Կարգապահական վարույթի կարգ

____թ. թիվ 1 արձանագրությամբ
 
«ՍԳԿԿ» ԻԿԿ 
Դիտորդ խորհրդի նախագահ
Ա. Չիտչյան             _____________________
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝
«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Ընդհանուր ժողովի
____թ. թիվ 1 որոշմամբ
«ՍԳԿԿ» ԻԿԿ նախագահ
Ա. Չիտչյան             _____________________
 
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ և ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետություն
քաղաք Երևան
2017թ.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Կարգապահական հանձնաժողովի գործունեության և սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման» կարգը (այսուհետ նաև՝ Կարգ), ՀՀ օրենսդրությանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքին, Կազմակերպության կանոնադրությանը և ներքին իրավական փաստաթղթերին համապատասխան, սահմանում է «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) Կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) գործունեության ընթացակարգը, սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իրականացնելու կարգն ու ժամկետները, ինչպես նաև կարգապահական վարույթի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:
1.2.Հանձնաժողովը չի հանդիսանում «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի կառավարման մարմին: 
1.3.Հանձնաժողովի անդամները իրենց գործառույթները իրականացնելիս քննարկում են այնպիսի խախտումներն ու չարաշահումները, որոնց արդյունքում սնանկության գործով կառավարչի կողմից չեն պահպանվել ՀՀ օրենսդրությամբ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, Կազմակերպության կանոնադրությամբ, Վարքագծի կանոնագրքով և Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով սահմանված պահանջները:   
1.4.Հանձնաժողովը սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցում է պետական և ոչ պետական մարմինների, ինչպես նաև այլ անձանց գրավոր դիմումների, բողոքների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:
1.5.Կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթն իրականացնելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործողությունները իրականացվում են Օրենքի և Կազմակերպության առջև՝ կառավարիչների հավասարության սկզբունքի հիման վրա: 
1.6.Կառավարիչներին կարգապահական տույժի ենթարկելիս Դիտորդ խորհուրդը պարտավոր է ղեկավարվել միատեսակ չափանիշներով: 
1.7.Կարգապահական վարույթն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի հիման վրա: 
1.8.Կարգապահական խախտման կատարման մեջ կասկածվող կառավարիչը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Օրենքին և Կանոնագրքին համապատասխան ընդունված Դիտորդ խորհրդի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: 
2.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
 
2.1.Հանձնաժողովը «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի մասնագիտացված մարմիններից է, որը ՀՀ օրենսդրության, Կազմակերպության կանոնադրության, Վարքագծի կանոնագրքի և սույն Կարգի դրույթների համապատասխան հարուցում է կարգապահական վարույթ և տալիս համապատասխան եզրակացություն՝ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ:
2.2.Հանձնաժողովի անդամները ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից հինգ տարի ժամկետով: Կարգապահական հանձնաժողովի կազմը բաղկացած է 5 անդամից և իր գործունեությունն իրականացնում է Ընդհանուր ժողովի կողմից հաստատված սույն Կարգի համաձայն:
2.3.Հանձնաժողովի անդամների ընտրության ժամանակ Կազմակերպության ցանկացած անդամ իրավունք ունի առաջադրել իր կամ Կազմակերպության մեկ այլ անդամի թեկնածությունը: 
Առաջադրված թեկնածուն իրավունք ունի ինքնաբացարկ հայտնել:
2.4.Հանձնաժողովի կազմում կարող է տեղի ունենալ անդամների փոփոխություն: Հանձնաժողովի անդամը կարող է հեռացվել հանձնաժողովի կազմից կամ կամավոր դուրս գալ իր գրավոր դիմումի համաձայն: Հանձնաժողովի անդամների կազմում փոփոխության հարցը քննարկվում է Դիտորդ խորհրդի նիստի ժամանակ և կայացվում է որոշում՝ նոր անդամի թեկնածության հաստատման վերաբերյալ: 
2.5.Հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի անդամների կողմից, բաց քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ: 
2.6.Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
2.7.Հանձնաժողովի նիստերի քարտուղարը Հանձնաժողովի անդամ չի հանդիսանում և նշանակվում է Հանձնաժողովի նախագահի կողմից:
 2.8.Քարտուղարը Հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ փոստային ծառայության, էլեկտրոնային նամակի կամ կապի այլ միջոցներով Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է կարգապահական վարույթի նիստի օրվա, վայրի և ժամի մասին:
2.9.Քարտուղարը Հանձնաժողովի նիստից առնվազն տաս օր առաջ փոստային ծառայության, էլեկտրոնային նամակի կամ կապի այլ միջոցներով ծանուցում է դիմումատուին և սնանկության գործով կառավարչին կարգապահական վարույթի նիստի օրվա, վայրի և ժամի մասին: 
3.ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1.Կարգապահական վարույթի կողմեր են հանդիսանում՝ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք հանդիսացած բողոքը ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը և կառավարիչը, ում գործողությունների վերաբերյալ ներկայացվել է բողոքը:  
Կարգապահական վարույթի շրջանակներում որոշակի փաստեր հաստատելու կամ հերքելու նպատակով կարող են հրավիրվել նաև վկաներ, ինչպես կողմերի, այնպես էլ Կարգապահական հանձնաժողովի կամ Դիտորդ խորհրդի կողմից:   
3.2.Կողմերը սույն Կարգի համաձայն վարույթներն իրականացնելիս հավասար իրավունքներ ունեն` 
• մասնակցելու կարգապահական վարույթի բոլոր փուլերին ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով,
• կարգապահական վարույթի հարուցման պահից ծանոթանալու կարգապահական գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանելու և վարույթից դուրս գրելու ցանկացած ծավալի որևէ տեղեկություն,
• տալու բացատրություններ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց,
• ներկայացնելու ապացույցներ կարգապահական գործին կցելու և հետազոտելու համար,
• հրավիրելու վկաներ, հարցեր տալու ինչպես իր, այնպես էլ մյուս կողմի կամ Դիտորդ խորհրդի կողմից հրավիրած վկաներին,
• հարցեր տալու ելույթ ունեցողին, 
• ստանալու Դիտորդ խորհրդի որոշումները,
• դատական կարգով բողոքարկելու Դիտորդ խորհրդի որոշումները: 
3.3.Կարգապահական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են`
• զերծ մնալ միմյանց նկատմամբ պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ անելուց կամ գործողություններ կատարելուց, 
• հարգալից վերաբերվել միմյանց, ինչպես նաև` Դիտորդ խորհրդի անդամների և նախագահի նկատմամբ,
• Դիտորդ խորհրդի նիստերին ներկա գտնվելու ընթացքում, պահպանել կարգ ու կանոն, ենթարկվել նիստը նախագահողի օրինական կարգադրություններին: 
3.4.Կառավարիչը, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ պարտավոր է` 
• Հանձնաժողովի պահանջով ներկայացնել գրավոր բացատրություններ,
• Հաձնաժողովի եզրակացությունը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում Դիտորդ խորհրդին ներկայացնել գրավոր առարկություններ, եթե ամբողջովին կամ մասամբ համաձայն չէ Հանձնաժողովի եզրակացության հետ,
• Առարկությունների մեջ կառավարիչը պարտավոր է նշել իր փաստարկները Հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած փաստերի և ապացույցների գնահատականի վերաբերյալ: 
• Սույն կետով սահմանված ժամկետում գրավոր առարկություններ չներկայացնելը Դիտորդ խորհուրդը կարող է որակել որպես կառավարչի կողմից Հանձնաժողովի եզրակացության ընդունում: 
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ
4.1.Հանձնաժողովի նիստերը բացում և անցկացնում է Հանձնաժողովի նախագահը: Նիստից առաջ Հանձնաժողովի քարտուղարը արձանագրում է Հանձնաժողովի անդամների ներկայության կամ բացակայության փաստը: 
4.2.Հանձնաժողովը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի անդամներից առնվազն երեքը:
4.3.Քարտուղարը վարում է Հանձնաժողովի նիստի արձանագրությունը:
4.4.Հանձնաժողովի նիստին հրավիրվում են սնանկության գործով այն կառավարիչը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, ինչպես նաև բողոք ներկայացնող անձը:
Հանձնաժողովի նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված սնանկության գործով կառավարչի և/կամ այլ անձանց բացակայությունը արգելք չէ կառավարչի նկատմամբ հարուցված կարգապահական խախտման քննարկման համար:
4.5.Հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը ստուգում է նիստին մասնակցող մասնակիցների և սնանկության գործով կառավարչի ներկայությունը, ինչպես նաև կառավարչի ներկայացուցիչների լիազորությունները:
4.6.Հանձնաժողովի նախագահը ներկայացնում է հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն, այնուհետև խոսքը տրվում է այն անձին կամ նրա ներկայացուցչին, որը բողոք է ներկայացրել սնանկության գործով կառավարչի դեմ: Դրանից հետո կառավարիչը կամ նրա ներկայացուցիչը իրավասու են ներկայացնել իրենց գործողությունների կամ անգործության օրինականությունը հիմնավորող փաստարկներ:      
4.7.Հանձնաժողովի անդամները իրավասու են հարցեր տալ կարգապահական վարույթի մասնակիցներին:
4.8.Հանձնաժողովի եզրակացությունները կազմվում են Հանձնաժողովի նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
4.9.Հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթը պետք է ավարտվի և կարգապահական գործը` եզրակացության հետ միասին Դիտորդ խորհրդին ուղարկվի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վարույթը հարուցելուց հետո` երկու ամսվա ընթացքում: 
4.10.Հանձնաժողովի եզրակացությունները Հանձնաժողովի նախագահը՝ նիստի հաջորդ օրը ներկայացնում է Դիտորդ խորհրդի նախագահին, և վերջինս Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով հարցը ներկայացնում է Դիտորդ խորհրդի քննարկմանը: 
4.11.Կարգապահական վարույթի արդյունքում կազմված եզրակացությունը սահմանված ժամկետում Հանձնաժողովի կողմից Դիտորդ խորհրդին չներկայացնելու դեպքում կարգապահական վարույթը համարում է կարճված: 
4.12.Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատաuխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` վեցամuյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո: Սույն մասում նշված ժամկետներն անցնելուց հետո կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարույթը ենթակա է կարճման: 
4.13.Սույն կարգին համապատասխան կարգապահական վարույթի կասեցման դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է:
5. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5.1.Կազմակերպության անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հանձնաժողովը Դիտորդ խորհրդին ներկայացնում է հիմնավորված եզրակացություն՝
• կարգապահական վարույթը կարճելու մասին,
• հայտնաբերված կարգապահական խախտումը վերացնելու համար ժամկետ սահմանելու մասին,
• բանավոր նկատողություն տալու մասին, 
• հրապարակային նկատողություն տալու մասին,
• բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ նախազգուշացման մասին,
• կարգապահական տույժի սահմանման մասին,
• դրամական տույժի սահմանման մասին,
• անդամակցության դադարեցման վերաբերյալ:
5.2.Դրամական տույժի սահմանման մասին եզրակացություն ընդունելու դեպքում նշված տույժի վերջնական չափը որոշում է Դիտորդ խորհուրդը, որի չափը պետք է կազմի ոչ պակաս քան 50.000 ՀՀ դրամը և ոչ ավել, քան 200.000 ՀՀ դրամը:
5.3.Կազմակերպության անդամը դրամական տույժի է ենթարվում հետևյալ դեպքերում՝
• սնանկության վարույթը և իր պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու դեպքում,
• Կազմակերպության ղեկավարությանը ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում,
• Կազմակերպության ղեկավարությանը պարբերական կարգով ոչ պատշաճ տեղեկատվության կամ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում,
• Կազմակերպության ներքին փաստաթղթերով սահմանված կարգով հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու դեպքում:
5.4.Հանձնաժողովի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ եզրակացությունը եռօրյա ժամկետում հանձնաժողովի քարտուղարի կողմից ուղարկվում է դիմում ներկայացրած անձանց և խախտում կատարած սնանկության գործով կառավարչին:
5.5.Հարուցված կարգապահական վարույթների նիստերի ընթացքում քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն, որը դասվում է Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերի շարքին և պահպանվում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով: 
Դիմումատուն, ինչպես նաև Կազմակերպության այն անդամը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իրավասու են պաշտոնական հարցման միջոցով պահանջելու Հանձնաժողովի նիստի արձանագրության պատճենը: 
6. ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
6.1.Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակում, անգամ եթե նույն կառավարիչը կատարել է մի քանի կարգապահական խախտում, Դիտորդ խորհուրդը կայացնում է մեկ որոշում: 
6.2.Դիտորդ խորհուրդը որոշումը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա լինել միայն տվյալ գործը քննող խորհրդի կազմում ընդգրկված անդամները: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում: 
6.3.Խորհրդակցական սենյակում որոշումն ընդունվում է Դիտորդ խորհրդի անդամների բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է կառավարչի համար: 
6.4.Դիտորդ խորհրդի կողմից խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, խորհրդի անդամների արտահայտած դիրքորոշումը և քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո: 
6.5.Կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո Դիտորդ խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
• կառավարչին կարգապահական տույժի ենթարկելու մասին, 
• կարգապահական վարույթը կարճելու մասին:
6.6.Դիտորդ խորհուրդը կարճում է կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթն այն դեպքում, երբ` 
1) բացակայում է կարգապահական խախտման դեպքը,
2) հիմնավորված չէ կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը, 
3) կարգապահական խախտումը կատարելուց հետո կառավարիչը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ,
5) առկա է միևնույն հիմքով և միևնույն դեպքի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթի հարուցումը մերժելու կամ կարգապահական վարույթը կարճելու մասին չվերացված որոշում, 
6) անցել են վաղեմության ժամկետները: 
6.7.Կարգապահական խախտման փաստը ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել Օրենքի և սույն Կարգի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում, մեկնաբանվում են հօգուտ կառավարչի: 
6.8.Որոշումը կազմվում և կողմերին է ուղարկվում հրապարակումից հետո` տաս օրվա ընթացքում: 
6.9.Դիտորդ խորհրդի որոշումը օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկել դատական կարգով՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում: 
7.ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 
7.1.Կառավարչին կարգապահական պատաuխանատվության ենթարկելու հարցով Դիտորդ խորհրդի որոշումը պետք է պարունակի` 
• Դիտորդ խորհրդի անվանումը և կազմը, կարգապահական գործի համարը, 
• Դիտորդ խորհրդում հարցի քննության վայրը և ժամանակը, 
• այն կառավարչի անունը, ազգանունը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, 
• Դիմողի բացատրությունները (եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա), 
• կառավարչի բացատրությունները,
• գործի փաստերը` առկա ապացույցների վկայակոչմամբ, 
• Դիտորդ խորհրդի պատճառաբանված եզրակացությունը և որոշումը: 
7.2.Դիտորդ խորհրդի որոշումները հրապարակվում են Կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքում: 
7.3.Դիտորդ խորհրդի այն անդամը, ով դեմ է քվեարկել քննարկվող հարցի վերաբերյալ, իրավունք ունի ներկայացնելու գրավոր կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը: 
7.4.Դիտորդ խորհրդի որոշումը կայացման պահից տասնօրյա ժամկետում ուղարկվում է կողմերին:
8.ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1.Սույն Կարգն ուժի մեջ է մտնում Ընդհանուր ժողովի կողմից հաստատելու պահից: 
8.2.Մինչև սույն Կարգի ուժի մեջ մտնելը հարուցված կարգապահական վարույթներն իրականացվում են նախկին ընթացակարգով: 
8.3.Սույն Կարգը ապահովում է Սնանկության գործով կառավարչի կանոնագրքի կիրառումը:
8.4.Սույն Կարգը ուժի մեջ մտնելու պահից՝ 16.11.2013թ. Ընդհանուր ժողովի թիվ 1 արձանագրությամբ հաստատված «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության  Կարգապահական վարույթի անցկացման կարգը համարվում է ուժը կորցրած: 

 

 

    ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է՝

 

«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Դիտորդ խորհրդի

 

2017թ. ապրիլի 11-ի  արձանագրությամբ

 

 

 

«ՍԳԿԿ» ԻԿԿ

Դիտորդ խորհրդի նախագահ

Ա. Չիտչյան            

 

 

                    ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝

 

«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Ընդհանուր ժողովի

 

2017թ. մսյիսի 27-ի. թիվ 1 որոշմամբ

 

 

 

«ՍԳԿԿ» ԻԿԿ

Դիտորդ խորհրդի նախագահ

Ա. Չիտչյան             

 

 

 

 

 


ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ և ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ

ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

ԿԱՐԳ


Հայաստանի Հանրապետություն

քաղաք Երևան
2017թ.

 

                                                   1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


         1.1. «Կարգապահական հանձնաժողովի գործունեության և սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման» կարգը (այսուհետ նաև՝ Կարգ), ՀՀ օրենսդրությանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքին, Կազմակերպության կանոնադրությանը և ներքին իրավական փաստաթղթերին համապատասխան, սահմանում է «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) Կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) գործունեության ընթացակարգը, սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իրականացնելու կարգն ու ժամկետները, ինչպես նաև կարգապահական վարույթի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

        1.2.Հանձնաժողովը չի հանդիսանում «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի կառավարման մարմին: 

      1.3.Հանձնաժողովի անդամները իրենց գործառույթները իրականացնելիս քննարկում են այնպիսի խախտումներն ու չարաշահումները, որոնց արդյունքում սնանկության գործով կառավարչի կողմից չեն պահպանվել ՀՀ օրենսդրությամբ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, Կազմակերպության կանոնադրությամբ, Վարքագծի կանոնագրքով և Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով սահմանված պահանջները:  

      1.4.Հանձնաժողովը սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցում է պետական և ոչ պետական մարմինների, ինչպես նաև այլ անձանց գրավոր դիմումների, բողոքների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:

      1.5.Կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթն իրականացնելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործողությունները իրականացվում են Օրենքի և Կազմակերպության առջև՝ կառավարիչների հավասարության սկզբունքի հիման վրա: 

      1.6.Կառավարիչներին կարգապահական տույժի ենթարկելիս Դիտորդ խորհուրդը պարտավոր է ղեկավարվել միատեսակ չափանիշներով: 

      1.7.Կարգապահական վարույթն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի հիման վրա: 

    1.8.Կարգապահական խախտման կատարման մեջ կասկածվող կառավարիչը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Օրենքին և Կանոնագրքին համապատասխան ընդունված Դիտորդ խորհրդի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: 


                      2.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ 

 

       2.1.Հանձնաժողովը «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի մասնագիտացված մարմիններից է, որը ՀՀ օրենսդրության, Կազմակերպության կանոնադրության, Վարքագծի կանոնագրքի և սույն Կարգի դրույթների համապատասխան հարուցում է կարգապահական վարույթ և տալիս համապատասխան եզրակացություն՝ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ:

     2.2.Հանձնաժողովի անդամները ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից հինգ տարի ժամկետով: Կարգապահական հանձնաժողովի կազմը բաղկացած է 5 անդամից և իր գործունեությունն իրականացնում է Ընդհանուր ժողովի կողմից հաստատված սույն Կարգի համաձայն:

     2.3.Հանձնաժողովի անդամների ընտրության ժամանակ Կազմակերպության ցանկացած անդամ իրավունք ունի առաջադրել իր կամ Կազմակերպության մեկ այլ անդամի թեկնածությունը: Առաջադրված թեկնածուն իրավունք ունի ինքնաբացարկ հայտնել:

    2.4.Հանձնաժողովի կազմում կարող է տեղի ունենալ անդամների փոփոխություն: Հանձնաժողովի անդամը կարող է հեռացվել հանձնաժողովի կազմից կամ կամավոր դուրս գալ իր գրավոր դիմումի համաձայն: Հանձնաժողովի անդամների կազմում փոփոխության հարցը քննարկվում է Դիտորդ խորհրդի նիստի ժամանակ և կայացվում է որոշում՝ նոր անդամի թեկնածության հաստատման վերաբերյալ: 

    2.5.Հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի անդամների կողմից, բաց քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ: 

    2.6.Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

    2.7.Հանձնաժողովի նիստերի քարտուղարը Հանձնաժողովի անդամ չի հանդիսանում և նշանակվում է Հանձնաժողովի նախագահի կողմից: 

  2.8.Քարտուղարը Հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ փոստային ծառայության, էլեկտրոնային նամակի կամ կապի այլ միջոցներով Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է կարգապահական վարույթի նիստի օրվա, վայրի և ժամի մասին:

  2.9.Քարտուղարը Հանձնաժողովի նիստից առնվազն տաս օր առաջ փոստային ծառայության, էլեկտրոնային նամակի կամ կապի այլ միջոցներով ծանուցում է դիմումատուին և սնանկության գործով կառավարչին կարգապահական վարույթի նիստի օրվա, վայրի և ժամի մասին: 


   3.ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿՈՂՄԵՐԻ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

   3.1.Կարգապահական վարույթի կողմեր են հանդիսանում՝ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք հանդիսացած բողոքը ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը և կառավարիչը, ում գործողությունների վերաբերյալ ներկայացվել է բողոքը:  Կարգապահական վարույթի շրջանակներում որոշակի փաստեր հաստատելու կամ հերքելու նպատակով կարող են հրավիրվել նաև վկաներ, ինչպես կողմերի, այնպես էլ Կարգապահական հանձնաժողովի կամ Դիտորդ խորհրդի կողմից:   

    3.2.Կողմերը սույն Կարգի համաձայն վարույթներն իրականացնելիս հավասար իրավունքներ ունեն` 

    • մասնակցելու կարգապահական վարույթի բոլոր փուլերին ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով,

    •  կարգապահական վարույթի հարուցման պահից ծանոթանալու կարգապահական գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանելու և վարույթից դուրս գրելու ցանկացած ծավալի որևէ տեղեկություն,

   • տալու բացատրություններ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց

  ,• ներկայացնելու ապացույցներ կարգապահական գործին կցելու և հետազոտելու համար

  ,• հրավիրելու վկաներ, հարցեր տալու ինչպես իր, այնպես էլ մյուս կողմի կամ Դիտորդ խորհրդի կողմից հրավիրած վկաներին

  ,•  հարցեր տալու ելույթ ունեցողին, 

   • ստանալու Դիտորդ խորհրդի որոշումները,

   •  դատական կարգով բողոքարկելու Դիտորդ խորհրդի որոշումները: 

   3.3.Կարգապահական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են`

   • զերծ մնալ միմյանց նկատմամբ պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ անելուց կամ գործողություններ կատարելուց,

    • հարգալից վերաբերվել միմյանց, ինչպես նաև` Դիտորդ խորհրդի անդամների և նախագահի նկատմամբ,

   • Դիտորդ խորհրդի նիստերին ներկա գտնվելու ընթացքում, պահպանել կարգ ու կանոն, ենթարկվել նիստը նախագահողի օրինական կարգադրություններին: 

   3.4.Կառավարիչը, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ պարտավոր է` 

   • Հանձնաժողովի պահանջով ներկայացնել գրավոր բացատրություններ,

   • Հաձնաժողովի եզրակացությունը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում Դիտորդ խորհրդին ներկայացնել գրավոր առարկություններ, եթե ամբողջովին կամ մասամբ համաձայն չէ Հանձնաժողովի եզրակացության հետ,

   • Առարկությունների մեջ կառավարիչը պարտավոր է նշել իր փաստարկները Հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած փաստերի և ապացույցների գնահատականի վերաբերյալ: 

   • Սույն կետով սահմանված ժամկետում գրավոր առարկություններ չներկայացնելը Դիտորդ խորհուրդը կարող է որակել որպես կառավարչի կողմից Հանձնաժողովի եզրակացության ընդունում: 

                           4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ


    4.1.Հանձնաժողովի նիստերը բացում և անցկացնում է Հանձնաժողովի նախագահը: Նիստից առաջ Հանձնաժողովի քարտուղարը արձանագրում է Հանձնաժողովի անդամների ներկայության կամ բացակայության փաստը:

        4.2.Հանձնաժողովը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի անդամներից առնվազն երեքը:

        4.3.Քարտուղարը վարում է Հանձնաժողովի նիստի արձանագրությունը:

     4.4.Հանձնաժողովի նիստին հրավիրվում են սնանկության գործով այն կառավարիչը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, ինչպես նաև բողոք ներկայացնող անձը:Հանձնաժողովի նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված սնանկության գործով կառավարչի և/կամ այլ անձանց բացակայությունը արգելք չէ կառավարչի նկատմամբ հարուցված կարգապահական խախտման քննարկման համար:

     4.5.Հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը ստուգում է նիստին մասնակցող մասնակիցների և սնանկության գործով կառավարչի ներկայությունը, ինչպես նաև կառավարչի ներկայացուցիչների լիազորությունները:

    4.6.Հանձնաժողովի նախագահը ներկայացնում է հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն, այնուհետև խոսքը տրվում է այն անձին կամ նրա ներկայացուցչին, որը բողոք է ներկայացրել սնանկության գործով կառավարչի դեմ: Դրանից հետո կառավարիչը կամ նրա ներկայացուցիչը իրավասու են ներկայացնել իրենց գործողությունների կամ անգործության օրինականությունը հիմնավորող փաստարկներ:      

        4.7.Հանձնաժողովի անդամները իրավասու են հարցեր տալ կարգապահական վարույթի մասնակիցներին:

  4.8.Հանձնաժողովի եզրակացությունները կազմվում են Հանձնաժողովի նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

    4.9.Հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթը պետք է ավարտվի և կարգապահական գործը` եզրակացության հետ միասին Դիտորդ խորհրդին ուղարկվի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վարույթը հարուցելուց հետո` երկու ամսվա ընթացքում: 

   4.10.Հանձնաժողովի եզրակացությունները Հանձնաժողովի նախագահը՝ նիստի հաջորդ օրը ներկայացնում է Դիտորդ խորհրդի նախագահին, և վերջինս Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով հարցը ներկայացնում է Դիտորդ խորհրդի քննարկմանը: 

    4.11.Կարգապահական վարույթի արդյունքում կազմված եզրակացությունը սահմանված ժամկետում Հանձնաժողովի կողմից Դիտորդ խորհրդին չներկայացնելու դեպքում կարգապահական վարույթը համարում է կարճված: 

   4.12.Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատաuխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` վեցամuյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո: Սույն մասում նշված ժամկետներն անցնելուց հետո կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարույթը ենթակա է կարճման: 

     4.13.Սույն կարգին համապատասխան կարգապահական վարույթի կասեցման դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է:


                    5. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


     5.1.Կազմակերպության անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հանձնաժողովը Դիտորդ խորհրդին ներկայացնում է հիմնավորված եզրակացություն՝

 • կարգապահական վարույթը կարճելու մասին,

 • հայտնաբերված կարգապահական խախտումը վերացնելու համար ժամկետ սահմանելու մասին,

• բանավոր նկատողություն տալու մասին, 

 • հրապարակային նկատողություն տալու մասին,

• բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ նախազգուշացման մասին,

 • կարգապահական տույժի սահմանման մասին,

• դրամական տույժի սահմանման մասին,

  • անդամակցության դադարեցման վերաբերյալ:

  5.2.Դրամական տույժի սահմանման մասին եզրակացություն ընդունելու դեպքում նշված տույժի վերջնական չափը որոշում է Դիտորդ խորհուրդը, որի չափը պետք է կազմի ոչ պակաս քան 50.000 ՀՀ դրամը և ոչ ավել, քան 200.000 ՀՀ դրամը:

    5.3.Կազմակերպության անդամը դրամական տույժի է ենթարվում հետևյալ դեպքերում՝

  • սնանկության վարույթը և իր պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու դեպքում,

  • Կազմակերպության ղեկավարությանը ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում,

  • Կազմակերպության ղեկավարությանը պարբերական կարգով ոչ պատշաճ տեղեկատվության կամ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում,

  • Կազմակերպության ներքին փաստաթղթերով սահմանված կարգով հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու դեպքում:

   5.4.Հանձնաժողովի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ եզրակացությունը եռօրյա ժամկետում հանձնաժողովի քարտուղարի կողմից ուղարկվում է դիմում ներկայացրած անձանց և խախտում կատարած սնանկության գործով կառավարչին:

    5.5.Հարուցված կարգապահական վարույթների նիստերի ընթացքում քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն, որը դասվում է Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերի շարքին և պահպանվում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով: Դիմումատուն, ինչպես նաև Կազմակերպության այն անդամը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իրավասու են պաշտոնական հարցման միջոցով պահանջելու Հանձնաժողովի նիստի արձանագրության պատճենը:

 

 6. ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

 ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

  6.1.Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակում, անգամ եթե նույն կառավարիչը կատարել է մի քանի կարգապահական խախտում, Դիտորդ խորհուրդը կայացնում է մեկ որոշում: 

   6.2.Դիտորդ խորհուրդը որոշումը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա լինել միայն տվյալ գործը քննող խորհրդի կազմում ընդգրկված անդամները: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում: 

   6.3.Խորհրդակցական սենյակում որոշումն ընդունվում է Դիտորդ խորհրդի անդամների բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է կառավարչի համար: 

  6.4.Դիտորդ խորհրդի կողմից խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, խորհրդի անդամների արտահայտած դիրքորոշումը և քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո: 

   6.5.Կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո Դիտորդ խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.

• կառավարչին կարգապահական տույժի ենթարկելու մասին, 

• կարգապահական վարույթը կարճելու մասին:

   6.6.Դիտորդ խորհուրդը կարճում է կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթն այն դեպքում, երբ` 

1) բացակայում է կարգապահական խախտման դեպքը,

2) հիմնավորված չէ կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը, 

3) կարգապահական խախտումը կատարելուց հետո կառավարիչը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ,

4) առկա է միևնույն հիմքով և միևնույն դեպքի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթի հարուցումը մերժելու կամ կարգապահական վարույթը կարճելու մասին չվերացված որոշում, 

5) անցել են վաղեմության ժամկետները:

      6.7.Կարգապահական խախտման փաստը ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել Օրենքի և սույն Կարգի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում, մեկնաբանվում են հօգուտ կառավարչի: 

       6.8.Որոշումը կազմվում և կողմերին է ուղարկվում հրապարակումից հետո` տաս օրվա ընթացքում: 

     6.9.Դիտորդ խորհրդի որոշումը օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկել դատական կարգով՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում: 


                       7.ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 


7.1.Կառավարչին կարգապահական պատաuխանատվության ենթարկելու հարցով Դիտորդ խորհրդի որոշումը պետք է պարունակի` 

• Դիտորդ խորհրդի անվանումը և կազմը, կարգապահական գործի համարը,

• Դիտորդ խորհրդում հարցի քննության վայրը և ժամանակը, 

• այն կառավարչի անունը, ազգանունը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ,

 • Դիմողի բացատրությունները (եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա),

 • կառավարչի բացատրությունները,

• գործի փաստերը` առկա ապացույցների վկայակոչմամբ, 

• Դիտորդ խորհրդի պատճառաբանված եզրակացությունը և որոշումը: 

7.2.Դիտորդ խորհրդի որոշումները հրապարակվում են Կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքում: 

7.3.Դիտորդ խորհրդի այն անդամը, ով դեմ է քվեարկել քննարկվող հարցի վերաբերյալ, իրավունք ունի ներկայացնելու գրավոր կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը: 

7.4.Դիտորդ խորհրդի որոշումը կայացման պահից տասնօրյա ժամկետում ուղարկվում է կողմերին:

 

                         8.ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

   8.1.Սույն Կարգն ուժի մեջ է մտնում Ընդհանուր ժողովի կողմից հաստատելու պահից: 

   8.2.Մինչև սույն Կարգի ուժի մեջ մտնելը հարուցված կարգապահական վարույթներն իրականացվում են նախկին ընթացակարգով: 

   8.3.Սույն Կարգը ապահովում է Սնանկության գործով կառավարչի կանոնագրքի կիրառումը:

   8.4.Սույն Կարգը ուժի մեջ մտնելու պահից՝ 16.11.2013թ. Ընդհանուր ժողովի թիվ 1 արձանագրությամբ հաստատված «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության  Կարգապահական վարույթի անցկացման կարգը համարվում է ուժը կորցրած: 


____թ. թիվ 1 արձանագրությամբ «ՍԳԿԿ» ԻԿԿ Դիտորդ խորհրդի նախագահԱ. Չիտչյան             _____________________ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության Ընդհանուր ժողովի____թ. թիվ 1 որոշմամբ«ՍԳԿԿ» ԻԿԿ նախագահԱ. Չիտչյան             _____________________ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ և ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԿԱՐԳՀայաստանի Հանրապետությունքաղաք Երևան2017թ.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ1.1. «Կարգապահական հանձնաժողովի գործունեության և սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման» կարգը (այսուհետ նաև՝ Կարգ), ՀՀ օրենսդրությանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքին, Կազմակերպության կանոնադրությանը և ներքին իրավական փաստաթղթերին համապատասխան, սահմանում է «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) Կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) գործունեության ընթացակարգը, սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իրականացնելու կարգն ու ժամկետները, ինչպես նաև կարգապահական վարույթի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:1.2.Հանձնաժողովը չի հանդիսանում «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի կառավարման մարմին: 1.3.Հանձնաժողովի անդամները իրենց գործառույթները իրականացնելիս քննարկում են այնպիսի խախտումներն ու չարաշահումները, որոնց արդյունքում սնանկության գործով կառավարչի կողմից չեն պահպանվել ՀՀ օրենսդրությամբ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, Կազմակերպության կանոնադրությամբ, Վարքագծի կանոնագրքով և Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերով սահմանված պահանջները:   1.4.Հանձնաժողովը սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցում է պետական և ոչ պետական մարմինների, ինչպես նաև այլ անձանց գրավոր դիմումների, բողոքների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:1.5.Կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթն իրականացնելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործողությունները իրականացվում են Օրենքի և Կազմակերպության առջև՝ կառավարիչների հավասարության սկզբունքի հիման վրա: 1.6.Կառավարիչներին կարգապահական տույժի ենթարկելիս Դիտորդ խորհուրդը պարտավոր է ղեկավարվել միատեսակ չափանիշներով: 1.7.Կարգապահական վարույթն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի հիման վրա: 1.8.Կարգապահական խախտման կատարման մեջ կասկածվող կառավարիչը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Օրենքին և Կանոնագրքին համապատասխան ընդունված Դիտորդ խորհրդի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: 2.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ 2.1.Հանձնաժողովը «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի մասնագիտացված մարմիններից է, որը ՀՀ օրենսդրության, Կազմակերպության կանոնադրության, Վարքագծի կանոնագրքի և սույն Կարգի դրույթների համապատասխան հարուցում է կարգապահական վարույթ և տալիս համապատասխան եզրակացություն՝ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ:2.2.Հանձնաժողովի անդամները ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից հինգ տարի ժամկետով: Կարգապահական հանձնաժողովի կազմը բաղկացած է 5 անդամից և իր գործունեությունն իրականացնում է Ընդհանուր ժողովի կողմից հաստատված սույն Կարգի համաձայն:2.3.Հանձնաժողովի անդամների ընտրության ժամանակ Կազմակերպության ցանկացած անդամ իրավունք ունի առաջադրել իր կամ Կազմակերպության մեկ այլ անդամի թեկնածությունը: Առաջադրված թեկնածուն իրավունք ունի ինքնաբացարկ հայտնել:2.4.Հանձնաժողովի կազմում կարող է տեղի ունենալ անդամների փոփոխություն: Հանձնաժողովի անդամը կարող է հեռացվել հանձնաժողովի կազմից կամ կամավոր դուրս գալ իր գրավոր դիմումի համաձայն: Հանձնաժողովի անդամների կազմում փոփոխության հարցը քննարկվում է Դիտորդ խորհրդի նիստի ժամանակ և կայացվում է որոշում՝ նոր անդամի թեկնածության հաստատման վերաբերյալ: 2.5.Հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի անդամների կողմից, բաց քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ: 2.6.Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:2.7.Հանձնաժողովի նիստերի քարտուղարը Հանձնաժողովի անդամ չի հանդիսանում և նշանակվում է Հանձնաժողովի նախագահի կողմից: 2.8.Քարտուղարը Հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ փոստային ծառայության, էլեկտրոնային նամակի կամ կապի այլ միջոցներով Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է կարգապահական վարույթի նիստի օրվա, վայրի և ժամի մասին:2.9.Քարտուղարը Հանձնաժողովի նիստից առնվազն տաս օր առաջ փոստային ծառայության, էլեկտրոնային նամակի կամ կապի այլ միջոցներով ծանուցում է դիմումատուին և սնանկության գործով կառավարչին կարգապահական վարույթի նիստի օրվա, վայրի և ժամի մասին: 3.ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ3.1.Կարգապահական վարույթի կողմեր են հանդիսանում՝ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք հանդիսացած բողոքը ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը և կառավարիչը, ում գործողությունների վերաբերյալ ներկայացվել է բողոքը:  Կարգապահական վարույթի շրջանակներում որոշակի փաստեր հաստատելու կամ հերքելու նպատակով կարող են հրավիրվել նաև վկաներ, ինչպես կողմերի, այնպես էլ Կարգապահական հանձնաժողովի կամ Դիտորդ խորհրդի կողմից:   3.2.Կողմերը սույն Կարգի համաձայն վարույթներն իրականացնելիս հավասար իրավունքներ ունեն` • մասնակցելու կարգապահական վարույթի բոլոր փուլերին ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով,• կարգապահական վարույթի հարուցման պահից ծանոթանալու կարգապահական գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանելու և վարույթից դուրս գրելու ցանկացած ծավալի որևէ տեղեկություն,• տալու բացատրություններ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց,• ներկայացնելու ապացույցներ կարգապահական գործին կցելու և հետազոտելու համար,• հրավիրելու վկաներ, հարցեր տալու ինչպես իր, այնպես էլ մյուս կողմի կամ Դիտորդ խորհրդի կողմից հրավիրած վկաներին,• հարցեր տալու ելույթ ունեցողին, • ստանալու Դիտորդ խորհրդի որոշումները,• դատական կարգով բողոքարկելու Դիտորդ խորհրդի որոշումները: 3.3.Կարգապահական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են`• զերծ մնալ միմյանց նկատմամբ պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ անելուց կամ գործողություններ կատարելուց, • հարգալից վերաբերվել միմյանց, ինչպես նաև` Դիտորդ խորհրդի անդամների և նախագահի նկատմամբ,• Դիտորդ խորհրդի նիստերին ներկա գտնվելու ընթացքում, պահպանել կարգ ու կանոն, ենթարկվել նիստը նախագահողի օրինական կարգադրություններին: 3.4.Կառավարիչը, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ պարտավոր է` • Հանձնաժողովի պահանջով ներկայացնել գրավոր բացատրություններ,• Հաձնաժողովի եզրակացությունը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում Դիտորդ խորհրդին ներկայացնել գրավոր առարկություններ, եթե ամբողջովին կամ մասամբ համաձայն չէ Հանձնաժողովի եզրակացության հետ,• Առարկությունների մեջ կառավարիչը պարտավոր է նշել իր փաստարկները Հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած փաստերի և ապացույցների գնահատականի վերաբերյալ: • Սույն կետով սահմանված ժամկետում գրավոր առարկություններ չներկայացնելը Դիտորդ խորհուրդը կարող է որակել որպես կառավարչի կողմից Հանձնաժողովի եզրակացության ընդունում: 4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ4.1.Հանձնաժողովի նիստերը բացում և անցկացնում է Հանձնաժողովի նախագահը: Նիստից առաջ Հանձնաժողովի քարտուղարը արձանագրում է Հանձնաժողովի անդամների ներկայության կամ բացակայության փաստը: 4.2.Հանձնաժողովը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի անդամներից առնվազն երեքը:4.3.Քարտուղարը վարում է Հանձնաժողովի նիստի արձանագրությունը:4.4.Հանձնաժողովի նիստին հրավիրվում են սնանկության գործով այն կառավարիչը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, ինչպես նաև բողոք ներկայացնող անձը:Հանձնաժողովի նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված սնանկության գործով կառավարչի և/կամ այլ անձանց բացակայությունը արգելք չէ կառավարչի նկատմամբ հարուցված կարգապահական խախտման քննարկման համար:4.5.Հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը ստուգում է նիստին մասնակցող մասնակիցների և սնանկության գործով կառավարչի ներկայությունը, ինչպես նաև կառավարչի ներկայացուցիչների լիազորությունները:4.6.Հանձնաժողովի նախագահը ներկայացնում է հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն, այնուհետև խոսքը տրվում է այն անձին կամ նրա ներկայացուցչին, որը բողոք է ներկայացրել սնանկության գործով կառավարչի դեմ: Դրանից հետո կառավարիչը կամ նրա ներկայացուցիչը իրավասու են ներկայացնել իրենց գործողությունների կամ անգործության օրինականությունը հիմնավորող փաստարկներ:      4.7.Հանձնաժողովի անդամները իրավասու են հարցեր տալ կարգապահական վարույթի մասնակիցներին:4.8.Հանձնաժողովի եզրակացությունները կազմվում են Հանձնաժողովի նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:4.9.Հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթը պետք է ավարտվի և կարգապահական գործը` եզրակացության հետ միասին Դիտորդ խորհրդին ուղարկվի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վարույթը հարուցելուց հետո` երկու ամսվա ընթացքում: 4.10.Հանձնաժողովի եզրակացությունները Հանձնաժողովի նախագահը՝ նիստի հաջորդ օրը ներկայացնում է Դիտորդ խորհրդի նախագահին, և վերջինս Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով հարցը ներկայացնում է Դիտորդ խորհրդի քննարկմանը: 4.11.Կարգապահական վարույթի արդյունքում կազմված եզրակացությունը սահմանված ժամկետում Հանձնաժողովի կողմից Դիտորդ խորհրդին չներկայացնելու դեպքում կարգապահական վարույթը համարում է կարճված: 4.12.Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատաuխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` վեցամuյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո: Սույն մասում նշված ժամկետներն անցնելուց հետո կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարույթը ենթակա է կարճման: 4.13.Սույն կարգին համապատասխան կարգապահական վարույթի կասեցման դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է:5. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ5.1.Կազմակերպության անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հանձնաժողովը Դիտորդ խորհրդին ներկայացնում է հիմնավորված եզրակացություն՝• կարգապահական վարույթը կարճելու մասին,• հայտնաբերված կարգապահական խախտումը վերացնելու համար ժամկետ սահմանելու մասին,• բանավոր նկատողություն տալու մասին, • հրապարակային նկատողություն տալու մասին,• բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ նախազգուշացման մասին,• կարգապահական տույժի սահմանման մասին,• դրամական տույժի սահմանման մասին,• անդամակցության դադարեցման վերաբերյալ:5.2.Դրամական տույժի սահմանման մասին եզրակացություն ընդունելու դեպքում նշված տույժի վերջնական չափը որոշում է Դիտորդ խորհուրդը, որի չափը պետք է կազմի ոչ պակաս քան 50.000 ՀՀ դրամը և ոչ ավել, քան 200.000 ՀՀ դրամը:5.3.Կազմակերպության անդամը դրամական տույժի է ենթարվում հետևյալ դեպքերում՝• սնանկության վարույթը և իր պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու դեպքում,• Կազմակերպության ղեկավարությանը ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում,• Կազմակերպության ղեկավարությանը պարբերական կարգով ոչ պատշաճ տեղեկատվության կամ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում,• Կազմակերպության ներքին փաստաթղթերով սահմանված կարգով հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու դեպքում:5.4.Հանձնաժողովի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ եզրակացությունը եռօրյա ժամկետում հանձնաժողովի քարտուղարի կողմից ուղարկվում է դիմում ներկայացրած անձանց և խախտում կատարած սնանկության գործով կառավարչին:5.5.Հարուցված կարգապահական վարույթների նիստերի ընթացքում քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն, որը դասվում է Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերի շարքին և պահպանվում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով: Դիմումատուն, ինչպես նաև Կազմակերպության այն անդամը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իրավասու են պաշտոնական հարցման միջոցով պահանջելու Հանձնաժողովի նիստի արձանագրության պատճենը: 6. ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ6.1.Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակում, անգամ եթե նույն կառավարիչը կատարել է մի քանի կարգապահական խախտում, Դիտորդ խորհուրդը կայացնում է մեկ որոշում: 6.2.Դիտորդ խորհուրդը որոշումը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա լինել միայն տվյալ գործը քննող խորհրդի կազմում ընդգրկված անդամները: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում: 6.3.Խորհրդակցական սենյակում որոշումն ընդունվում է Դիտորդ խորհրդի անդամների բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է կառավարչի համար: 6.4.Դիտորդ խորհրդի կողմից խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, խորհրդի անդամների արտահայտած դիրքորոշումը և քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո: 6.5.Կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո Դիտորդ խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.• կառավարչին կարգապահական տույժի ենթարկելու մասին, • կարգապահական վարույթը կարճելու մասին:6.6.Դիտորդ խորհուրդը կարճում է կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթն այն դեպքում, երբ` 1) բացակայում է կարգապահական խախտման դեպքը,2) հիմնավորված չէ կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը, 3) կարգապահական խախտումը կատարելուց հետո կառավարիչը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ,5) առկա է միևնույն հիմքով և միևնույն դեպքի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթի հարուցումը մերժելու կամ կարգապահական վարույթը կարճելու մասին չվերացված որոշում, 6) անցել են վաղեմության ժամկետները: 6.7.Կարգապահական խախտման փաստը ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել Օրենքի և սույն Կարգի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում, մեկնաբանվում են հօգուտ կառավարչի: 6.8.Որոշումը կազմվում և կողմերին է ուղարկվում հրապարակումից հետո` տաս օրվա ընթացքում: 6.9.Դիտորդ խորհրդի որոշումը օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկել դատական կարգով՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում: 7.ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 7.1.Կառավարչին կարգապահական պատաuխանատվության ենթարկելու հարցով Դիտորդ խորհրդի որոշումը պետք է պարունակի` • Դիտորդ խորհրդի անվանումը և կազմը, կարգապահական գործի համարը, • Դիտորդ խորհրդում հարցի քննության վայրը և ժամանակը, • այն կառավարչի անունը, ազգանունը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, • Դիմողի բացատրությունները (եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա), • կառավարչի բացատրությունները,• գործի փաստերը` առկա ապացույցների վկայակոչմամբ, • Դիտորդ խորհրդի պատճառաբանված եզրակացությունը և որոշումը: 7.2.Դիտորդ խորհրդի որոշումները հրապարակվում են Կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքում: 7.3.Դիտորդ խորհրդի այն անդամը, ով դեմ է քվեարկել քննարկվող հարցի վերաբերյալ, իրավունք ունի ներկայացնելու գրավոր կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը: 7.4.Դիտորդ խորհրդի որոշումը կայացման պահից տասնօրյա ժամկետում ուղարկվում է կողմերին:8.ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ8.1.Սույն Կարգն ուժի մեջ է մտնում Ընդհանուր ժողովի կողմից հաստատելու պահից: 8.2.Մինչև սույն Կարգի ուժի մեջ մտնելը հարուցված կարգապահական վարույթներն իրականացվում են նախկին ընթացակարգով: 8.3.Սույն Կարգը ապահովում է Սնանկության գործով կառավարչի կանոնագրքի կիրառումը:8.4.Սույն Կարգը ուժի մեջ մտնելու պահից՝ 16.11.2013թ. Ընդհանուր ժողովի թիվ 1 արձանագրությամբ հաստատված «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության  Կարգապահական վարույթի անցկացման կարգը համարվում է ուժը կորցրած: