագրելուց հետո քվեաթերթիկները կնքվում են հաշվիչ հանձնաժողովի կողմից և արձանագրության հետ միասին հանձնվում են Կազմակերպության արխիվ՝ պահպանման նպատակով:
7. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
7.1.Ընդհանուր ժողովի արձանագրությունը կազմվում է Ժողովի կայացումից հետո առնվազն տաս օրվա ընթացքում:
7.2.Ընդհանուր ժողովի արձանագրությունը կազմվում է 3 օրինակից: Մեկ օրինակը պահպանման է հանձնվում Դիտորդ խորհրդի նախագահին, երկրորդը՝ Գործադիր տնօրենին, երրորդը՝ հանձնաժողովի արձանագրության և կնքված քվեաթերթիկների հետ միասին հանձնվում է Կազմակերպության արխիվ:
7.3.Ընդհանուր ժողովի արձանագրության երեք օրինակները ստորագրվում են Ընդհանուր ժողովի նախագահի և Ժողովի քարտուղարի կողմից
7.4.Ընդհանուր ժողովի արձանագրության մեջ նշվում են՝
Կազմակերպության լրիվ անվանումը,
Ընդհանուր ժողովի անցկացման օրը, վայրը և ժամը,
Ընդհանուր ժողովի օրակարգը,
Ընդհանուր ժողովի մասնակիցների գրանցման մեկնարկի և ավարտի ժամը,
Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամների և ներկա գտնվող մասնակիցների թիվը,
Քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները,
Քվեարկության արդյունքում ընդունված որոշումները,
Ընդհանուր ժողովի նախագահողը և քարտուղարը:
7.5.Ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումները տեղադրվում են Կազմակերպության Ինտերնետային կայքում Ընդհանուր ժողովի կայացման պահից ոչ ուշ, քան տաս օրվա ընթացքում:
8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1.Սույն Կարգով Կազմակերպության և նրա կառավարման մարմինների անունից Կազմակերպության անդամներին ուղարկվելիք ամբողջ թղթակցությունը (նամակներ, ծանուցումներ, պատվիրված նամակներ) ուղարկվում են սնանկության գործով կառավարչի հայտնած կամ Կազմակերպությունում առկա այլ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերում մատնանշված հասցեով: Հասցեի փոփոխման մասին Կազմակերպության անդամը պարտավոր է անհապաղ հայտնել Կազմակերպության համապատասխան մարմիններին: Ոչ պատշաճ կերպով տեղեկատվություն տրամադրելու կամ փոփոխված հասցեն չտրամադրելու դեպքերում պատասխանատվությունը կրում է Կազմակերպության համապատասխան անդամը:
8.2.Սույն Կարգով Կազմակերպության և նրա կառավարման մարմինների անունից Կազմակերպության անդամներին ուղարկվելիք ծանուցումը կարող է իրականացվել նաև էլեկտրոնային փոստի, ֆաքսի, հեռախոսակապի կամ օրենքով չարգելված հաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ:
8.3.Այնպիսի դեպքերում, երբ բոլոր հարցերը չեն կարգավորվում սույն Կարգի դրույթներով, ապա գործում են ՀՀ օրենսդրությամբ, Կազմակերպության կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով սահմանված դրույթները:
8.4.Սույն Կարգը ուժի մեջ է մտնում Ընդհանուր ժողովի կողմից հաստատման պահից և գործում է անորոշ ժամանակով:
8.5.Սույն Կարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարվում են բացառապես Ընդհանուր ժողովի կողմից:
____թ. թիվ 1 արձանագրությամբ «ՍԳԿԿ» ԻԿԿ Դիտորդ խորհրդի նախագահԱ. Չիտչյան _____________________ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Ընդհանուր ժողովի____թ. թիվ 1 որոշմամբ«ՍԳԿԿ» ԻԿԿ նախագահԱ. Չիտչյան _____________________ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՀայաստանի Հանրապետությունքաղաք Երևան2017թ.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ1.1.«Ընդհանուր ժողովի գործունեության» կարգը (այսուհետ նաև՝ Կարգ) ՀՀ օրենսդրությանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքին, Կազմակերպության կանոնադրությանը և ներքին իրավական փաստաթղթերին համապատասխան, սահմանում է «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) կառավարումը իրականացվող մարմնի՝ Ընդհանուր ժողովի (այսուհետ նաև՝ Ժողով) գործունեության կազմակերպման կարգը: 1.2.Սույն Կարգը սահմանում է Ժողովի իրավասությունները, կարգավորում է Ժողովի նախապատրաստման, հրավիրման ու անցկացման ընթացակարգերը և Կազմակերպության անդամների ծանուցման կարգը:1.3.Ընդհանուր ժողովը հանդիսանում է Կազմակերպության բարձրագույն մարմինը և առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, Կազմակերպության կանոնադրությամբ, մասնագիտական վարքագծի կանոնագրքով և Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով:1.4. Ընդհանուր ժողովի որոշումները ընդունվում են ժողովին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերի, որոնք ընդունվում են ձայների 2/3-ով, բացառությամբ կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐ2.1.Ընդհանուր ժողովի աշխատանքները կազմակերպող մարմիններն են՝ Ընդհանուր ժողովի նախագահը, Ընդհանուր ժողովի քարտուղարը, Հաշվիչ հանձնաժողովը:2.2.Ընդհանուր ժողովի բացումը իրականացնում է Ընդհանուր ժողովի նախագահը:2.3.Ընդհանուր ժողովի նախագահը հանդիսանում է Դիտորդ խորհրդի նախագահը:2.4.Ընդհանուր ժողովի քարտուղարը նշանակվում է Դիտորդ խորհրդի նախագահի կողմից՝ Կազմակերպության աշխատակազմից:2.5.Ընդհանուր ժողովի նախագահողը իրականացնում է հետևյալ գործառույթները՝• բացում և փակում է Ժողովի նիստը,• հայտարարում է օրակարգը,• հայտարարում է ելույթների և զեկույցների համար հանդես եկող մասնակիցներին,• կազմակերպում է օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը,• քվեարկության է դնում որոշումների նախագծերը,• սույն Կարգի դրույթներին համապատասխան ապահովում է Ժողովի իրականացման ընթացակարգը,• ստորագրում է Ժողովի արձանագրությունը,• ստորագրում է Ժողովի կողմից ընդունված որոշումները:2.6.Ընդհանուր ժողովի քարտուղարը կատարում է Ժողովի նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ Ընդհանուր ժողովի նախագահի հանձնարարականները, արձանագրում է Ժողովի անցկացման գործընթացը և ստորագրում է արձանագրությունը:2.7.Հաշվիչ հանձնաժողովը հանդիսանում է Ընդհանուր ժողովի կողմից Կազմակերպության ներքին իրավական ակտերի ընդունումը և թեկնածուների ընտրությունները կազմակերպող (անցկացնող) և այդ գործընթացի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողով և չի համարվում Կազմակերպության մարմին: 2.8.Հաշվիչ հանձնաժողովի անդամներին ընտրում է Դիտորդ խորհուրդը` Կազմակերպության անդամների կազմից` Դիտորդ խորհրդի նախագահի առաջադրմամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Հաշվիչ հանձնաժողովի կազմը բաղկացած է 3 անդամից, ովքեր Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրվում են երեք տարի ժամկետով: 3. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունքը և Ժողովի բացառիկ իրավասությունները 3.1.Կազմակերպության Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Կազմակերպության անդամների կեսից ավելին, և պայմանով, որ Կազմակերպության բոլոր անդամները պատշաճ ծանուցված են եղել Ժողովի անցկացման վերաբերյալ:3.2.Քվորումի բացակայության դեպքում կրկին հրավիրվում է Ընդհանուր ժողով:3.3.Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են՝ 3.3.1.Կազմակերպության կանոնադրության, վարքագծի կանոնագրքի, կանոնների, կարգերի ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը, 3.3.2.Կազմակերպությանն անդամակցելու և նրա անդամների գործունեությունը դադարեցնելու կարգի հաստատումը,3.3.3.Դիտորդ խորհրդի անդամների ընտրությունը, Դիտորդ խորհրդի գործունեության դադարեցման կամ այդ մարմնի առանձին անդամների պարտականությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ որոշումների կայացումը,3.3.4.Կարգապահական հանձնաժողովի անդամների ընտրությունը,3.3.5.Վերահսկիչ ծառայության անդամների ընտրությունը,3.3.6.Կազմակերպության անդամակցությունից զրկելը, 3.3.7.Կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը, 3.3.8.Կազմակերպության անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի հաստատումը և դրանում համապատասխան փոփոխությունների կատարումը,3.3.9.Կազմակերպության կամավոր լուծարման և լուծարային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշումների ընդունումը,3.3.10.Կազմակերպության անդամավճարների և այլ վճարների չափերի և վճարման կարգի սահմանումը,3.3.11.ՀՀ օրենսդրությամբ և Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների կատարումը և որոշումների կայացումը,3.4.Կազմակերպության յուրաքանչյուր անդամ Ընդհանուր ժողովում ունի մեկ ձայնի իրավունք:3.5.Ընդհանուր ժողովի որոշումները ընդունվում են Ժողովին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ և ՀՐԱՎԻՐՄԱՆ ԿԱՐԳԸ4.1.Կազմակերպության հերթական Ընդհանուր ժողովը հրավիրում է տարին մեկ անգամ՝ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարգով: Ժողովում քննարկվում են Կազմակերպության կանոնադրությամբ հաստատված և Ընդհանուր ժողովի իրավասություններին առնչվող հարցեր:4.2.Կազմակերպության Ընդհանուր ժողով հրավիրելու վերաբերյալ Դիտորդ խորհրդի նախագահի հանձնարարականի համաձայն Գործադիր տնօրենն իրականացնում է բոլոր անդամների ծանուցումը: Գործադիր տնօրենը պարտավոր է Կազմակերպության բոլոր անդամներին ծանուցել Ժողովի անցկացման ժամանակի և վայրի, օրակարգում ընդգրկված հարցերի, դրանց ծանոթանալու և առաջարկություններ, լրացումներ ներկայացնելու կարգի, ինչպես նաև այլ անհրաժեշտ տվյալների մասին:4.3.Ընդհանուր ժողով հրավիրելու վերաբերյալ ծանուցումը տեղադրվում է Կազմակերպության ինտերնետային կայքում Ընդհանուր ժողովի կայացման օրվանից մեկ ամիս առաջ: Գործադիր տնօրենը պարտավոր է Կազմակերպության անդամներին ժողովի անցկացման մասին լրացուցիչ տեղեկացնել էլեկտրոնային փոստի և/կամ փոստային ծառայության, հեռագրակապի, հաղորդագրության, հեռախոսակապի և օրենքով նախատեսված կապի այլ միջոցներից մեկի օգտագործմամբ: 4.4.Կազմակերպության արտահերթ Ընդհանուր ժողով կարող է գումարվել Կազմակերպության Դիտորդ խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, Դիտորդ խորհրդի կողմից կայացրած որոշմամբ կամ Կազմակերպության անդամների առնվազն երկու հինգերորդի պահանջով: Արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու որոշման մեջ պետք է նշվեն օրակարգում ընդգրկված հարցերը և նշվեն դրանց քննարկման համար Արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու նպատակահարմարության հիմնավորումները: 4.5.Կազմակերպության անդամների առնվազն երկու հինգերորդի պահանջով արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու առաջարկը ներկայացվում է Դիտորդ խորհրդին, որը պետք է քննարկվի Դիտորդ խորհրդի նիստում և կայացվի հիմնավորված որոշում՝ արտահերթ Ժողով հրավիրելու կամ դրա հրավիրման աննպատակահարմարության վերաբերյալ:4.6.Դիտորդ խորհրդի կողմից արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու կամ այն մերժելու որոշումը պետք է կայացվի այդպիսի պահանջը ներկայացվելու պահից երեսուն օրվա ընթացքում: Դիտորդ խորհուրդը մերժում է արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու իր անդամների առաջարկությունը, եթե առաջադրված հարցերը նախատեսված չեն Կազմակերպության կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով և չեն առնչվում Ընդհանուր ժողովի իրավասությունների շրջանակներում ընդգրկված հարցերին:4.7.Գործադիր տնօրենը վերահսկում է Ընդհանուր ժողով հրավիրելու նախապատրաստական աշխատանքները և Դիտորդ խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքը:4.8.Հաշվիչ հանձնաժողովը` • սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը, • սահմանում է թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը, • կազմակերպում է թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը, • հաստատում է քվեատուփի նմուշը (չափսերը), • վերահսկողություն է իրականացնում ընտրության տարածքում Կազմակերպության կանոնադրության պահանջների կատարման նկատմամբ,• կազմակերպում և ամփոփում է քվեարկության արդյունքները, • կազմում է քվեարկության արդյունքների արձանագրություն,• իրականացնում է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: 5.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ 5.1.Ընդհանուր ժողովի ժամանակ Կազմակերպության ցանկացած անդամ իրավունք ունի առաջադրել իր կամ Կազմակերպության մեկ այլ անդամի թեկնածությունը Դիտորդ խորհրդի անդամների և Կազմակերպության մասնագիտացված մարմինների ընտրության համար:5.2.Գործադիր տնօրենը, Դիտորդ խորհրդի անդամները, ինչպես նաև Կազմակերպության անդամները իրավասու են Ընդհանուր ժողովում քննարկվելիք հարցերի վերաբերյալ Դիտորդ խորհրդին ներկայացնել առաջարկություններ և լրացումներ: 5.3.Դիտորդ խորհուրդը պարտավոր է քննարկել ներկայացված առաջարկությունները և կայացնել հիմնավորված որոշում՝ դրանք Ժողովի օրակարգում ընդգրկելու կամ չընդգրկելու նպատակահարմարության վերաբերյալ: 6. ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ6.1.Ընդհանուր ժողովի քվեարկությունների արդյունքները ամփոփվում են Հաշվիչ հանձնաժողովի կողմից, այնուհետև կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:6.2.Ընդհանուր ժողովի քվեարկությունների արդյունքները ամփոփելուց և արձանագրությունը ստորագրելուց հետո քվեաթերթիկները կնքվում են հաշվիչ հանձնաժողովի կողմից և արձանագրության հետ միասին հանձնվում են Կազմակերպության արխիվ՝ պահպանման նպատակով:7. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ7.1.Ընդհանուր ժողովի արձանագրությունը կազմվում է Ժողովի կայացումից հետո առնվազն տաս օրվա ընթացքում: 7.2.Ընդհանուր ժողովի արձանագրությունը կազմվում է 3 օրինակից: Մեկ օրինակը պահպանման է հանձնվում Դիտորդ խորհրդի նախագահին, երկրորդը՝ Գործադիր տնօրենին, երրորդը՝ հանձնաժողովի արձանագրության և կնքված քվեաթերթիկների հետ միասին հանձնվում է Կազմակերպության արխիվ:7.3.Ընդհանուր ժողովի արձանագրության երեք օրինակները ստորագրվում են Ընդհանուր ժողովի նախագահի և Ժողովի քարտուղարի կողմից7.4.Ընդհանուր ժողովի արձանագրության մեջ նշվում են՝ Կազմակերպության լրիվ անվանումը, Ընդհանուր ժողովի անցկացման օրը, վայրը և ժամը, Ընդհանուր ժողովի օրակարգը, Ընդհանուր ժողովի մասնակիցների գրանցման մեկնարկի և ավարտի ժամը, Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամների և ներկա գտնվող մասնակիցների թիվը, Քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները, Քվեարկության արդյունքում ընդունված որոշումները, Ընդհանուր ժողովի նախագահողը և քարտուղարը:7.5.Ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումները տեղադրվում են Կազմակերպության Ինտերնետային կայքում Ընդհանուր ժողովի կայացման պահից ոչ ուշ, քան տաս օրվա ընթացքում:8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ8.1.Սույն Կարգով Կազմակերպության և նրա կառավարման մարմինների անունից Կազմակերպության անդամներին ուղարկվելիք ամբողջ թղթակցությունը (նամակներ, ծանուցումներ, պատվիրված նամակներ) ուղարկվում են սնանկության գործով կառավարչի հայտնած կամ Կազմակերպությունում առկա այլ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերում մատնանշված հասցեով: Հասցեի փոփոխման մասին Կազմակերպության անդամը պարտավոր է անհապաղ հայտնել Կազմակերպության համապատասխան մարմիններին: Ոչ պատշաճ կերպով տեղեկատվություն տրամադրելու կամ փոփոխված հասցեն չտրամադրելու դեպքերում պատասխանատվությունը կրում է Կազմակերպության համապատասխան անդամը: 8.2.Սույն Կարգով Կազմակերպության և նրա կառավարման մարմինների անունից Կազմակերպության անդամներին ուղարկվելիք ծանուցումը կարող է իրականացվել նաև էլեկտրոնային փոստի, ֆաքսի, հեռախոսակապի կամ օրենքով չարգելված հաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ:8.3.Այնպիսի դեպքերում, երբ բոլոր հարցերը չեն կարգավորվում սույն Կարգի դրույթներով, ապա գործում են ՀՀ օրենսդրությամբ, Կազմակերպության կանոնադրությամբ և ներքին իրավական փաստաթղթերով սահմանված դրույթները:8.4.Սույն Կարգը ուժի մեջ է մտնում Ընդհանուր ժողովի կողմից հաստատման պահից և գործում է անորոշ ժամանակով:8.5.Սույն Կարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարվում են բացառապես Ընդհանուր ժողովի կողմից: